Փոքրիկ Շեգոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքրիկ Շեգոն
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորԴմիտրի Բաբիչենկո
ՍցենարիստՅուլիան Սեմյոնով
ՀնչյունավորումԳեորգի Վիցին
ԵրաժշտությունԱլեքսանդր Վառլամով
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1956

«Փոքրիկ Շեգոն» (ռուս.՝ «Маленький Шего»), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որ ստեղծվել է աֆղանական ժողովրդական հեքիաթների մոտիվներով 1956 թվականին։ Սցենարը գրել է Յուլիան Սոլովյովը․ մուլտֆիլմը կինեմատոգրաֆում նրա առաջին աշխատանքն է[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը պատմում է փոքրիկ Շեգո ուլիկի մասին, որն իր մոր հետ ապրում է բարձր լեռան գագաթին։ Մի անգամ չար Բորենին որոշում է ուտել ուլիկին, սակայն մայրիկը պաշտպանում է որդուն և հաղթում Բորենուն՝ նրան ցած նետելով քարափից։ Բայց չար բորենին շատ է ուզում ուտել Շեգոյին և որոշում է վրեժ լուծել ու կրկնել իր փորձը արդեն վագրի օգնությամբ՝ ասելով նրան, թե նրա հիվանդ թաթին կօգնի միայն Շեգո ուլիկի կողոսկրը։ Խեղճ Շիձա այծին գերի են վերցնում այն պայմանով, որ եթե ուլիկը չհայտնվի վագրի քարայրում մինչև արևի մայր մտնելը, նրա փոխարեն կզոհվի մայրը։ Բայց ուլիկին փրկում են նրա ընկերները՝ Թութակը՝ պատմությունը ներկայացնողն ու Վագրի գլխավոր խորհրդատուն ու խոզուկ բժիշկ Սաբեն։ Շեգոն հասցնում է նախքան արևի մայր մտնելը նամակը տանել վագրին, որում ասվում էր, թե բորենին խաբել է և բուժվելու համար պետք է ուտել նրա ստախոս լեզուն։ Չարագործը վախից ընկնում է անդունդն ու զոհվում։ Վերջում բժիշկն իսկապես բուժում է վագրին, իսկ ուլիկն ու մայրը նորից միասին են։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ Յուլիան Սեմյոնով
Բեմադրող ռեժիսոր Դմիտրի Բաբիչենկո
Բեմադրող նկարիչներ Պյոտր Ռեպկին, Վլադիմիր Սոբոլյով
Կոմպոզիտոր Ալեքսանդր Վառլամով
Օպերատոր Միխայիլ Դրույան
Հնչյունային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Բորիս Բուտակով, Բորիս Զելինսկի, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Կիրիլ Մալյանտովիչ, Վլադիմիր Պեկար, Իգոր Պոդգորսկի, Վասիլի Ռյաբչիկով, Կոնստանտին Չիկին
Ռեժիսորի օգնականներ Ֆ. Գոլդշտեյն, Իրինա Կորոլյովա, Նինա Մայորովա

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դերասանները տիտրերում նշված չեն, բայց նրանց կարելի է ճանաչել ձայնից։
Դերասան Դեր
Գեորգի Վիցին Թութակ Թութակ
Սերգեյ Մարտինսոն Բորենի Բորենի
Յուրի Խրժանովսկի Սաբե Սաբե
Ստեպան Բուբնով Վագր

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1957 – Երեխաների ու պատանիների համար նախատեսված ֆիլմերի միջազգային փառատոնի դիպլոմ Վենետիկում[2]

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը թողարկվել է տեսաերիզներով «Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր» (ռուս.՝ «Лучшие советские мультфильмы») Studio PRO Video-ի կողմից և «Союз» ստուդիայի ընծայական հրատարակություններում։ Մուլտֆիլմը նաև բազմիցս թողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի տարբեր հավաքածուներում, օրինակ՝

  • «Կախարդական գանձ» (ռուս.՝ «Волшебный клад»), Դմիտրի Բաբիչենկոյի ֆիլմեր, Սոյուզմուլտֆիլմ, DVD, տարածող՝ «Крупный план», սկավառակում ընդգրկված ֆիլմեր՝ «Կախարդական գանձ» (ռուս.՝ «Волшебный клад», 1950), «Գարնանային մեղեդիներ» (ռուս.՝ «Весенние мелодии», 1946), «Վալիդուբ» (ռուս.՝ «Валидуб», 1952), «Լյու եղբայրներ» (ռուս.՝ «Братья Лю», (1953), «Փոքրիկ Շեգոն» (1956), «Լուսատտիկ № 1» (ռուս.՝ «Светлячок № 1», 1960)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сапгир Г. Маленький Шего / Художники П. Репкин и В. Соболёв. — М.: Бюро пропаганды советского киноискусства, 1969. — 16 с. — (Фильм-сказка). — 300 000 экз.[3].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Фильмография писателя Юлиана Семёнова (Сценарий мультфильмов)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  2. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 86-87. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4
  3. Сапгир Г. Маленький Шего. Серия: Фильм-сказка Արխիվացված 2016-03-05 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]