Ադրբեջանի պետական ակադեմիական ֆիլհարմոնիա
![]() Azərbaycan Dövlət Akademik Filarmoniyası | |
---|---|
![]() Շենքի արտաքին տեսքը Իստիկլալիյյաթի փողոցից | |
Տեսակ | համերգասրահ և Ֆիլհարմոնիա |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Իստիկլալիյյաթի փողոց 2, Բաքու, Ադրբեջան |
Հիմնադրման ամսաթիվ | 1910-1912 |
Ճարտարապետ | Գաբրիել Տեր-Միքելյան |
Կայք | filarmoniya.az |
Azerbaijan State Philharmonic Hall Վիքիպահեստում |
Ադրբեջանի Պետական Ակադեմիական Ֆիլհարմոնիա (ադրբ.՝ Azərbaycan Dövlət Akademik Filarmoniyası), Ադրբեջանական պետական ֆիլհարմոնիա, երաժշտական համերգային կազմակերպություն։ Ստեղծվել է 1912 թվականին, Բաքվում։ Ֆիլհարմոնիայի շենքը կառուցվել է 1910-1912 թվականներին: Բայց Պետական ֆիլհարմոնիան հիմնադրվել է 1936 թ. մայիսի 25-ին [1]:
Ֆիլհարմոնիայի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Շենքի նախագիծը վստահված է ինժեներ Գավրիլ Տեր-Միկելովային: Նա պատրաստում է մի կառույցի նախագիծը, որը նման է Մոնտե Կառլո ֆիլհարմոնիան: Մոնտե Կառլո ֆիլհարմոնիկը համարվում էր Եվրոպայի լավագույն համերգասրահներից մեկը իր գեղեցկությամբ: Նախագիծը պատրաստվում է 1910 թվականին: Շենքի շինարարությունը սկսվել է 1911 թվականին: Այդ ժամանակ ծովի ափին գտնվում էր բուլվարը: Շենքի շինարարությունը ավարտվել է 1912 թվականին: 20-րդ դարում Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատումից հետո, երաժշտասերները, տարբեր նվագախմբերը և համույթները սկսեցին հավաքվել այստեղ: 1936 թ. մայիսի 25-ին ստեղծվեց Ադրբեջանի Պետական Ֆիլհարմոնիան [2][3]: 1996-2004 թվականներին Ադրբեջանի Հանրապետության հիմնադրվելուց հետո ֆիլհարմոնիայի շենքում իրականացվել են կապիտալ վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ: 2004 թվականի հունվարի 27-ին կայացավ ֆիլհարմոնիայի շենքի բացման արարողությունը: Բացման արարողությանը ներկա էին նախագահ Իլհամ Ալիևը, մշակույթի նախարար Պոլադ Բյուլբյուլօղլին, հայտնի ջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը, պրոֆեսոր Ֆարհադ Բադալբեկլին:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Фатуллаев-Фигаров Ш. С. Архитектурная энциклопедия Баку. — Баку: Шарг-Гарб, 2013. — С. 146, 151.
- ↑ Сулейманов, Манаф (1990). Дни минувшие (Исторические очерки). Баку: Азернешр, 340.
- ↑ Государственная Филармония им. Муслима Магомаева