Անդրեյ Բաբաև
Անդրեյ Բաբաև | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | 1923 դեկտեմբերի 27 Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան |
Երկիր | ![]() |
Մահացել է | հոկտեմբերի 21, 1964 Մոսկվա, ԽՍՀՄ[1] | (տարիքը 40)
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Կրթություն | Բաքվի երաժշտական ակադեմիա |
Պարգևներ | Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Կովկասի պաշտպանության համար» մեդալ |
Անդրեյ Բաբաև (Անդրեյ Հովհաննեսի Բաբայան, դեկտեմբերի 27, 1923[2], Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան - հոկտեմբերի 21, 1964[2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Արծվաբերդ» օպերայի (1957 թ.), «Պաղդասար աղբար» (Հակոբ Պարոնյանի համանուն պիեսի, 1964 թ.), սիմֆոնիկ և դաշնամուրային ստեղծագործությունների, թատրոնի և կինոյի երաժշտությունների և այլ երգերի հեղինակ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Արցախի Մսմնա գյուղում։ Երաժշտական կրթությունն ստացել է Բաքվում: 1950 թվականին ավարտել է Բաքվի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, մեկնել Մոսկվա, կատարելագործել մասնագիտությունը Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում։ Վերադառնալով Բաքու, ամբողջովին նվիրվել է ստեղծագործական աշխատանքի, գրել մի շարք երկեր (սիմֆոնիաներ, կանտատներ, սիմֆոնիկ սյուիտներ, երգեր, խմբերգեր և այլն)։
Նրա «Արծվաբերդ» օպերան մեծ հաջողությամբ բեմադրվել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում, Սվերդլովսկում և այլ քաղաքներում։ Վերջին ծավալուն ստեղծագործությունը «Պաղդասար աղբար» օպերան է[3]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #133467872 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Musicalics (ֆր.)
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 164
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 184)։ ![]() |
- Արցախի Հանրապետությունում ծնվածներ
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Բաքվի երաժշտական ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Դեկտեմբերի 27 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Հոկտեմբերի 21 մահեր
- 1964 մահեր
- Հայ կոմպոզիտորներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Մոսկվայի հայկական գերեզմանատանը թաղվածներ
- Օպերային կոմպոզիտորներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ