Վերադարձրեք Ռեքսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Վերադարձրեք Ռեքսին
Տեսակմուլտֆիլմ
Ժանրդրամա
ՌեժիսորՎլադիմիր Պոպով և Վլադիմիր Պեկար
ՍցենարիստAleksandr Kanevsky? և Robert Vikkers?
ՀնչյունավորումVsevolod Sanayev? և Սվետլանա Խառլապ
Բեմադրող նկարիչՊյոտր Ռեպկին
ԵրաժշտությունԵվգենի Կրիլատով
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն16 րոպե
Թվական1975

«Վերադարձրեք Ռեքսին» , խորհրդային նկարված մուլտֆիլմիկացիոն ֆիլմ է, նկարահանցած 1975 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի կողմից:

Ռեժիսորներ Վլադիմիր Պեկարը և Վլադիմիր Պապովը ստեղծեցին պատմություն տղայի և շան ընկերության մասին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյը և իր հավատարիմ ծեր շուն Ռեքսը հանկածակի սկսված սառցահոսանքի պատճառով հայտնվեցին տարբեր սառցաբեկորների վրա, դրանից հետո շունը ցատկեց տիրոջ հետևից ջրի մեջ և օգնեց նրան սառցաբեկորի հետ հասնել ցամաքին: Ռեքսը ջրից ուշացումով հանվեց, չկարողացավ դիմակայել թոքաբորբին և մահացավ հիվանդանոցում: Տղայի ծնողները խնդրեցին անասնաբույժ Վալերյան Վալերյանչին չհայտնել տղային շան մահվան մասին. հայրը մտադրված է ինքը հայտնել դրա մասին, սակայն շատ երկար է լռություն պահպանում, Ռեքսը շատ մեծ նշանակություն ուներ տղայի համար: Տղան հուսահատ պահանջում է բժշկին վերադարձնել Ռեքսին, զանգահարելով նրան և ներկայանալով կամ որպես ոստիկան կամ որպես դատավոր: Վալերյանիչը երկար փորձում էր չպատասխանել այդ հարցին, բայց միաժամանակ խղճում է տղային և վերջապես ելք է գտնում՝ Սերգեյին նվիրել նոր շուն: «Մասնավոր տիրույթում» տեսնելով գարշելի տեսարան, թե ինչպես է կռվարար և կոպիտ հարբեցողը ծաղրում քնքուշ շանը, փորձելով իր տան համար մեծացնել խիստ պահակի: Անասնաբույժը գողանում է շանը չար տիրոջից: Տերը հասցրեց լսել և հայտնաբերել կորուստը: Մինչև տերը փնտրում էր կացինը որպեսզի սպանի գողին, Վալերյանիչը փոխում է ցուցանակի վրա գրված գրությունը. «Բակում չար շուն կա»-ից «Բակում չար տեր կա»-ի, նստում է ավտոմեքենան և հեռանում: Պահատնակը ձեռքին վազելով, հարբեցողը կանգնում է շղթայի վրա և պահատնակը ընկնում է նրա գլխին:

Բժիշկը շանը բերեց Սերգեյի մոտ: Տղան հասկացավ, որ այդ շունը Ռեքսը չէ, բժիշկը խոստովանում է որ Ռեքսը մահացել է, որ շանը, ինչպես և Սերգեյին, ընկեր է պետք: Տղան ընդունում է ծեր շան մահվան լուրը, և նրա պատվին նոր ընկերոջը Ռեքս է անվանում: Նոր Ռեքսը ընդունում է Սերգեյին որպես իր տեր: Պարզվում է, որ շունը նույնպես անտարբեր չէ հոեյի նկատմամբ:

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորներ Վլադիմիր Պապով, Վլադիմիր Պեկար
Սցենարիստներ Ալեքսանդր Կանևսկի
Նկարիչ-բեմադրող Պյոտր Պեկին
Օպերատոր Կաբուլ Ռասլով
Կոմպոզիտոր Եվգենի Կրլատով
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Խմբագիր Ռաիսա Ֆրիչիսկայա
Նկարիչ-մուլտիկնիկատորներ Ռենիտա Միրենկովա, Յուրի Մեշերյակով
Անատոլի Աբարենով, Վալերի Ուգարով
Մարինա Ռոգովա, Օլեգ Կոմարով, Վիկտոր Լիխաչյով
Նկարիչներ Սերգեյ Մարկասով, Դմիտրի Անպիլով
Դերերը հնչյունավորել են
  • Սվետլանա Խարլապ-Սերյոժա
  • Վսեվոլոդ Սանայև-բժիշկ
  • Ռոման Ֆիլիպով- Իվան Ֆիլիպովիչ
  • Վյաչիսլավ Նեվիննյ-Մեշանին
  • Եվգենի Լեոնով-հայր
  • Լեոնիդ Կանևվսկին-Դրեսիրովչիկ
Ասիստենտներ Լիդիա Նիկիտինա, Լյուդմիլա Կրուտովսկայա
Մոնտաժոր Նատալիա Ստեպանցեվա
Մուլտֆիլմի տնօրեն Ֆեոդր Իվանով

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի Եվգենյա Կրլատովի հեղինակային երաժշտությունից մուլտֆիլմում հնչում է «Ջազի հնչյունները» կոմպոզիցիան՝ Գեորգի Գարանյանի էստրադային համույթի կատարմամբ:

Ձայնային հեքիաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականների երկրորդ կեսերին թողարկվել համանուն մուլտֆիլմի աուդիո տարբերակը, Ալեքսանդր Պոժարովի տեքստով[1]}} :

Վերահրատարակություն DVD-ի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը բազմիցս վերահրատարակվել է DVD-ի վրա, մուլֆիլմերի ժողովածուներում.

  • «Բարբոսը և կազմակերպությունը», «Սայուզմուլտֆիլմ», մուլտֆիլմեր սկավառակի վրա.

«Բոբիկը Բարբոսի հյուրն է» (1977), «Երկնագույն շունը» (1976), «Կոշկավոր շունը» (1981), «Վերադարձրեք Ռեքսին» (1975), «Շան մասին» (1979), « Ինքպես շունը սովորեց լողալ » (1984), «Շունը և հին հողաթափը» (1987), «Թույլ տվեք զբոսնել ձեր շան հետ» (1984), «Կուբիկը և Տոբիկը» (1984)[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Наталия Венжер. Владимир Пекарь // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. DVD «Барбос и компания»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]