Հարոլդ Ռեգիստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարոլդ Ռեգիստան
Ծնվել էապրիլի 28, 1924(1924-04-28)
ԾննդավայրՏաշքենդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 4, 1999(1999-11-04) (75 տարեկանում)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Պարգևներ«Պատվո նշան» շքանշան

Հարոլդ Գաբրիելի Ռեգիստան (Էլ-Ռեգիստան, իսկական ազգանունը Ուրեկլյան, Հարոլդ Գաբրիելի Ուրեկլյանց) (ապրիլի 28, 1924(1924-04-28), Տաշքենդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 4, 1999(1999-11-04), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ։ Գրող Գաբրիել Էլ-Ռեգիստանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի Մ․ Գորկու անվան գրականության ինստիտուտը (1951)։ Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) մասնակից։ 1955-1975 թվականներին վարել է «Սովետսկի պիսատել» («Советский писатель») հրատարակչության ԽՍՀՄ ժողովուրդների պոեզիայի խմբագրությունը։

Ռեգիստանը գրել է ռուսերեն։ Առաջին ժողովածուն («Սեր և երգ») լույս է տեսել 1959 թվականին։ Այնուհետև տպագրվել են նրա բանաստեղծությունների ու պոեմների 13 ժողովածուները, որոնցից առավել նշանակալի են «Պարտքի ձայնը» (1972), «Դետը» (1975), «Տիեզերական յամբեր»-ը (1979), «Երկրային ճանապարհ»-ը (1980), «Ակնթարթ և հավերժություն»-ը (1981)։

Ռեգիստանը նաև ավելի քան 300 երգատեքստի (այդ թվում՝ 35 կինոնկարի համար գրված) հեղինակ է։ Ռեգիստանի քնարերգությունը քաղաքացիական է, նրան մտահոգում են մեր ժամանակի սուր հարցերը։

Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի թարգմանության համար արժանացել է Հայկական ԽՍՀ Եղիշե Չարենցի անվան գրական մրցանակի (1982)[1]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԽՖՍՀ ԳՄ առաջին մրցանակի (1980)
  • «Պատվո նշան» շքանշան (27.04.1984)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Հարոլդ Էլ-Ռեգիստան»։ avproduction.am։ Վերցված է 2019-04-28 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png