Չարլզ Լոութոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չարլզ Լոութոն
Charles Laughton-publicity2.JPG
Ծննդյան թիվ՝հուլիսի 1, 1899(1899-07-01)[1][2][3][…]
Ծննդավայր՝Սկարբորո, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանի թիվ՝դեկտեմբերի 15, 1962(1962-12-15)[1][2][3][…] (63 տարեկան)
Վախճանի վայր՝Հոլիվուդ, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն՝Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[5]
ԱՄՆ
Մասնագիտություն՝թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, գրող, կինոպրոդյուսեր, կինոդերասան, սցենարիստ, թատրոնի դերասան, դերասան, հեռուստատեսային դերասան և ռեժիսոր
Պարգևներ՝Օսկար լավագույն դերասանի համար, Գրեմմի մրցանակ Լավագույն արտասանած խոսք ալբոմի համար, Օսկար և Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ
IMDb։ID 0001452
charleslaughton.freeservers.com/main.htm

Չարլզ Լոութոն[6][7][8] (հուլիսի 1, 1899(1899-07-01)[1][2][3][…], Սկարբորո, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 15, 1962(1962-12-15)[1][2][3][…], Հոլիվուդ, ԱՄՆ[4]), բրիտանացի և ամերիկացի դերասան և ռեժիսոր, «Օսկար» մրցանակակիր տղամարդու լավագույն դերի համար «Հենրի VIII-ի անձնական կյանքը» դրվագում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

26 տարեկան հասակում գոգոլյան «Ռևիզոր»-ում Օսիպի դերով առաջնաելույթ է ունեցել բեմում։ 1928 թվականին նկարահանվել է Հերբերտ Ուելսի պատմվածքների հիման վրա և Այվոր Մոնտեգյուի բեմադրմամբ (Էլզա Լանչեստերի հետ համատեղ) երեք կարճամետրաժ համր ֆիլմերում։ Սրան հաջորդել են էպիզոդիկ դերեր «Պիկադիլի» («Piccadilly», 1928) և «Հին մութ տուն» (1932) ֆիլմերում՝ Լոութոնի առաջին հոլիվուդյան ֆիլմերում։ 1929 թվականին Լոութոնը և Լանչեստերն ամուսնացել են, բայց երեխաներ չեն ունեցել. կյանքի մայրամուտին հրապարակված հուշագրություններում Լոութոնի այրին այդ հանգամանքը բացատրել է ամուսնու հոմոսեքսուալիզմով[9]։

«Հին մութ տուն» ֆիլմից հետո դերասանն արագ ճանաչվել է Հոլիվուդում։ Լոութոնը երբեք չի մնացել որոշակի դերասանական տիպաժի մեջ։ Չնայած տպավորիչ կառուցվածքին՝ նա շատ շարժուն դերասան էր, որի կատակերգական տաղանդը հրաշալիորեն լրացվում էր բարձր մտավորականությամբ։ Նա փայլել է թատերական բեմում ոչ պակաս, քան կինոյում։ Նրա հրաշալի դերասանական տվյալները հատկապես նկատելի են եղել չեխովյան «Բալի այգին» (Լոնդոն, 1933) պիեսում և Բերտոլդ Բրեխի «Գալիլեո Գալիլեյ»-ում (Լոս Անջելես, 1947 թվական)։

Չարլզ Լոութոնի հաջողությունները կինոմատոգրաֆիայում արժանացել են բարձր գնահատականի։ Նա առաջին անգլիացին է, որն արժանացել է «Օսկար» մրցանակի։ Այս մրցանակը նա ստացել է Ալեքսանդր Կորդայի «Հենրի VIII-ի անձնական կյանքը» (1933) ֆիլմում Հենրի VIII-ի դերի համար։ Լայնորեն հայտնի է Լոութոնի կապիտան Ուիլիամ Բլայի դերը «Ապստամբություն Բաունտիի վրա» ֆիլմում։

1940 թվականին դերասանը ստացել է ամերիկական քաղաքացիություն և աշխատել է Հոլիվուդի տարբեր նախագծերում։ 1955 թվականին նկարահանել է «Որսորդի գիշեր» ֆիլմը, որը նրա միակ աշխատանքն է որպես ռեժիսոր և սցենարիստ։ Նրա հետագա դերասանական աշխատանքներից լավագույն մաս են անվանել «Մեղադրանքի վկա» («Witness for the Prosecution», 1957) ֆիլմը, որտեղ Լոութոնը խաղացել է փորձառու, խորաթափանց փաստաբանի դեր։ Վերջին ֆիլմը եղել է «Խորհուրդ և համաձայնություն» («Advise and Consent», 1962) քաղաքական դրաման, որում գլխավոր դեր խաղալու համար Լոութոնը հետմահու արժանացել է բրիտանական կինոակադեմիայի մրցանակի։

Չարլզ Լոութոնը մահացել է 1962 թվականին երիկամի քաղցկեղից Հոլիվուդում և թաղվել է Հոլիվուդ Հիլզ գերեզմանատանը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1932 ֆ Հին մութ տունը The Old Dark House պարոն Ուիլյամ Պորթերհաուս
1932 ֆ Խաչի նշանը The Sign of the Cross Ներոն
1932 ֆ Կորուսյալ հոգիների կղզի Island of Lost Souls դոկտոր Մորո
1932 ֆ Հետաձգված վճարում Payment Deferred Ուիլյամ Մարբլ
1933 ֆ Հենրի VIII-ի անձնական կյանքը The Private Life of Henry VIII Հենրիխ VIII
1934 ֆ Բարետա Ուիմպոուլ-սթրիթի հետ The Barretts of Wimpole Street Էդուարդ Մոուլթոն-Բարետ
1935 ֆ Մերժվածները Les Misérables տեսուչ Էմիլ Ջավեր
1935 ֆ Ապստամբություն Բաունտիի վրա Mutiny on the Bounty կապիտան Ուիլյամ Բլայ
1936 ֆ Ռեմբրանդ Rembrandt Ռեմբրանդ
1939 ֆ Պանդոկ «Յամայկա» Jamaica Inn պարոն Համֆրի Պենգալան
1939 ֆ Սապատավորը Նոտր Դամից The Hunchback of Notre Dame Քվազիմոտո
1942 ֆ Մանխետենի հեքիաթները Tales of Manhattan Չարլզ Սմիթ
1943 ֆ Հավերժություն և մեկ օր Forever and a Day Բելամի
1943 ֆ Այս հողն իմն է This Land Is Mine Ալբերտ Լորի
1944 ֆ Քենտերվիլյան ուրվականը The Canterville Ghost պարոն Սայմոն Քենտերվիլ, ուրվական
1945 ֆ Կասկածյալը The Suspect Ֆիլիպ Մարշալ
1945 ֆ Կապիտան Քիդ Captain Kidd կապիտան Ուիլյամ Քիդ
1947 ֆ Պարադայնի գործը The Paradine Case դատավոր Թոմաս Հորֆիլդ
1948 ֆ Հաղթական կամար Arch of Triumph Իվոն Խահակե
1948 ֆ Մեծ ժամացույց The Big Clock Էրլ Ջենոտ
1949 ֆ Կաշառում The Bribe Ջ. Ջ. Բիլեր
1952 ֆ Էբոթն ու Կաստելոն դիմավորում են կապիտան Քիդին Abbott and Costello Meet Captain Kidd կապիտան Ուիլյամ Քիդ
1952 ֆ Կարմրամորթների առաջնորդը և այլոք O. Henry's Full House Սոուպի
1953 ֆ Սալոմե Salome Իրոդ Անտիպա
1953 ֆ Բես փոքրիկը Young Bess Հենրիխ VIII
1954 ֆ Հոբսոնի ընտրությունը Hobson's Choice Հենրի Գորացիո Հոբսոն
1957 ֆ Մեղադրանքի վկան Witness for the Prosecution պարոն Ուիլֆրիդ Ռոբարտս
1960 ֆ Սպարտակ Spartacus Գրակքոս
1962 ֆ Խորհուրդ և համաձայնություն Advise & Consent սենատոր Սիբրայթ Կուլի

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118726684 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  6. Лоутон / Дорошевич А. Н. // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  7. Կաղապար:Книга:Кино: Энциклопедический словарь
  8. Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 192
  9. THE BRIDE OF FRANKENSTEIN — NYTimes.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]