Կաշտանկա (մուլտֆիլմ, 1952)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաշտանկա
ռուս.՝ Каштанка
Տեսակմուլտֆիլմ
Գործողության վայրՌուսական կայսրություն
Հիմնված էԿաշտանկա
ՌեժիսորՄիխայիլ Ցեխանովսկի
ՍցենարիստԲորիս Բրոդսկի և Միխայիլ Պապավա
ՀնչյունավորումԱլեքսեյ Գրիբով, Բորիս Չիրկով, Յուրի Խրժանովսկի և Վլադիմիր Գրիբկով
Բեմադրող նկարիչԱլեքսանդր Բելյակով և Լեոնիդ Արիստով
ԵրաժշտությունՅուրի Լևիտին
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն30 րոպե[1]
Թվական1952
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաշտանկա (այլ կիրառումներ)

«Կաշտանկա» (ռուս.՝ Каштанка), խորհրդային անիմացիոն ֆիլմ, որը 1952 թվականին ստեղծել է ռեժիսոր Միխայիլ Ցեխանովսկին ռոտոսկոպիայի մեթոդով Անտոն Չեխովի համանուն պատմվածքի հիման վրա։ «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի 1950-ական թվականների հայտնի ֆիլմերից մեկն է[2]

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաշտանկա անունով ոչ ցեղական շունն ապրում է ատաղձագործ Լուկա Ալեքսանդրիչի մոտ։ Մի օր, երբ ատաղձագործը գնում է իր բազմաթիվ պատվիրատուների մոտ, նրա ետևից գնացած Կաշտանկան կորչում է փողոցում։ Շունն ապարդյուն փնտրում է տիրոջը, որը, հասցնելով բավականին խմել, դադարել էր ուշադրություն դարձնել նրա վրա։

Կաշտանկային իր տան մուտքի մոտ նկատում է Monsieur Ժորժը, որը կրկեսում աշխատում էր որպես ծաղրածու և վարժեցնող։ Նա իր մոտ է վերցնում շանը։ Կաշտանկան ծանոթանում է ծաղրածուի տան մնացած կենդանիների (Ֆեոդոր Տիմոֆեևիչ կատվի, Իվան Իվանովիչ սագի և հարևանությամբ ապրող խոզի՝ Հավրոնյա Իվանովնայի) հետ։ Այդ կենդանիների հետ վարժեցնողը երեկոյան հաճախ կրկես է գնում ներկայացումների համար։ Կաշտանկային նոր տերն անվանում է Տյոտկա։ Ներկայացումներից մեկի ժամանակ Իվան Իվանովիչը (ծաղրածուի սիրելի սագը) ընկնում է ձիու սմբակի տակ և տուն վերադառնալուց հետո սատկում։ Բայց հետո Կաշտանկայի մեջ արթնանում է կրկեսային արտիստի տաղանդը, և վարժեցնողը նրան սովորեցնում է որոշ կրկեսային հնարքներ։ Նա սկսում է շանն իր հետ կրկես տանել ներկայացման համար։ Մի շարք համարներում (օրինակ՝ «եգիպտական բուրգում») Կաշտանկան հաջողությամբ փոխարինում է Իվան Իվանովիչին։ Մի անգամ կրկեսային ներկայացման ժամանակ Տյոտկա-Կաշտանկան (երբ նա «երգում» է դուդուկի նվագակցությամբ) նրան ճանաչում են ներկայացման եկած նախկին տերը՝ հյուսնը ու նրա որդին՝ Ֆեդյուշկան։ Նրանք կանչում են Կաշտանկային՝ գոռալով ամբողջ կրկեսով մեկ։ Շունը ճանաչում է և ուրախությամբ վազում նրանց մոտ, իսկ նրա հետևից նայում է շփոթված և ոչինչ չհասկացող ծաղրածուն։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ Բորիս Բրոդսկի, Միխայիլ Պապավա
Ռեժիսոր Միխայիլ Ցեխանովսկի
Բեմադրող նկարիչներ Ալեքսանդր Բելյակով, Լեոնիդ Արիստով
Կոմպոզիտոր Յուրի Լևիտին
Դեկորացիաների էսքիզները Կոնստանտին Յուոն
Օպերատոր Միխայիլ Դրույան
Օպերատորի օգնական Եկատերինա Ռիզո
Հնչյունային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
Մոնտաժող Լիդիա Կյակշտ
Ռեժիսորի օգնական Վերա Ցեխանովսկայա
Նկարչի օգնականներ Ալեքսեյ Սեմենցով-Օգիևսկի, Ա. Դուրակով
Տեխնիկական օգնական Ն. Օռլովա
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Ֆեոդոր Խիտրուկ, Վալենտին Լալայանց, Բորիս Չանի, Ռենատա Միրենկովա, Լև Պոպով, Տատյանա Տարանովիչ, Ռոման Դավիդով, Նիկոլայ Ֆեոդորով, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Միխայիլ Բոտով, Բորիս Բուտակով, Կոնստանտին Չիկին
Նկարիչ-դեկորատորներ Օլգա Գեմերլինգ, Ելենա Տանենբերգ, Իրինա Տրոյանովա, Վերա Ռոջերո
Դերերը հնչյունավորել են Ալեքսեյ Գրիբով – մսյո Ժորժ (անծանոթ)
Բորիս Չիրկով – հյուսն Լուկա Ալեքսանդրովիչ
Վլադիմիր Ֆեոկտիստով – Ֆեդյուշկա
Յուրի ԽրժանովսկիԿաշտանկա
Վլադիմիր Գրիբկով – հեղինակի տեքստ

Տեանյութ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980-ական թվականներին մուլտֆիլմն սկսել է թողարկվել տեսաերիզներով SECAM համակարգում «ԽՍՀՄ Պետկինոյի տեսածրագրով»։ 1990-ականների սկզբին մուլտֆիլմը թողարկվել է PAL համակարգում տեսաերիզով «Крупный план» կինոստուդիայի, 1994-1995 թվականներին՝ խորհրդային լավագույն մուլտֆիլմերի հավաքածուում Studio Pro Video և «Սոյուզ» ստուդիայում «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի մուլտֆիլմերի հավաքածուում։
  • 2000-ական թվականների սկզբին մուլտֆիլմի վերականգնված տարբերակը թողարկվել է DVD-ով։

Մուլտֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժի մի քանի խոսք ասել նաև Ցեխանովսկու մի ֆիլմի՝ «Կաշտանկայի» մասին։ Թերևս ոչ մի նկարված ֆիլմում այդքան ստույգ չի պատճենվել դերասանական խաղը, ոչ մի տեղ չեն հասել մուլտիպլիկացիոն անիրականության, այդպիսի մանրամասնության կերպարների շարժումների մշակման մեջ և ուրիշ ոչ մի տեղ նկարված ֆիլմն այդքան հեռու չի գնացել «իրենից», իր յուրահատկությունից։ Սակայն «Կաշտանկան» չի կարելի համարել նատուրալիզմի օրինակ մուլտիպլիկացիայում։ Ֆիլմը զուրկ չէ ինքնատիպ պոեզիայից և հատուկ հմայքից։

— Կուզնեցով Վ., Կուզնեցով Է., Ցեխանովսկի, Լ., 1973[3]

1950-ական թվականների առաջին կեսին նկարահանվել են այնպիսի հայտնի ֆիլմեր, ինչպիսիք են՝ Մ. Ցեխանովսկու «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» (1950) և «Կաշտանկա» (1952), Լ. Ատամանովի «Ալվան ծաղիկը» (1952) և «Ոսկե այծքաղ» (1954), Ա. Իվանովի «Պապն ու թոռը» (1950) և այլն։

— Գեորգի Բորոդին[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]