Սիրահարված ամպը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Սիրահարված ամպը
Սիրահարված ամպը.jpg
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՌոման Կաչանով և Անատոլի Կարանովիչ
ՍցենարիստՆազըմ Հիքմեթ
ԵրաժշտությունԱնդրեյ Բաբաև
ՕպերատորՄիխայիլ Կամենեցկի
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն959 վայրկյան
Թվական1959

«Սիրահարված ամպը» (ռուս.՝ Влюблённое облако), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված Ռոման Կաչանովի և Անատոլի Կարանովիչի կողմից, թողարկվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի կողմից 1959 թվականին։

Ստեղծված լինելով ավանգարդ ոճով՝ մուլտֆիլմն ստացել է լայն ճանաչում ԽՍՀՄ-ում և արտասահմանում։ Արժանացել է մրցանակների արտասահմանյան կինոփառատոններում։ Խորհրդային առաջին մուլտֆիլմն է, որն արժանացել է Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի հեղինակավոր մրցանակին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարը գրել է թուրք լեգենդար կոմունիստ բանաստեղծ Նազըմ Հիքմեթը։ Այդ ժամանակ նա գտնվում եր ԽՍՀՄ-ում տարագրության մեջ։ Մուլտֆիլմի տեսաշարն ուղեկցվում է նրա բանաստեղծություններով։

Սա հեքիաթ է գեղեցիկ Այշեի (օազիսի տիրուհի) և նրան սիրահարված ամպի մասին։ Սայֆին՝ անապատի չար տիրակալը, փորձում է կործանել Այշեին ու նրա օազիսը. խոտերը ծառերի ու ծաղիկների հետ ծածկվում են անապատի ավազով, սակայն ամպն իր կյանքի գնով (նա անձրևի տեսքով թափվում է օազիսի վրա) փրկում է սիրելիին ու նրա այգին։

Ֆիլմի հանգուցալուծումն ու նրա ավարտն ուղեկցվում են Նազըմ Հիքմեթի տողերով. «Այշե, նայիր երկինք։ Այնտեղ ամպն է մեռնում։ Որպեսցի ապրի քո կանաչ այգին։ Որ խշշան խոտերը։ Որ կանաչեն արմատները... Նայի՛ր, կանաչում են ճյուղերը։ Մի՛ լացիր, Այշե։ Նայիր նրանց։ Չի մեռնում նա դարերով, ով մեռնում է հանուն ուրիշների։ Եվ հերոսներին խղճահարություն պետք չէ։ Նրանք ապրում են ամեն ինչում։ Ինչպես այս ամպը մնաց՝ դառնալով արտացոլում ջրում...»

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1960 – Մուլտիպլիկացիոն կինոյի III միջազգային կինոփառատոն Անեսիում – Ժյուրիի հատուկ մրցանակ «Արվեստում բանաստեղծականության և ժողովրդականության համար»[1]
  • 1960 – Տիկնիկային և խամաճիկային ֆիլմերի II միջազգային կինոփառատոն Բուխարեստում - Արծաթե մեդալ,
  • 1960 – Կարճամետրաժ ֆիլմերի VII միջազգային կինոփառատոն Օբերհաուզենում - Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմն ստեղծվել է մուլտիպլիկացիոն հազվադեպ ոճով։ Նրանում վարպետորեն համադրված են ծավալային «վերադասավորման», պարզ «վերադասավորման», ինչպես նաև տիկնիկային ու նկարված մուլտիպլիկացիայի տեխնիկաները։
  • Այս կարճ մուլտֆիլմն ստեղծվել է Խրուշչովյան «ձնհալի» ժամանակ։ Մուլտֆիլմի՝ այդ ժամանակի համար ռեֆորմատորական էսթետիկան օտարերկրացի հանդիսատեսի զգալի մասի համար դարձել է ԽՍՀՄ-ում տեղի ունեցող փոփոխությունների մարմնացում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. С. В. Асенин. «Пути советской мультипликации». Archived 2014-02-22 at the Wayback Machine. «Мир Мультфильма», 3d-master.org.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Фильмы-сказки: сценарии рисованных фильмов». Выпуск 6. — М.: Искусство, 1961. — 320 с. — 100 000 экз. Содержание: Назым Хикмет «Влюблённое облако» — стр. 23. Иллюстрации и текст по мультфильмам.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]