Կոշկավոր շունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Կոշկավոր շունը
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրերաժշտական ֆիլմ, կինոնմանակում և գրական ստեղծագործության էկրանավորում
Հիմնված էԵրեք հրացանակիրներ
ՌեժիսորԵֆիմ Գամբուրգ
ՍցենարիստՎլադիմիր Վալուցկի
ՀնչյունավորումՆիկոլայ Կարաչենցով, Իրինա Մուրավյովա, Վսևոլոդ Լարիոնով, Վալենտին Գաֆտ, Յուրի Վոլինցեվ, Ալեքսանդր Շիրվինդտ, Եվգենի Վեսնիկ, Լև Դուրով, Վասիլի Լիվանով, Գրիգորի Շպիգել և Ալեքսանդր Բարանով
ԵրաժշտությունKris Kelmi?, Պավել Սմեյան և Boris Oppengeym?
ՕպերատորՄիխայիլ Դրույան
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն2054 վայրկյան
Թվական1981

Կոշկավոր շունը (ռուս.՝ Пёс в сапога́х), նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ-մյուզիքլ, որը նկարահանվել է ռեժիսոր Եֆիմ Գամբուրգի կողմից, 1981 թվականին, ըստ Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրներ» վեպի մոտիվների[1]:

Մուլտֆիլմում կարևոր տեղ ունի Գեորգի Յունգվալդ-Խիլկևիչի «Դ'Արտանյանը և երեք հրացանակիրները» ֆիլմի և նույն սյուժեի նախկին էկրանավորումների ակնհայտ ծաղրը[2]: Ֆիլմի երաժշտությունը կատարում է «Ռոք-ատելե» նվագախումբը` Քրիս Կելմիի ղեկավարությամբ, երգերի բառերի հեղինակը Միխայիլ Լիբինն է:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գասկոնացի շունը սիրահարվում է հենց թագուհու բալոնկային և գնում նրա հետևից մինչև պալատ: Վերջինս նրան հանձնարարություն է տալիս` փրկել տիրուհուն, որն իր ալմաստե կախազարդերը նվիրել էր իր սիրելի դուքսին, սակայն դրանցով պետք է հայտնվեր պարահանդեսին: Հավատարիմ գասկոնացին իր ընկերների հետ մեկնում է Անգլիա: Ճանապարհին կարդինալի կատուները` Միլեդիի գլխավորությամբ գրավում են գասկոնացու երկու ընկերներին ու ծանր վիրավորում են նրանց: Երրորդ ընկերը շեղում է կատուների ուշադրությունը շնից, և վերջինս, ծովն անցնելով հասնում է Անգլիա և գողանում կախազարդը: Հետ վերադառնալիս նրան օգնում են չղջիկները, որոնք նույնպես թշնամի էին կատուների հետ: Հասնելով պարահանդես` խիզախ շունն արժանանում է գեղեցկուհի բալոնկայի սիրուն և հաղթական քայլում է դեպի Փարիզով` իր ընկերների հետ:

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսիոր` Եֆիմ Գամբուրգ
  • Սցենարի հեղինակ` Վլադիմիր Վալուցկի
  • Բեմադրող նկարիչ` Ալեքսանդր Վինոկուրով, Նիկոլայ Երիկալով
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Նատալյա Բոգոմոլովա, Էլվիրա Մասլովա, Մարինա Ռոգովա, Ալեքսանդր Կարյաև, Յուրի Կուզյուրին, Ալեքսանդր Մազաև, Ալեքսեյ Բուկին, Ռենետա Միրենկովա, Վլադիմիր Վիշեգորոդցև
  • Օպերատոր` Միխայիլ Դրույան
  • Կոմպոզիտորներ` Քրիս Կելմի, Պավել Սմեյան, Բորիս Օպպեգեյմ[3]
  • Երգերի տեքստի հեղինակ` Միխայիլ Լիբին

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Փակագծերում նշված են կերպարների նախատիպերը:

  • Նիկոլայ Կարաչենցով` Շուն (Դ'Արտանյան)
  • Իրինա Մուրավյովա` Բալոնկա (Կոնստանցիյա Բոնասյե) / Միլեդի կատու (Միլեդի Վինտեր) / չղջիկ
  • Վալենտին Գաֆտ` 1-ին ընկեր (Ատոս)
  • Յուրի Վոլինցեվ` 2-րդ ընկեր (Պորտոս)
  • Ալեքսանդր Շիրվինդտ` 3-րդ ընկեր (Արմիս)
  • Եվգենի Վեսնիկ` կարդինալի կատուն (Ռիշելյե)
  • Լև Դուրով` ձկնորսական շուն / արագավազ
  • Վասիլի Լիվանով` խուզարկու շուն (Շերլոկ Հոլմս)
  • Վսևոլոդ Լարիոնով` Բեկինհեմի պահակային շունը
  • Գրիգորի Շպիգել` միակնանի կատու (կոմս դե Ռոշֆոր)
  • Ալեքսեյ Պտիցին` ֆրանսերեն թարգմանություն
  • Ալեքսանդր Բարնով` ֆոնային աղմուկի ձևավորում (շան հաչոց)

Մուլտֆիլմում հնչած երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Песня гасконца» (կատարում է Նիկոլայ Կարաչենցովը),
  • «Песня котов кардинала» (կատարում է Ռոք-Ատելե խումբը),
  • «Песня овечек» (կատարում է Ռոք-Ատելե խումբը),
  • «Дуэт Пса и Болонки» (կատարում են Նիկոլայ Կարաչենցովը և Իրինա Մուրավյովան),
  • «Песня псов короля» (կատարում են Նիկոլայ Կարաչենցովը և Ռոք-Ատելե խումբը),
  • «Песня летучих мышей»:

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անգլիական խուզարկու շանը նմանացնում են Շերլոկ Հոլմսին: Այս դերը հնչյունավորել է Վասիլի Լիվանովը, որը կատարում է Շերլոկ Հոլմսի դերը «Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի արկածները» ֆիլմաշարում[4]: Հետաքրքիր է նաև, որ այս մուլտֆիլմի սցենարը գրել է Վլադիմիր Վալուցկին, որը ֆիլմաշարի երկրորդ ֆիլմի սցենարի հեղինակն է:
  • Չնայած անվանմանը, մուլտֆիլմում չկա որևէ դրվագ, որտեղ հերոսը հայտնվի կոշիկներով:

Վերաթողարկում DVD ձևաչափով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը DVD ձևաչափով բազմիցս վերահրատարակվել է մուլտֆիլմերիի հավաքածուներում.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков Ефим Гамбург // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 Արխիվացված է Օգոստոս 29, 2007 Wayback Machine-ի միջոցով:
  2. Мультпародии Ефима Гамбурга
  3. Мегаэнциклопедия Кирилла и Мефодия: БОРИС ОППЕНГЕЙМ
  4. Официальный сайт РОССИЙСКОГО АВТОРСКОГО ОБЩЕСТВА Archived 2008-05-07 at the Wayback Machine.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Валуцкий Владимир Пёс в сапогах. — Стрекоза, 2005. — 64 с. — (Любимые герои). — ISBN 5-94563-776-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]