Կաշտանկա (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաշտանկա
ռուս.՝ Каштанка
Տեսակնովել
Ժանրպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
ԵրկիրՌուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1887
ՏեսարանՌուսական կայսրություն
ԿերպարներLuka Aleksandrovich? և Mr. Georges?
ՆկարազարդողԴմիտրի Կադրովսկի
Հրատարակվել էդեկտեմբերի 25 1887 (հունվարի 6 1888)
 Kashtanka
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաշտանկա (այլ կիրառումներ)

Կաշտանկա (ռուս.՝ Каштанка), ռուս գրող Անտոն Չեխովի պատմվածքներից։ Հրատարակվել է 1887 թվականին «Նոր ժամանակներ» թերթում Սուրբ Ծննդին՝ «Ուսումնական հասարակություն» վերնագրով[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաշտանկա անունով երիտասարդ շիկակարմիր շուն, մռութով շատ նման աղվեսին, կորցրել էր իր տիրոջը՝ ատաղծագործ Լուկա Ալեքսանդրիչին։ Նա փորձում է գտնել նրա հետքը, սակայն անօգուտ։ Ուշ գիշերով ուժերը կորցրած, Կաշտանկան քնում է շքամուտքի դռների մոտ, որտեղ նրան պատահմամբ գտնում է ոմն խորհրդավոր անծանոթը, հետագայում պարզվում է, որ նա ծաղրածու էր։ Նա շոյում է կենդանուն և տանում է իր հետ կրկես։ Կաշտանկան ստանում է նոր մականուն՝ Տյոտկա։ Շունը հայտնվում է անծանոթ միջավայրում, հանդիպում է այլ կենդանիների՝ սագ Իվան Իվանովիչին, կատու Ֆյոդր Տիմոֆեիչին և խոզուկ Խավռոնյա Իվանովիչին։ Պարոն Ժորժը Կաշտանկային սովորեցնում է տարատեսակ հնարքներ և փորձում է հանդես գալ նոր համարով։ Սակայն սագը մահանում է (ըստ նկարագրի նրան պատահմամբ սպանել էր ձին՝ կանգնելով նրա վրա), Կաշտանկայի դեբյուտը դեռ չէր ավարտվել, երբ նա ներկայացման ժամանակ ճանաչեց իր նախկին տերերին՝ Լուկա Ալեքսանդրիչին և նրա որդի Ֆեդյային, որից հետո ուրախ հաչոցով նետվում է նրանց մոտ։ Տյոտկան գտնում է իր նախկին տերերին։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կաշտանկա
  • Լուկա Ալեքսանդրիչ՝ ատաղծագործ, Կաշտանկայի նախկին տերը
  • Պարոն Ժորժ՝ ծաղրածու, Կաշտանկայի նոր տերը
  • Ֆեդյուշկա՝ Լուկա Ալեքսանդրիչի որդին
  • Ֆյոդր Տիմոֆեիչ ՝ վարժեցրած կատու
  • Իվան Իվանովիչ՝ սագ
  • Խավռոնյա Իվանովիչ՝ խոզուկ

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կաշտանկա՝ ռեժիսոր Օլգա Պրեոբրաժենսկայի սովետական, գեղարվեստական սև-սպիտակ համր ֆիլմ (1926)
  • Կաշտանկա՝ 1952 թվականի սովետական մուլտֆիլմ
  • Կաշտանկա՝ ռեժիսոր Ռոման Բալայանի սովետական, գեղարվեստական ֆիլմ (1975)
  • Կաշտանկա՝ ռուսական սովետական ֆիլմ (1994)
  • Կաշտանկա՝ 2004 թվականի ռուսական մուլտֆիլմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. № 4248, 25 декабря, стр. 1—2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաշտանկա (պատմվածք)» հոդվածին։