Սունկ-խրճիթը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սունկ-խրճիթը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎլադիմիր Պոլկովնիկով
ՍցենարիստՎլադիմիր Սուտեև
ՀնչյունավորումԻրինա Պոտոցկայա, Ագար Վլասովա, Ելենա Պոնսովա, Գալինա Նովոժիլովա և Լեոնիդ Պիրոգով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե
Թվական1958

Սունկ-խրճիթը (ռուս.՝ Грибок-теремок), մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1958 թվականին, ըստ Վլադիմիր Սուտեևի «Սնկի տակ» հեքիաթի։ Ֆիլմի ռեժիսորը Վլադիմիր Պոլկովնիկովն է, նրա հերոսները անտառի կենդանիներն են` օժտված մարդկային բնավորության վառ գծերով[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրջյունը գնում է անտառով և խոտիկ է տանում։ Քամի է սկսում, ամպրոպ և տեղատարափ անձրև։ Մրջյունը թաքնվում է փոքրիկ սնկի գլխարկի տակ։ Մրջյունին մոտենում է թրջված թևերով թիթեռը, խնդրում է իրեն թողնել սնկի տակ։ Մրջյունը ներս է թողնում թիթեռին, չնայած նույնիսկ իր համար այնտեղ նեղ է։ Առուներով շրջապատված կղզյակի վրա մկնիկը չգիտի, թե որ կողմ գնա։ Մրջյունը և թիթեռը համաձայնում են տեղ տալ մկանն իրենց մոտ, սնկի տակ։

Իսկ անձրև ու որոտն ավելի են ուժեղանում։ Կարկուտ է սկսվում։ Գալիս է թրջված և մրսած ճնճղուկը, նա նույնպես ապաստան է խնդրում սնկի տակ։ Ճնճղուկին նույնպես ներս են թողնում։ Վազելով գալիս է նապաստակը և խնդրում թաքցնել իրեն սնկի տակ, քանի որ աղվեսը նրա հետևից է ընկել։ Մրջյունն ասում է․ «Որտե՞ղ մենք կարող ենք քեզ թաքցնել։ Տե՛ս, թե դու ինչ մեծ ես, իսկ մենք առանց այդ էլ արդեն շատ ենք»։ Նապաստակը լացում է, քանի որ նա աղվեսից թաքնվելու տեղ չունի։

Ընկերները որոշում են. որպեսզի կարողանան թաքցնել նապաստակին, ինչ-որ մեկը պետք է դուրս գա։ Կանչում են մրջյունին։ Նա քաջաբար ճանկռում է աղվեսի քիթը և քշում է նրան անտառով, քանի դեռ վերջինս չի սկսում ներողություն խնդրել։ Անձրևը դադարում է։ Դուրս է գալիս արևը։ Մրջյունը բոլորին հրավիրում է դուրս գալ սնկի տակից։ Մրջյունը զարմանում է, թե այդ ինչպես են բոլորը տեղավորվել, երբ միայն իր համար սնկի տակ նեղվածք էր։ Կողքով ցատկոտող գորտը բացատրում է, որ անձրևի ժամանակ սունկը մեծացել է և կարողացել բոլորին ծածկել։ Ընկերները մոտենում են սնկին և խմբով նրան շնորհակալություն են հայտնում նրան, իսկ սունկը պատասխանում է․ «Ամպրոպից ձեզ ձեր բարի սիրտը պաշտպանեց, իսկ թշնամուց ձեզ փրկեց ձեր ընկերությունը»։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

ռեժիսոր Վլադիմիր Պոլկովնիկով
սցենարի հեղինակ Վլադիմիր Սուտեև
բեմադրող նկարիչներ Ռոման Կաչանով, Ալեքսանդր Դուդնիկով
նկարիչ-մուլտիպլիկատորներ Ֆաինա Եպիֆանովա, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Ելիզավետա Կոմովա, Կիրիլ Մալյանտովիչ, Մարիա Մոտրուկ, Իգոր Պոդգորսկի, Վլադիմիր Պեկար, Լև Պոպով, Բորիս Չանի, Կոնստանտին Չիկին
Դերերը հնչյունավորել են Զինաիդա Բոկարյովա - Նապաստակ
Իրինա Պոտոցկայա - Մրջյուն
Ագար Վլասովա - Ճնճղուկ
Ելենա Պոնսովա - Աղվես
Գալինա Նովոժիլովա - Թիթեռ
Լեոնիդ Պիռագով — Սունկ-խրճիթ
Տատյանա Ռեշյոտնիկովա - Մուկ
օպերատոր Ն․ Կլիմովա
կոմպոզիտոր Ալեքսեյ Սոկոլով–Կամին
հնչյունային ռեժիսոր Նիկոլայ Պրիլուցկի
ռեժիսորի օգնականներ Լ․ Գորյաչևա, Վ․ Եգորովա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков. Владимир Полковников // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сутеев В. Сказки-мультфильмы В. Сутеева. — АСТ, 2011. — 160 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 978-5-17-073721-5, 978-5-17-073720-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]