Մի հանցագործության պատմություն (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մի հանցագործության պատմություն
ռուս.՝ История одного преступления
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորՖյոդոր Խիտրուկ
ՍցենարիստՄիխայիլ Վոլպին
ՀնչյունավորումԶինովի Գերդտ
Բեմադրող նկարիչՍերգեյ Ալիմով
ԵրաժշտությունԱնդրեյ Բաբաև
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն20 րոպե
Թվական1962

Մի հանցագործության պատմություն (ռուս.՝ История одного преступления), ռեժիսոր Ֆյոդր Խիտրուկի մուլտիպլիկացիոն ֆիլմը[1]։ Երգիծական կատակերգություն է, որը սրամտորեն ծաղրում է ժամանակակից մեծ քաղաքներին բնորոշ «աղմկոտ գրոհ»-ի մեղավորներին և հարևանների հանդեպ եսասիրական անտարբերությունը[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անքաղաքավարի հարևանների կողմից ամբողջ գիշերվա ընթացքում ստեղծված աղմուկը ամենաբարի Վասիլի Վասիլևիչ Մամինին դրդում է սպանության փորձ կատարելու։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ Միխայիլ Վոլպին
Ռեժիսոր Ֆեոդոր Խիտրուկ
Բեմադրող նկարիչ Սերգեյ Ալիմով
Նկարիչ մուլտիպլիկատորներ Գալինա Բալինովա, Նատալյա Բոգոմոլովա, Յանա Վոլսկայա, Էլվիրա Մասլովա, Մարիա Մոտրուկ, Անատոլի Պետրով, Վլադիմիր Մորոզով, Լեոնիդ Նոսիրև, Ռենե Օվիվյան, Գենադի Սոկոլսկի
Նկարիչ դեկորատորներ Իրինա Սվետլիցա, Գ. Նևզորովա
Կոմպոզիտոր Անդրեյ Բաբաև
Օպերատոր Բորիս Կոտով
Հնչյունային օպերատոր Գեորգի Մարտինյուկ
Խմբագիր Պյոտր Ֆրոլով
Ֆիլմի տնօրեն Լ. Սենատորովա
Ռեժիսորի օգնականներ Գ. Բրոդսկայա, Մ. Ռուսանովա
Օպերատորի օգնական Մ. Կուրիցինա
Հեղինակի տեքստը կարդում է Զինովի Գերդտ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1962 - Սան Ֆրանցիսկոյի VII միջազգային կինոփառատոն, «Ոսկե դարպասներ» մրցանակ
  • 1962 - Վենետիկի փառատոն, «Արցաթե առյուծ» մրցանակ
  • 1963 - Օբերհաուզենի կինոև մուլտֆիլմերի IX միջազգային փառատոն, պատվավոր դիպլոմ
  • 1964 - Լենինգրադի I համամիութենական կինոփառատոն, առաջին մրցանակ

Թողարկում տեսաերիզներով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 թվականին VHS և Video CD ձևաչափերով թողարկվել է «Ռուսական անիմացիայի վարպետները 1» հավաքածուն` անգլերեն լուսագրերով, այնուհետև` Masters of Russian Animation Volume 1 հավաքածուն DVD ձևաչափով։ Հավաքածուի մեջ ներառված են հետևյալ մուլտֆիլմերը. «Մի հանցագործության պատմության», «Մարդը շրջանակի մեջ», «Իմ կանաչ կոկորդիլոսը», «Կար-չկար, մի Կոզյավին կար», «Դինոզավրերի սար», «Լրտեսական կրքեր», «Ապակե հարմոնիկա», «Կծիկ» և «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ»[3]։
  • «Լրտեսական կրքեր» հավաքածուն DVD ձևաչափով թողարկվել է 2003 և 2006 թվականներին։ Հավաքածուի մեջ ներառված են եղել հետևյալ մուլտֆիլմերը. «Մի հանցագործության պատմություն» (1962), «Լրտեսական կրքեր» (1967), «Վասյա Կուրոլեսովի արկածները» (1981), «Մենք Շերլոկ Հոլսմի հետ» (1985), «Գողություն...» (1988)[4]:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Наталья Василькова. Фёдор Хитрук // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. С. В. Асенин. «Пути советской мультипликации». Արխիվացված 2014-10-06 Wayback Machine «Мир Мультфильма», 3d-master.org.
  3. Masters of Russian Animation Volume 1
  4. Шпионские страсти

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]