Սպարտակ (ֆիլմ, 1960)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Սպարտակ
Spartacus
Spartacus - 1960 - poster.png
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանր Պեպլում
Հիմք Spartacus
Թվական 1960
Պրեմիերա հոկտեմբերի 6, 1960
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Սթենլի Կուբրիկ
Պրոդյուսեր

Էդվարդ Լյուիս

ՔըրքԴուգլաս
Սցենարի հեղինակ

Դալտոն Տրամբո

Հովարդ Ֆասթ (գրվածք)
Դերակատարներ

Քըրք Դուգլաս
Լոուրենս Օլիվիե
Պիտեր Ուստինով

ՋինՍիմոնս
Օպերատոր

Ռասսել Մետի

ՔլիֆորդՍտայն
Երաժշտություն

Ջոզեֆ Գերշենսոն

ԱլեքսՆորտ
Մոնտաժ ՌոբերտԼոուրենս
Կինոընկերություն Universal Studios և Bryna Productions
Տևողություն 184 րոպե
Պարգևներ Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար, Օսկար լավագույն բեմադրող-նկարչի աշխատանքի համար, «Օսկար» հագուստի լավագույն դիզայնի համար, «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ որպես լավագույն դրամա-ֆիլմ, Օսկար մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար (գունավոր), Academy Award for Best Costume Design, Color և Academy Award for Best Art Direction, Color
Անվանակարգ Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար, «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ որպես լավագույն դրամա-ֆիլմ, «Ոսկե գլոբուս» մրցանակ ֆիլմի համար գրված լավագույն երաժշտության համար, «Օսկար» հագուստի լավագույն դիզայնի համար, Օսկար լավագույն մոնտաժի համար, Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար, Օսկար լավագույն բեմադրող-նկարչի աշխատանքի համար, «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն դրամատիկ դերասան անվանակարգում, Ոսկե Գլոբուս մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար - կինոֆիլմ, BAFTA մրցանակ որպես լավագույն ֆիլմ, Օսկար մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար (գունավոր), Academy Award for Best Costume Design, Color, Academy Award for Best Art Direction, Color և Օսկար մրցանակ լավագույն օրիգինալ դրամատիկ կամ կատակերգական սյուժեի համար
Բյուջե 12,000,000 $
Շահույթ 60,000,000 $
IMDb ID 0054331
Spartacus (film) Վիքիպահեստում

Սպարտակ (անգլ.՝ Spartacus) ռեժիսոր Սթենլի Կուբրիկի 1960 թ. նկարահանած ամերիկյան ֆիլմ, որի հիմքում Հովարդ Ֆասթի համանուն գրվածքն է Հին Հռոմի ստրուկ և գլադիատոր, Հռոմեական կայսրության դեմ ապստամության առաջնորդ Սպարտակի մասին։ Ֆիլմը թերևս կարելի է համարել կինոյի պատմության լավագույն աշխատանքներից մեկը իր ժանրի մեջ։ Ֆիլմը համաշխարհային ճանաչում բերեց Սպարտակի դերակատար Քրրք Դուգլասին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսը Սպարտակն է, ով Հռոմեական ստրուկ է։ Լինելով ուժեղ և ամրակազմ նրան ընդգրկում են գլադիատորների դպրոց, որտեղ երիտասարդ ստրուկներին պատրաստում են մենամարտերի համար, երբեմն նաև մահացու ելքերով, որոնք անցկացվում են Հռոմի բարձաստիճան իշխանավորների համար։

Սպարտակը տարբերվում է մյուսներից իր ազատամիտ հայացքներով։ Նա շատ ընկերներ է ձեռք բերում գլադիատորների շրջանում, ովքեր հարգում և սիրում են իրեն։ Նա սիրահարվում է իրենց զվարճությունների համար նրանց տրված ստրկուհի Վարինիային, ով նույնպես անտարբեր չէր Սպարտակի հանդեպ։

Մի անգամ նրանց մոտ է գալիս Մարկոս Կրասոսը մի քանի բարձրաստիճան անձանց հետ և ցանկանում տեսնել լավագույն գլադիատորների մահացու մենամարտեր, վճարելով դրա համար նրանց դպրոցի ղեկավար Լենտուլ Բատիատին մեծ գումար։ Նրանց հետ եկած կանայք ներկայացված թեկնածուներից ընտրված զույգերից մեկը Սպարտակն էր ընդդեմ սևամորթ Դրաբայի։ Նրանց մենամարտի ժամանակ Դրաբան հաղթում է Սպարտակին և երբ Կրասոսը նշան է ցույց տալիս Սպարտակին սպանելու համար, Դրաբան անսպասելիորեն նետվում է Կրասոսի վրա, սակայն Կրասոսը դանակով կտրում է նրա վիզը։

Դրաբայի այս քայլը ուժեղ տպավորություն է թողնում բոլոր գլադիատորների վրա և նրանց այսպես ասած համբերության բաժակը լցվում է։ Դրանից հետո Վարինիային տեղափոխում են Հռոմ։

Գլադիատորները Սպարտակի գլխավորությամբ ապստամբություն են բարձրացնում ...

Դերակատաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Քըրք Դուգլաս Սպարտակ Սպարտակ
Լոուրենս Օլիվիե Մարկոս Կրասոս Մարկոս Կրասոս
Ջին Սիմոնս Վարինիա Վարինիա
Չառլզ Լոուտոն Գրակ Գրակ
Պիտեր Ուստինով Լենտուլ Բատիատ Լենտուլ Բատիատ
Ջոն Գևին Հուլիոս Կեսար Հուլիոս Կեսար
Նինա Ֆոխ Էլենա Գլաբր Էլենա Գլաբր
Ջոն Այրլենդ Կրիկս Կրիկս
Հերբերտ Լոմ Տիգրան Լևանտ Տիգրան Լևանտ
Ջոն Դոլլ Մարկոս Պուբիլոս Գլաբր Մարկոս Պուբիլոս Գլաբր
Չառլզ Մակգրո Մարցելլ Մարցելլ
Թոնի Քերթիս Անտոնիոս Անտոնիոս
Վուդի Ստրոուդ Դրաբա Դրաբա

Մրցանակներ և վարկանիշային ցանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ ստացել է 6 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 9-ի որոնց թվում.

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացվել է 6 Օսկարի, ստացել 4-ը

  • Երկրորդ պլանի դերասան - Պիտեր Ուստինով
  • Օպերատոր - Ռասսել Մետտի
  • Բեմադրող նկարիչ - Ալեքսանդր Գոլիցեն
  • Հագուստների դիզայն - Բիլլ Թոմաս

Ստացել է 1 Ոսկե Գլոբուս որպես լավագույն ֆիլմ-դրամա, ներկայացված է եղել ևս 5-ի, որոնց թվում լավագույն դերասան (Լոուրենս Օլիվիե) և երկրորդ պլանի դերասան (Վուդի Ստրոուդ, Պիտեր Ուստինով), նաև լավագույն ռեժիսոր։ Ներկայացվել է 1 BAFTA-ի, ԱՄՆ-ի գրողների գիլդիայի մրցանակի և այլն։

Վարկանիշային ցանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ներառված է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված տարբեր ցանկերում հետևալ տեղերում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]