Շունն ու կատուն (մուլտֆիլմ, 1955)
Շունն ու կատուն ռուս.՝ Пёс и кот | |
---|---|
Կադր մուլտֆիլմից | |
Տեսակ | մուլտֆիլմ |
Ռեժիսոր | Լև Ատամանով |
Սցենարիստ | Լև Ատամանով |
Հնչյունավորում | Ռուբեն Սիմոնով, Վլադիմիր Գրիբկով, Վլադիմիր Կանդելակի և Յուրի Խրժանովսկի |
Բեմադրող նկարիչ | Ալեքսանդր Վինոկուրով և Լեոնիդ Շվարցման |
Երաժշտություն | Կարեն Խաչատրյան |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1955 |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շունն ու կատուն (այլ կիրառումներ)
«Շունն ու կատուն», նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ է, որը ստեղծել է ռեժիսոր Լև Ատամանովը՝ հայ գրող Հովհաննես Թումանյանի հեքիաթի հիման վրա։ 1938 թվականի համանուն մուլտֆիլմի վերանկարահանումը։
Մուլտֆիլմում հնչում է Սամուիլ Յակովլովիչ Մարշակի բանաստեղծությունը և Ուզունդարա պարի երաժշտությունը։
Սցենար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամպրոպի ժամանակ քամին հովիվ շան գլխարկը տանում է։ Բարեհոգի շունը գտնում է ոչխարի մորթի և տանում մորթիագործ կատվի մոտ, որպեսզի նոր գլխարկ կարի։ Կատուն գործի է անցնում։ Ամեն ինչ լավ կլիներ, եթե կատվի կրպակ չայցելեր հարուստ և ամբարտավան այծը և չկարողանար ընտրել նրան առաջարկած ոչ մի գլխարկ և փափախ։ Այդժամ այծին վաճառում են այն գլխարկը, որը կարել էին շան համար։ Վճարելով գումարը, այծը վերցնում է գլխարկը։
Նշանակված օրը շունը գալիս է գլխարկի հետևից։ Կատուն սպասում էր նրան՝ տեսնելով շանը, դուռը կողպում է։ Շունը գալիս է, տեսնում, որ դուռը կողպված է, և ետ վերադառնում։ Այսպես շարունակվում է շան ամեն այցի ժամանակ։ Գալիս է հաջորդ գարունը։ Վերջապես շունը բռնում է կատվին, և նրանք սկսում են վիճել։ Կատուն փախնում է այծի տուն, որտեղ էլ շունը գտնում է իր գլխարկը, բայց չի կարողանում այն վերցնել՝ այծը հարվածում է նրան։
Հենց այսպես էլ առաջացավ կատվի և շան թշնամանքը. «Քանի որ այդ կատու-մուշտակակարը բոլոր կատուների նախապապն էր շների և կատուների ընտանքները հաշտ չեն»։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցենարի հեղինակ և ռեժիսոր | Լև Ատամանով |
Նկարիչ բեմադրողներ | Ալեքսանդր Վինոկուրով, Լեոնիդ Շվարցման |
Նկարիչ ձևավորոներ | Պյոտր Կորոբաև, Իրինա Տրոյանովա |
Նկարիչ մուլտիպլիկատորներ | Վլադիմիր Արբեկով, Դմիտրի Բելով, Ռոման Դավիդով, Ֆաինա Եպիֆանովա, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Միստիսլավ Կուպրաչ, Վիկտոր Լիխաչյով, Վլադիմիր Պեկար, Իգոր Պոդգորսկի, Նադեժդա Պրիվալովա, Լիդիա Ռեզցովա, Սերգեյ Ստեփանով, Ֆեոդոր Խիտրուկ, Բորիս Չանի |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երգահան | Կարեն Խաչատրյան |
Հնչյունային օպերատոր | Նիկոլայ Պրիլուցկի |
Օգնականներ | Վ. Շիլինա, Լ. Կյակշտ, Վ. Բալաշով |
երգի տեքստերի հեղինակ | Սամուիլ Մարշակ |
մոնտաժեր | Լիդիա Կյակշտ |
Դերերը հնչյունավորել են | Ռուբեն Սիմոնով Վլադիմիր Գրիբկով Վլադիմիր Կանդելակի Յուրի Խրժանովսկի |
Վիդեո
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կատվի տունը» (1958), «Ո՞վ ասաց «մյաու»» (1962), «Շունն ու կատուն» (1955), «Կատուն, որը զբոսնում է ինքն իրեն» (1968), «Խրտվիլակ-մրտվիլակ» (1982), «Լիզյուկովա փողոցի փիսիկը» (1988)[1]։
1990 թվականին մուլտֆիլմը թողարկվել է Studio PRO Video և «Союз» ստուդիայի խորհրդային լավագույն մուլտֆիլմների սկավառակների վրա։ Մուլտֆիլմը բազմիցս տեղադրվել է DVD սկավառակների վրա մուլտֆիլմի հավաքածուներում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 4. — М.: Искусство, 1956. — 216 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շունն ու կատուն յություբում
- «Շունն ու կատուն» (1955)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում