Jump to content

Չտեսնված գեղեցկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չտեսնված գեղեցկություն
ռուս.՝ Краса́ ненагля́дная
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ և ռոմանտիկ ֆիլմ
Հիմնված էՌուսական ժողովրդական հեքիաթներ
ՌեժիսորՎլադիմիր Դեգտյարյով
ՍցենարիստՎլադիմիր Դեգտյարյով և Եվգենի Սպերանսկի
ՀնչյունավորումԷրաստ Գարին[1], Գեորգի Վիցին, Նինա Գուլյաևա, Յուրի Խրժանովսկի, Լեոնիդ Պիրոգով, Ալեքսանդր Պոկրովսկի, Մարիա Վինոգրադովա, Նադիր Մալիշևսկի, Իրինա Մազինգ և Գեորգի Միլյար
Բեմադրող նկարիչՎադիմ Կուրչևսկի և Վլադիմիր Դանիլևիչ
ԵրաժշտությունՅուրի Լևիտին
ՕպերատորԻոսիֆ Գոլոմբ և Միխայիլ Կամենեցկի
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն45 րոպե[1]
Թվական1959

Չտեսնված գեղեցկություն (ռուս.՝ Краса ненаглядная), խորհրդային լիամետրաժ տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ստեղծել է ռեժիսոր Վլադիմիր Դեգտյարյովը «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում 1958 թվականին, ռուսական ժողովրդական հեքիաթի մոտիվներով։ Մուլտֆիլմն առանձնանում է վառ պատումով և բանաստեղծականությամբ, հագեցած է ժողովրդական ֆոլկլորով։

Մուլտֆիլմը պատմում է մի թագավորի և թագուհու մասին, որոնք ունեին Իվան Ցարևիչ անունով մի որդի։ Եվ ամեն ինչ կլիներ, եթե մի առավոտ Իվանը չգար ծնողների մոտ և չասեր նրանց իր Չտեսնված Գեղեցկուհու մասին, որի մասին իրեն պատմել էին դայակները և որին ինքն ամեն օր տեսնում էր երազում։ Նա հայտնում է ծնողներին գեղեցկուհուն փնտրելու իր ցանկության մասին։ Իվան Ցարևիչը ճանապարհ է ընկնում, ճանապարհին նրան հանդիպում է ավազակ Բուլատը, որը դառնում է նրա սրտակից բարեկամը։ Նրանք սկսում են միասին փնտրել Գեղեցկուհուն և գտնում են նրան։ Սակայն պարզվում է, որ նա Կոշչեյի հարսնացուն է և ոչ մի կերպ չի ուզում նրան հնազանդվել։ Այստեղ Իվան Ցարևիչը և Բուլատը հաղթում են Կոշչեյին և ազատում են Չտեսնված գեղեցկուհուն ու Կոշչեյի սպասուհուն` Մարյուշկային։ Նրանց բերում են արքայական պալատ, իսկ թագավորը երկու հարսանիք է կազմակերպում։

Սցենարի հեղինակԵվգենի Սպերանսկի, Վլադիմիր Դեգտյարյով
Երգի բառերի հեղինակներՄիխայիլ Սվետլով, Եվգենի Սպերանսկի
ՌեժիսորՎլադիմիր Դեգտյարյով
ՕպերատորներՄիխայիլ Կամենեցկի, Իոսիֆ Գոլոմբ
ՆկարիչներՎադիմ Կուռչևսկի, Վլադիմիր Դանիլևիչ
ԿոմպոզիտորՅուրի Լևիտին
Հնչունային օպերատորԳեորգի Մարտինյուկ
Տիկնիկավար-մուլտիպլիկատորներԿիրիլ Մամոնով, Վյաչեսլավ Շիլոբրեև, Պավել Պետրով, Լև Ժդանով, Դ. Մելամեդ
Մոնտաժողի օգնականՎ. Եգորովա
Դերերը հնչյունավորել ենՆինա Գուլյաևա (թագուհի), Էրաստ Գարին (թագավոր), Գեորգի Վիցին (խոտի փշրանք, կաչաղակ և ագռավիկ), Ալեքսեյ Պոկրովսի (Իվան Ցարևիչ), Մարիա Վինոգրադովա (թխադեմ Մարիա), Գեորգի Միլյար (Կոշչեյ), Նադիր Մալիշևսկի, Իրինա Մազինգ (Բաբա Յագա), Լեոնիդ Պիրոգով, Յուրի Խրժանովսկի (ագռավ և արջի քոթոթ), Նիկոլայ Լիտվինով (հեղինակի տեքստ), Յուլյա Յուլսկայա (աղջիկ և նապաստակ)։
Երգը կատարում էԳալինա Օլեյնիչենկո
Տիկնիկները և դեկորացիան պատրաստել ենՎ. Կալաշնիկովա, Վ. Կուրանով, Պավել Լեսին, Օլեգ Մասաինով, Նիկոլայ Սոլնցև, Ն. Ցելիկով, Ռոման Գուրովի ղեկավարությամբ
Ֆիլմի տնօրենՆատան Բիտման

Մուլտֆիլմի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
1950-ականների վերջին ծավալային մուլտֆիլմերի արտադրությունը արդեն բավականաչափ բարձր մակարդակի վրա էր, որի մասին վկայում են այնպիսի ռեժիսորների աշխատանքները, ինչպիսիք են Վլադիմիր Դեգտյարյովը (Կախարդական ջրհորը, 1956, «Չտեսնված գեղեցկություն», 1958), Անատոլի Կարանովիչը և Ռոման Կաչանովը (Սիրահարված ամպը 1959)[2]։

Վերաթողարկում DVD ձևաչափով

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին «Սուրբ ծննդյան նախորդ գիշերը» մուլտֆիլմի հետ DVD ձևաչափով «Խոշոր պլան» ընկերության կողմից թողարկվել է մուլտֆիլմերի ժողովածուում[3]։

  • Ձայն - ռուսական Dolby Digital 2.0 Mono;
  • Տարածաշրջանային կոդ - 0 (All);
  • Պատկեր - Standart 4:3 (1,33:1);
  • Գույն - PAL;
  • Փաթեթավորում - կոլեկցիոն թողարկում[4]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Сперанский Е., Дегтярёв В. Краса ненаглядная // Фильмы-сказки: сценарии рисованных фильмов. Выпуск 6. — М.: Искусство, 1961. — С. 37—62. — 320 с..[5]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]