Ռուսական ժողովրդական հեքիաթներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Բոգդանով , Նոր հեքիաթ

Ռուսական ժողովրդական հեքիաթներ (մինչև XVII դարը առակ,հորինվածք[1])՝ ռուս ժողովրդի բանավոր արվեստի ստեղծագործություն, ժողովրդական արձակի մի տեսակ[2]։ Կարլ Գուստավ Յունգի վերլուծական հոգեբանության համաձայն, հեքիաթները, ինչպես առասպելները, նարանց սյուժեները և կերպարները, ստեղծվում են հնեոտիպերով, կոլեկտիվ անգիտակցականի[3] խորքային կառուցվածքներով։

Ռուսական հեքիաթների աստվածաշնչային, ավետարանական, բարոյահոգեբանական իմաստը բացահայտեց Ալեքսանդր Ուժանկովը` հիմնված դրանց տեքստի, նրա մշակած խորհրդանշական մեկնաբանման մոտեցման վրա։

Վլադիմիր Պրոպը՝ рուսական հեքիաթի հետազոտող, կարծում է, որ ռուսական «հեքիաթը պարունակում է որոշ հավերժական, չթոշնող արժեքներ»[4] ։ Ռուսական հեքիաթներում միշտ պատվում է իրական կյանքում անհնար բանի մասին, բայց ֆանտաստիկ հորինվածքը ներառում է մի գաղափար, այսինքն հորինվածքում գոյություն ունի ճշմարտություն, որն արտահայտվում է ավելի ուժեղ, քան եթե պատմությունը կատարվեր առանց հորինվածքի:

Տարբեր ազգերի հեքիաթները նման են միմյանց: Բայց յուրաքանչյուր ազգի մոտ հեքիաթները յուրահատուկ են: Բոլոր ռուսական հեքիաթները կրում են հնագույն կենցաղի, սովորույթների և կարգ ու կանոների դրոշմը[5]:

Ռուսական հեքիաթներում ռուս ժողովուրդը փորձում էր արտահայտել իրենց ՝ազգային աշխարհընկալումը, իրենց երեխաներին հորդորելով նախնադարյան, բայց խորը իմաստության մեջ՝ լուծելով իրենց սրտերում տեղ գտած կենսական, բարոյական, ընտանեկան, կենցաղային և պետական ​​հարցերը[6]։

Հեքիաթների դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատիկի հեքիաթները , Մաքսիմով

Ժողովրդական հեքիաթների տեսակները շատ բազմազան են և կրում են, ինչպես ժողովրդական միջավայրում,այնպես էլ գիտական ​​շրջանառության մեջ,տարբեր անվանումներ։

1929-1939 թվականների Գրական հանրագիտարանը ռուսական ժողովրդական հեքիաթները բաժանում է մի քանի տեսակների՝

  • կենդանիների մասին
  • կախարդական
  • վիպական (ներառյալ՝ հումորային և էրոտիկ)
  • լեգենդար
  • նմանակումներ և ծաղրանք
  • մանկական

Ըստ Է. Վ. Պամերանցևայի հեքիաթները[7] դասակարգվում են հետևյալ կերպ՝

  • կենդանիների մասին
  • կախարդական
  • արկածավիպական
  • կենցաղային

Ըստ Վ. Յ. Պրոպի հեքիաթները բաժանվում են հետևյալ կերպ՝

  • կախարդական
  • կուտակային
  • կենդանիների, բույսերի, անկենդան բնության և առարկաների մասին
  • կենցաղային կամ վիպական
  • անիրական
  • ձանձրալի հեքիաթներ

Որոշ ժողովրդական հեքիաթների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական հեքիաթներ

«Բաբա Յագա», «Ցլիկ՝խեժոտ տակառիկ», «Գայլն ու յոթ ուլիկները», «Կավե տղան», «Գայլը և աղվեսը», «Զարմանքը զարմանալի է, հրաշքը ՝ հրաշալի», «Սագեր֊կարապներ», «Կռունկը և ջայլամը», «Նապաստակի խրճիթը», «Կենդանիների ձմեռումը», «Իվան-գյուղացի որդին և հրաշագործը», «Իվան Ցարևիչը և Գորշ գայլը», «Ինչպես էր աղվեսը սովորում թռնել», «Կացնով ապուր», «Գնդիկ Բոքոնիկ», «Ճստիկ֊պստիկը», «Չալ հավիկ» ,«Աղվեսը, նապաստակը և աքլորը», «Աղվեսը և մայրահավը», «Պարանով աղվեսը», «Մարիա Մորևնան», «Երեք արջի հեքիաթը», «Լորենուց ոտքով արջը», «Սառնամանիքը», «Տղամարդը և արջը», «Նիկիտա Կոժեմյակա», «Պղպջակ, ծղոտ և տրեխ», «Գայլաձուկի հրամանով», «Գնա այնտեղ ՝չգիտեմ որտեղ, բեր այն ՝ չգիտեմ ինչ», «Պապն ու շաղգամը», «Քույրիկ Ալյոնուշկան և եղբայր Իվանուշկան», «Ճոխ կյանքի և ուրախության մասին պատմություն», «Ձյունանուշ», «Սիվկա֊Բուրկա», «Տնակ», «Տերյոշեչկա», «Արքայադուստր գորտը», «Աքլորիկ, ոսկե կատարիկ»։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Литературная энциклопедия: в 11 т / отв. ред. В. М. Фриче, гл. ред. А. В. Луначарский. — М.: Художественная литература, 1937. — Т. 10. — (Романов — «Современник»)
  2. СКАЗКА | Энциклопедия Кругосвет (рус.). krugosvet.ru. Проверено 11 мая 2018.
  3. Теория архетипов К.Г. Юнга
  4. Александр Янушкевич История русской литературы первой трети XIX века. — 2013. — С. 60. — 749 с. — ISBN 9785457475144
  5. Аникин В. П. Русские народные сказки / под ред. И. А. Бахметьевой. — М.: «Пресса», 1992. — 560 с.
  6. Сказка в русской жизни / ред. О. А. Платонов. — Русский образ жизни. — М.: Институт русской цивилизации, 2007. — С. 763. — ISBN 978-5-902725-05-3
  7. СКАЗКА | Энциклопедия Кругосвет (рус.). krugosvet.ru. Проверено 11 мая 2018.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]