Սևարա Նազարխան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևարա Նազարխան
Բնօրինակ անունուզբ.՝ Sevara Nazarxon
Ի ծնե անունուզբ.՝ Sevara Nazarxonova Anvarjonovna
Ծնվել էդեկտեմբերի 23, 1976(1976-12-23) (47 տարեկան)
Asaka, Անդիժանի մարզ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ուզբեկստան
Ժանրերփոփ, փոփ֊ֆոլք, ֆոլկ ռոք, ռեգգի և էլեկտրոփոփ
Մասնագիտություներգչուհի և կոմպոզիտոր
Գործիքներվոկալ և dutar?
ԼեյբլReal World Records?
ԿրթությունՈւզբեկստանի պետական կոնսերվատորիա
Կայքsevaramusic.com
 Sevara Nazarkhan Վիքիպահեստում

Սևարա Նազարխան (դեկտեմբերի 23, 1976(1976-12-23), Asaka, Անդիժանի մարզ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), փոփ, ժողովրդական և ռոք երգչուհի, ավանդական ուզբեկական երաժշտության կատարող, կոմպոզիտոր։ Ուզբեկստանի Հանրապետության և Մերձդնեստրի վաստակավոր արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1976 թվականի դեկտեմբերի 23-ին Լենինսկ քաղաքում (Անդիժանի մարզ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ)՝ ուզբեկական ժողովրդական երաժշտության կատարողների ընտանիքում։ 1998-2003 թվականներին սովորել է Ուզբեկստանի պետական կոնսերվատորիայում։

Սևարա Նազարխանը սկսել է երգել T-solo խմբի կազմում, որում ընդգրկված են եղել նաև Կարեն Գաֆուրջանովը, Ալիշեր Մադումարովը և Զարինան։ Խումբը հանդես է եկել միայն ա կապելլա կատարումներով։ Ավելի ուշ Սևարան երգել է Sideris խմբում, որը ստեղծվել է Մանսուր Թաշմատովի կողմից և բաղկացած է եղել չորս աղջիկներից, սակայն հայտնի է դարձել միայն մեներգային կարիերան սկսելուց հետո՝ ժողովրդական երաժշտությունը կատարելով ժամանակակից մոտիվներով։

Լինելով հաջողակ փոփ երգչուհի Ուզբեկստանում, 2000 թավակնին Լոնդոնում ծանոթացել է Փիթեր Գեբրիելի հետ և ստացել է իր Realworld Records լեյբլում երաժշտական ալբոմ ձայնագրելու առաջարկ։

2000 թվականի սեպտեմբերին արժանացել է «Նիհոլ» պետական մրցանակի, 2 տարի անց՝ 2002 թվականի օգոստոսին արժանացել է Ուզբեկստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչմանը[1]։ Տարբեր տարիների «Տարոնա» վարկածով ճանաչվել է լավագույն երգչուհի։

2004 թվականին Սևարային հաղթանակ է շնորհվել «Best Asian Artist» (Ասիայի լավագույն արտիստ) անվանակարգում «BBC World Music Award» հեղինակավոր մրցանակի հանձնման շրջանակներում[2][3]։ Հաջորդ երկու տարիները Սևարան և նրա խումբն անցկացրել են շարունակական շրջագայություններ, որոնց աշխարհագրությունն ընդգրկել է ամբողջ Կենտրոնական Եվրոպան և Ասիան։ Այդ ընթացքում Սևարան ելույնթեր է ունեցել նաև Մոսկվայում։

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին թողարկվել է նրա Yo’l Bo’lsin ալբոմը։ Ալբոմի երաժշտական պրոդյուսերը ֆրանսիացի հայտնի երաժիշտ և պրոդյուսեր Էկտոր Զազուն է։ Ալբոմը ջերմորեն ընդունվել է եվրոպացի երաժշտական քննադատների կողմից, որոնք այն անվանել են տարվա ամենակատարյալ թողարկումներից մեկը։

Դրան հաջորդել է Սևարայի մասնակցությունը Փիթեր Գեբրիելի «Growing Up» համաշխարհային շրջագայությանը, որի ընթացքում կայացել է ավելի քան 50 համերգ Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի խոշորագույն հարթակներում։

2007 թվականին Realworld Records-ը թողարկել է Sen երկրորդ ալբոմը։ Ալբոմի պրոդյուսերներ են Բրունո Էլինգեմը (Bruno Ellingham), որն աշխատել է այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են Goldfrapp-ը, Nine Inch Nails-ը, Doves-ը և պետերբուրգյան լեգենդար երաժիշտ Վիկտոր Սոլոգուբը («Տարօրինակ Խաղեր», «Deadushki»):

2010 թվականին «Սևարա և Էլֆ» կեղծանունով թողարկել է «Այնքան հեշտ» ալբոմը, որն իր մեջ ներառում է Սևարայի երգերը տարբեր հեղինակների բանաստեղծություններով[4]։ 2013 թվականին ալբոմը վերահրատարակվել է «Միստերիա» ընկերության կողմից, որի մեջ ավելացվել է «Ես այնտեղ չկամ» երգը։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Սևարան մասնակցել է Առաջին ալիքի «Ձայնը» նախագծին։ Ընտրել է Լեոնիդ Ագուտինի թիմը և հաջողությամբ անցել է շոուի երկու փուլ, սակայն երրորդ փուլում դուրս է մնացել նախագծից[5]։

2013 թվականին մասնակցել է Առաջին ալիքի «Աշտարակ» նախագծին։ Կրոնական հայացքների պատճառով հանդես է եկել հատուկ փակ լողազգեստով։ Ստացել է վնասվածք և այդ պատճառով իր տեղը զիջել է երգիչ Դանկոյին, որին մինչ այդ զրկել էին նախագծում ելույթ ունենալու հնարավորությունից[6]։ 2013 թվականի նոյեմբերին մասնակցել է խոհարարական «Ճաշելու ժամանակը» հաղորդմանը, որը հեռարձակվել է Առաջին ալիքով։ Նոյեմբերի 30-ին Երաժշտության տանը ներկայացվել է երգչուհու ռուսալեզու Նամակներ ալբոմը։

2014 թվականին Առաջին ալիքով մասնակցել է «Տոչ-վ-տոչ» նախագծին։ Նրա առաջին վերամարմնավորումը եղել է Sade խմբի անդամ Շադե Ադուն, որի համար 20 հնարավորից ստացել է 19 միավոր։ Երկրորդ անգամ նույն հաջողությամբ նմանակել է Նատաշա Կորոլյովային։ Երրորդ վերամարմնավորումը եղել է «Յալլա» խմբից Ֆարրուխ Զաքիրովը։ 2015 թվականին մասնակցել է «Պարեր աստղերի հետ» հաղորդմանը։

2014 թվականի փետրվարի 14-ին՝ Մեծն Բաբուրի (1483-1530, Հնդկաստանում Բաբուրիդների կայսրության հիմնադիր) ծննդյան օրը Տաշքենդի «Ուզբեկստան» հյուրանոցի համերգասրահում Սևարան հանդես է եկել նրա ստեղծագործությանը նվիրված ծրագրով։ Համերգի ընթացքում Սևարան երգեր է կատարել Բաբուրի գազելներով և բանաստեղծություններով։ Ուղիղ մեկ տարի անց՝ 2015 թվականի փետրվարի 14-ին, Սևարան հանդես է եկել նույն երգացանկով։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ Դեր Նշումներ
2000 Tohir va Zuhra yangi talqin Զուհրա Մյուզիքլ
2000-ական Maysara super yulduz Մայսարա Մյուզիքլ
2014 Ko'rgim keladi Զիյոդա Ալիևա Երգեցողություն

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 - Bahtimdan
  • 2003 - Yo‘l Bo‘lsin
  • 2006 - Bu Sevgi
  • 2007 - Sen
  • 2010 - Այդքան հեշտ
  • 2011 - Tortadur
  • 2012 - Maria Magdalena
  • 2013 - Նամակներ
  • 2015 - Օտարական սեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Республики Узбекистан «О награждении в связи с одиннадцатилетием независимости Республики Узбекистан группы работников науки, здравоохранения, культуры, искусства, просвещения, средств массовой информации и социальной сферы» 26 августа 2002 года № УП-3119
  2. «Awards for World Music 2004: Winners & Nominees» (անգլերեն). BBC Radio 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 23-ին.
  3. Griffiths, James. (11 марта 2004). «BBC Radio 3 awards concert» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 23-ին.
  4. Денис Бояринов. Севара и новый шёлковый путь — Контекст — Современная музыка OpenSpace.ru — 05/03/2010
  5. Жанна Оноприенко (2012 թ․ դեկտեմբերի 19). «Там нет Севары». Литературная газета №51 (6397). Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  6. Данко расплакался на съемках телешоу

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևարա Նազարխան» հոդվածին։