Մի թագավորությունում...
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Իվան Իվանով-Վանո և Միխայիլ Բոտով |
Սցենարիստ | Նիկոլայ Էրդման |
Հնչյունավորում | Սերաֆիմ Անիկեև, Վերա Օռլովա, Մարիա Բաբանովա, Վլադիմիր Գուլյաև, Գեորգի Վիցին, Lev Potyomkin?, Գրիգորի Շպիգել և Գեորգի Միլյար |
Բեմադրող նկարիչ | Պերճ Սարգսյան |
Երաժշտություն | Յուրի Նիկոլսկի |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 30 րոպե[1] |
Թվական | 1957 |
Մի թագավորությունում... (ռուս.՝ В некотором царстве...), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որն ստեղծել են 1957 թվականին, ռեժիսորներ Իվան Իվանով-Վանոյի և Միխայիլ Բոտովի կողմից, «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում, ըստ ռուսական ժողովրդական «Գայլաձկան հրամանով» հեքիաթի մոտիվների։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմելյան տարեց մոր հետ ապրում էր գյուղի խրճիթում։ Մի անգամ նա ջրի երես է դուրս գալիս սառցե անցքին, և նրան գայլաձուկ է հանդիպում։ Նա խնդրում է թույլ տալ իրեն, որ գնա երեխաների մոտ, և Էմելյան ազատ է թողնում նրան գետում։ Դրա համար գայլաձուկը խոստանում է իրականացնել ցանկացած ցանկություն, բավական է ասել. «Գայլաձկան հրամանով, իմ ցանկությամբ»։
Իսկ թագավորի պալատում թագավոր Ոլոռն իր դստեր` Մարիե արքայադստերը հայտնում է առաջիկա հարսանիքի մասին։
Այդ ժամանակ արտածովյան արքայազնը գալիս է թագավորի մոտ` ամուսնանալու նրա դստեր հետ։ Նույն ժամանակ մայրը հորդորում է Էմելյային վառելափայտի հետևից անտառ գնալ, և վերջինս համաձայնում է դա անել։ Այդ պատճառով` շշնջալով ասում է «Գայլաձկան հրամանով, իմ խնդրանքով», և գնում է սահնակով վառելափայտ բերելու։ Բայց, պատահաբար, ճանապարհին նա ոչ միայն զարմացնում և վախեցնում է անցորդներին, այլև քանդում է ուրիշի խրճիթի տանիքը, այլև քշում է դեպի ծածկակառքը, որի մեջ գտնվում էին իշխանը և նրա նախարարը, և նրանք նույնիսկ չէին լսում նրա «Զգուշացեք» նախազգուշացումը։ Ծածկակառքը, բոլոր ուղևորների և անձնակազմի հետ միասին, գետնին են հայտնվում։ Բայց երբ իշխանը սկսում է ընկնել ու հայհոյել Էմելյային, և Էմելիի հետքը վաղուց արդեն չկար։ Հասնելով թագավորին` իշխանը սպասում էր արքայադստեր հետ հանդիպմանը, և այդ ժամանակ սկսվում է պարը։
Այդ ժամանակ Էմելյան գտնում է գեղեցիկ արքայադուստրի դիմանկարը, որը պատահաբար ընկնում էր արքայազնի սայլակից, և ցանկանում է, որ նա անպայման սիրահարվի իրեն։ Վերջինս ուշագնաց է լինում և, արթնանալով, արդեն սիրում է մեկ ուրիշին։ Դրա համար թագավորը նրան դնում է աշտարակի մեջ, մինչև խոստովանի, թե ում է սիրահարված։ Դրանից հետո նա իմանում է իշխանին նեղացնողի մասին և իր գլխավոր գեներալին հրամայում է Էմելային բերել պալատ։ Գեներալը հասնում է Էմելիի մոտ և հրամայում է գնալ թագավորի մոտ, բայց գլխի վրա կախարդական ձևով թմբուկի հարվածներ է ստանում։
Տնից դուրս թռչելով` գեներալը հրամայում է թմբկահարին ստիպել Էմելիին կատարել թագավորական հրամանը, կամ նա կմնա ոչ միայն առանց թմբուկի, այլև` առանց գլխի։ Էմելյան խղճում է թմբկահարին և ինքնաթիռով հասնում է պալատ։ Թագավորը բարկանում է և հրամայում, որ Էմելյան աշտարակի մեջ գցվի, բայց նա արդեն զբաղված էր արքայադստեր կողմից։ Այնուհետև թագավորը հրամայում է Մարիային իջնել և գնալ այն մարդու մոտ, որին սիրում է։ Բայց թագավորը շատ է զարմանում, երբ տեսնում է, որ իր դուստրը ընտրել է գյուղացուն և ոչ թե արքայազնին։ Դրա պատճառով իշխանը վիրավորվում է և հեռանում է` պատերազմ հայտարարելով պետության դեմ և հրամայում է իր զինվորներին հարձակվել։ Բայց Էմելյան, շնորհիվ կախարդական խոսքերի, հաղթում է ամբողջ թշնամու բանակին։ Այնուհետև, թողնելով թագավորին, Էմելյան և արքայադուստրը սկսում են երջանիկ կյանքով ապրել։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ` Նիկոլայ Էրդման
- Բեմադրող ռեժիսոր` Իվան Իվանով-Վանո
- Ռեժիսոր` Միխայիլ Բոտով
- Բեմադրող նկարիչ` Պերճ Սարգսյան
- Նկարչի օգնականներ` Գելի Արկադև, Սվետոզար Ռուսակով, Լիդիա Մոդել
- Կոմպոզիտոր` Յուրի Նիկոլսկի
- Օպերատոր` Միխայիլ Դուրյան
- Հնչյունային օպերատոր` Գեորգի Մարտինյուկ
- Նկարիչ-մուլտիպլկատորներ`
- Բորիս Դյոժկին
- Գենադի Նովոժիլով
- Բորիս Բուտակով
- Լիդիա Ռեզցովա
- Վադիմ Դոլգիխ
- Վյաչեսլավ Կոտյոնոչկին
- Ֆյոդոր Խիտրուկ
- Կոնստանտին Չիկին
- Վլադիմիր Կրումին
- Վիկտոր Լիխաչյով
- Ռոման Կաչանով
- Վլադիմիր Պեկար
- Ելենա Խլուդովա
- Նկարիչ-դեկորատորներ`
- Իրինա Կուսկովա
- Դմիտրի Անպիլով
- Օլգա Գեմերլինգ
- Պյոտոր Կորոբաև
- Կոնստանտին Մալիշև
- Ռեժիսորի օգնականներ` Ե. Տուրանովա, Գալինա Լյուբարսկայա
- Մոնտաժող` Ա. Ֆիրսովա
- Դերերը հնչյունավորել են`
- Սերաֆիմ Անիկեև` Ոլոռ թագավոր
- Վերա Օռլովա` արքայադուստր
- Մարիա Բաբանովա` գայլաձուկ
- Վլադիմիր Գուլյաև` Էմելյա
- Գեորգի Վիցին` օտարերկյա արքայազն/ քարտուղար
- Լև Պոտյոմկին` գեներալ
- Գեորգի Շպիգել` օտարերկյա իշխանի խորհրդական
- Գեորգի Միլյար` թմբկահար
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1958 թվական` Առաջին մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար` Կառլովի Վարիի XI միջազգային կինոփառատոնում
- 1958 թվական` Առաջին մրցանակ` լավագույն անիմացիոն ֆիլմերի փառատոնում
- Ռեժիսոր Իվան Իվանով-Վանոն պարգևատրվել է.
- Վասիլև եղբայրների անունով RSFSR պետական մրցանակով (1970 թվական)` և «Մի թագավորությունում...» «Ձախլիկ» (1964 թվական) և «Սեզոններ» (1969 թվական) ֆիլմերի համար[2]։
Տեսաերիզ
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ականների սկզբին մուլտֆիլմը թողարկվել է PAL համակարգով` «Խոշոր պլան» ընկերության կողմից։ 1990-ականների կեսերին մուլտֆիլմը թողարկվել է լավագույն խորհրդային մուլտֆիլմերի հավաքածուում` VHS ձևաչափով։ 2002 թվականին VHS և DVD ձևաչափով կրկին թողարկվել է «Սոյուզ վիդեո» ստուդիայի կողմից, «Ռուսական հեքիաթներ» մուլտֆիլմերի հավաքածուի մեջ։ Մուլտֆիլմի վերականգնված տարբերակը DVD ձևաչափով թողարկվել է «Խոշոր պլան» ընկերության կողմից, «Ռուսական ժողովրդական հեքիաթներ» մուլտֆիլմերի հավաքածուում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 283—284. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
- ↑ DVD Русские народные сказки. Выпуск 1
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 5.. — М.: Искусство, 1958. — 290 с.: Н. Эрдман «Сказка про Емелю и Марью-царевну» («В некотором царстве»), стр. 213.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «ՄԻ թագավորությունում...» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Մի թագավորությունում...» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
|