Անլռելի զանգակատուն
Արտաքին տեսք
Անլռելի զանգակատուն | |
|---|---|
| Հեղինակ | Պարույր Սևակ |
| Տեսակ | քնարապատմողական |
| Բնօրինակ լեզու | հայերեն |
| Ստեղծման տարեթիվ | 1959 |
| Թվային տարբերակ | poetry.am/poems/paruyr-sevak/anlreli-zangakatun |
| Վիքիքաղվածք | Անլռելի զանգակատուն |
«Անլռելի զանգակատուն», պոեմ Պարույր Սևակի հեղինակությամբ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոեմն իրենից ներկայացնում է Կոմիտասի կենսագրության լիրիկական պատում։
Պոեմը գրվել է 1959 թվականին Մոսկվայում։ Պ. Սևակը Կոմիտասի կերպարի միջոցով ներկայացրել է հայ ժողովրդի պատմությունը՝ հիմնականում եղեռնը, որին միահյուսվում են կոմիտասյան երգի տարրերը։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Անլռելի զանգակատունը բաժանված է 6 գլխի՝ համազանգերի, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին կազմված է ղողանջներից։
| Մեծ Կոմիտասի ոգեղենացած կերպարն ստեղծելու համար Սևակը նրա դիմանկարը ուղղակի կամ անուղղակի քանդակել է 46 անգամ՝ քառասունվեց ղողանջներից յուրաքանչյուրում տարբե՛ր կողմից, քայլ առ քայլ բացելով նրա հոգու ծալքերը՝ ծովացած սերն ու տառապանքը, դրամատիկ բախումներն ու պայքարը, հաղթանակներն ու կորուստները, ի վերջո ողբերգությունը։ Վերցնելով Կոմիտասի կյանքի գլխավոր դեպքերը և շղթայելով դրանք իրար, Պ. Սևակը շղթայի յուրաքանչյուր օղակում բացում է հերոսի կյանքի տվյալ պատկերի ներքին-հոգեբանական կողմը, հերոսի հոգեվիճակը տվյալ պահին, արտահայտում իր մտորումները, գնահատականներ ու բնութագրումներ տալիս, վերլուծումներ կատարում, որոնք միահյուսվելով իրար, ի վերջո ամբողջացնում են ինչպես հերոսի կերպարը, նրա ու ժողովրդի միասնության գաղափարը, այնպես էլ ստեղծում են ժամանակաշրջանի հոգեբանության լայն պատկերը։ - Ա. Արիստակեսյան[1] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 154։
- ↑ «Սովետական գրականություն», 1961, № 12։
- ↑ Սովետական գրականություն, 1963, 1 (Վ. Առաքելյան, «Անլռելի զանգակատան» ոճական առանձնահատկությունների մասին)
- ↑ Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 144-145։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անլռելի զանգակատուն» հոդվածին։ |