Ալյոշայի հեքիաթները (մուլտֆիլմ)
![]() | |
Տեսակ | մուլտֆիլմ |
Ռեժիսոր | Ռոման Կաչանով |
Սցենարիստ | Գեորգի Բալլ և Գենադի Ցիֆերով |
Երաժշտություն | Անդրեյ Բաբաև |
Օպերատոր | Իոսիֆ Գոլոմբ |
Երկիր | ![]() |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1964 |
Ալյոշայի հեքիաթները, (ռուս.՝ Алёшины сказки), Ռոման Կաչանովի մուլտիպլիկացիոն ֆիլմը, որը թողարկվել է 1964 թվականին Սոյուզմուլտֆիլմ ստուդիայում։
Ֆիլմում իրար հաջորդում են սև ու սպիտակ խաղարկային տեսարաններ և տիկնիկային մուլտիպլիկացիոն գունավոր դրվագներ խաղալիքներով, որոնք ցույց են տալիս փոքրիկ Ալյոշայի երազանքները։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոքրիկ Լյոշան, տանը մենակ մնալով, երազում էր մեկնել իր սիրելի տատիկի մոտ` Եգորևսկ, նրա ծննդյան տոնին, քանի որ ծնողները ժամանակ չունեին։ Ասելով կախարդական բառերը` Ալյոշան կենդանացնում է շոգեքարշը, որն ուղևորվում է հեռավոր ճամփորդության։ Ճանապարհին հանդիպում է ծանոթ Կովը, որը Շոգեքարշին ծաղկեփունջ է փոխանցում է տատիկի համար։ Իսկ Շոգեքարշը սունկ է հավաքում տատիկի համար։ Երազելով տատիկի համար նկար նկարել` Ալյոշան փնտրում է իր սիրելի երկկողմանի կարմիր–կապույտ մատիտը, որը գտնում է Մկնիկը։ Որպես երախտագիտության նշան նրան կերակրում են շիլայով և կախարդական բառերով ազատում են սարսափել թակարդից։ Որոշելով տատիկին նվիրել նաև Ոսկե ձկնիկ`տղան արտասանում է կախարդական խոսքերը և խաղալիք զինվորներին ուղարկում է ձկնորսության։ Բայց զինվորները չեն կարողանում ձուկ բռնել, քանի որ այդ գործի համար ահրաժեշտ են ամբարձիչներ։ Կախարդական բառերը օգնում են զինվորներին դառնալ ամբարձիչների ընտանիք․ հայրիկ ամբարձիչ, մայրիկ ամբարձիչ և փոքրիկ ամբարձիկ, որոնք ուղևորվում են դեպի Կապույտ ծով՝ ճանապարհին հանդիպելով դաժան առյուծին։ Բարեհաջող հասնելով ծովին` Ամբարձիչները նետում են իրենց կեռիկները` ջրի միջից որսալով մեկ մեծ Կետ, մեկ` Հսկայական շնաձուկ և միայն փոքրիկ Ամբարձիչն է ջրի միջից բռնում է փոքրիկ ձկնիկին։
Իսկ վերջում Լյոշան որոշում է առավոտյան արտասանել իր կախարդական բառերը, որպեսզի տատիկն ինքը նրան հյուր գա։
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տիկնիկները և դեկորները պատրաստել են՝ Վլադիմիր Աբակումով, Վալերի Պետրով, Պավել Գուսև, Ֆ․ Օլեյնիկով, Գալինա Գետտինգեր, Վերա Չերկինսկայա, Բորիս Կառավաև, Սեմյոն Էտլիս, Ռոման Գուրովի ղեկավարությամբ
- Ալյոշայի դերում՝ Պավլիկ Բաբաևսկի
- Տեքստը կարդում է՝ Մարիա Վինոգրադովա
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Г. Демыкина и Г. Балл Сказки городка Жур-жур. Как мы ехали в город Егорьевск..[1]
- Фильмы-сказки: сценарии рисованных фильмов. Выпуск 9. — М.: Искусство, 1969. — 224 с. — 100 000 экз. .
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ««Сказки городка Жур-жур. Как мы ехали в город Егорьевск» в электронной библиотеке»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-22-ին։ Վերցված է 2019-05-24
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ալյոշայի հեքիաթները» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
|