Խաչմերուկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչմերուկում
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՆիկոլայ Ֆեոդորով
ՍցենարիստԳեորգի Կուշնիրենկո
ԵրաժշտությունԿարեն Խաչատրյան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1958

Խաչմերուկում (ռուս.՝ На перекрёстке), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որ ստեղծել է ռեժիսոր Նիկոլայ Ֆեոդորովը «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում 1958 թվականին։ Ժամանակակից հեքիաթ է այն մասին, թե ինչպես են լուսացույցն ու ճանապարհային նշանները դպրոցական Գենային սովորեցնում փողոցային երթևեկության կանոնները։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը երեխաներին սովորեցնում է ճանապարհային երթևեկության կանոնները։

Դպրոցում դասերն ավարտելուց հետո Գենան ուրախ վազում է մայթով՝ ոտքով խփելով պահածոյի տուփին։ Երբ տուփը թռչում է դեպի երթևեկելի մաս, Գենան, առանց մտածելու իր արարքի հետևանքների մասին, տուփի հետևից վազում է դեպի ճանապարհի երթևեկելի մաս՝ դառնալով վթարի պատճառ։ Ճանապարհային նշանները, չկարողանալով տանել տղայի այդ արարքը, դաս են տալիս նրան։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Նիկոլայ Ֆեոդորով
Սցենարի հեղինակ Գեորգի Կուշնիրենկո
Խորհրդատու ոստիկանության մայոր Տ․ Վեսելովսկայա
Բեմադրող նկարիչներ Վլադիմիր Արբեկով, Վալենտինա Վասիլենկո
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Լիդիա Ռեզցովա, Ֆաինա Եպիֆանովա, Կիրիլ Մալյանտովիչ, Բորիս Բուտակով, Միխայիլ Բոտով, Դմիտրի Բելով, Օլգա Ստոլբովա, Տատյանա Ֆեոդորովա, Բորիս Չանի, Սերգեյ Ստեպանով
Նկարիչ-դեկորատորներ Դմիտրի Անպիլով, Պյոտր Կորոբաև
Օպերատոր Ն. Կլիմովա
Կոմպոզիտոր Կարեն Խաչատրյան
Հնչյունային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
Մոնտաժող Լիդիա Կյակշտ
  • Ստեղծողերի ցանկը ներկայացված է ըստ մուլտֆիլմի տիտրերի։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1959 — Մեդալ և դիպլոմ Բելգրադի միջազգային կինոփառատոնում (Հարավսլավիա)[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 663-664. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]