Խիզախ եղնիկը (մուլտֆիլմ)
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Օլգա Խոդատաևա և Լեոնիդ Արիստով |
Սցենարիստ | Ժաննա Վիտենզոն |
Բեմադրող նկարիչ | Ալեքսանդր Տրուսով |
Օպերատոր | Նիկոլայ Վոինով և Ելենա Պետրովա |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 20 րոպե[1] |
Թվական | 1957 |
«Խիզախ եղնիկը» (ռուս.՝ «Храбрый оленёнок»), Եվգենի Ֆրեյբերգի պատմվածքի հիման վրա նկարահանված խորհրդային մուլտֆիլմ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1958 թվական՝ Էդինբուրգի XII միջազգային կինոփառատոն, դիպլոմ[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառը ծովի ափին ձմեռ էր, և ծեր առաջնորդ Տուրգունը տարավ իր հոտը դեպի հարավ։ Ճանապարհին հյուսիսային եղջերավորները ստիպված էին անցնել լեռները, իսկ հետո գետը, որպեսզի դուրս գային արոտավայրեր, որտեղ աճում էր քարաքոս։ Հոտի մեջ էր նաև փոքրիկ ձագուկ Այխոն, իր մոր՝ եղնիկ Տանգանեի հետ։ Այխոն վախկոտ էր, և նրան միշտ ծաղրում էր փնթփնթան միաեղջյուր ծեր եղջերուն։ Լեռներում զգուշավոր ղեկավարը նկատեց մի խումբ գայլերի, որոնք հետապնդում էին եղնիկներին։ Գայլերը վազելով առաջնորդի հետևից ընկան անդունդի մեջ։ Ցատկելով անդունդի վրայով առաջնորդը վերադարձավ հոտի մոտ և նրանք շարունակեցին ճանապարհը։ Բայց ամենաուժեղ գայլերից մեկը հետևում էր եղնիկներին և գնում նրանց հետևից։ Սկսվեց բուքը, իսկ մայր եղնիկն ու իր ձագուկը շատ հեռու էին իրենց հոտից։ Երբ ձնաբուքը դադարեց, նրանք փորձեցին հասնել իրենց խմբին, բայց գայլը նրանց հայտնաբերեց ավելի շուտ։ Անհրաժեշտ էր արագ անցնել գետի վրայով։ Նրանք գրեթե անցել էին գետը,սակայն սառույցը կոտրվեց և մայր եղնիկը ընկավ գետի սառը ջրի մեջ ու չէր կարողանում դուրս գալ։ Հուսահատված փոքրիկը վազում էր առաջնորդին օգնության կանչելու։ Խելացի առաջնորդը կոտրեց սառույցը հասնելով մինչև ափ և Տանգանեն կարողացավ դուրս լողալ։ Իսկ խիզախ Այխոն այդ ժամանակ վազվզում էր, մոր մոտից գայլին տանելով հեռու։ Մյուս եղջերուները իրենց պոզերով հետապնդելով գայլին, գցեցին նրան գետի մեջ։ Այսպիսով, հոտը առանց վնասների հասնում է արոտավայր։ Բոլորը իմանում են Այխոյի խիզախության մասին և ավելի լավ են ճանաչում նրան։ Հետո փնթփնթան ծեր եղջերուն նկատում է, որ Այխոյի գլխին կան փոքրիկ եղջյուրիկներ։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսորներ | Օլգա Պետրովնա, Լեոնիդ Արիստով |
Սցենարիստ | Ժաննա Վիտենզոն |
Բեմադրող նկարիչ | Ալեքսանդր Տրուսով |
Դեկորատոր նկարիչներ | Իրինա Սվետլիցա, Վերա Ռոջերո, Վերա Վալերիանովա |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Ռենատա Միրենկովա, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Վլադիմիր Պեկար, Լիդիա Ռեզցովա, Բորիս Բուտակով, Կիրիլ Մալյանտովիչ, Վադիմ Դոլգիխ, Դմիտրի Բելով, Վլադիմիր Բալաշով, Վլադիմիր Կրումին |
Օպերատոր | Նիկոլայ Վոինով, Ելենա Պետրովա |
Կոմպոզիտոր | Գեորգի Կրեյտներ |
Հնչյունային օպերատոր | Նիկոլայ Պրիլուցկի |
Մոնտաժոր | Նինա Մայորովա |
Ռեժիսորի օգնականներ | Ե. Նովոսելսկայա, Ն. Մայորովա |
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1958 – Էդինբուրգի XII միջազգային կինոփառատոն – դիպլոմ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Капков, Сергей Владимирович Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 691—692. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4
- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 691—692. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Витензон Жанна Храбрый оленёнок. — М.: АСТ, 2011. — 48 с. — (СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет). — ISBN 978-5-17-075163-1 . Иллюстрации и текст — по мультфильму. На обложке полное название книжной серии — «СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет: впервые — легендарные мультфильмы в книгах!»
- Фильмы-сказки: сценарии рисованных фильмов. Выпуск 6.. — М.: Искусство, 1961. — 320 с. — 100 000 экз. .
Բովանդակություն՝ Ե. Ռիս «Հեքիաթ Չապաևի մասին», էջ 3, Նազիմ Խիկմետ «Սիրահարված ամպը», էջ 23, Ե. Սպերանսկի Վ. Դեգտյարյով «Չտեսնված գեղեցկություն», էջ 37, Ա. Ստեպանով «Ոսկե փետուր», էջ 63, Լ. Արկադև, Ի. Բոլգարին «Ամանորյա ճանապարհորդություն», էջ 85, Մ. Վոլպին, Լե Մին Խիեն «Շուտով անձրև կլինի», էջ 105, Մ. Պաշենկո «Չիպոլինո», էջ 119, Ժ. Վինտենզոն «Քաջ եղնիկը», էջ 163, Ս. Միխալկով «Չխմող ճնճղուկը», էջ 183, Վ. Դանիլով, Ն. Էրդման «Հեռավոր կղզու գաղտնիքը», էջ 197, Լ. Պոզդնեև «Հրաշագործը», էջ 225, Վ. Սուտեև «Սունկ-խրճիթը», էջ 245, Ռ. Կաչանով, Ի. Ֆինկ «Ծերունին և կռունկը», էջ 257, Ս. Բյալկովսկայա, Ա. Սազանով «Երեք փայտահատ», էջ 273, Ն. Աբրամով «Կախարդական ջրհորը», էջ 287, Ն. Բենաշվիլի «Սամոդելկինի արկածները», էջ 301։ Մուլտֆիլմերի նկարազարդումներ և տեքստեր։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Քաջ եղնիկը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Քաջ եղնիկը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում