Ամանորյա հեքիաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամանորյա հեքիաթ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎլադիմիր Դեգտյարյով
ՀնչյունավորումԵֆիմ Կացիրով և Soya Kharabadze?
Բեմադրող նկարիչԱնատոլի Կուրիցին
ԵրաժշտությունՕսկար Ֆելցման
ՕպերատորՄիխայիլ Կամենեցկի
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1972

Ամանորյա հեքիաթ (ռուս.՝ Новогодняя сказка), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1972 թվականին, ռեժիսորը Վլադիմիր Դեգտյարյովն է, նկարահանվել է ըստ մանկագիր Լյուդմիլա Վասիլևա-Գանգնուսի «Հրեշ ձնեմարդը» հեքիաթի մոտիվների։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթի սյուժեն ծավալվում է ամանորյա տոնածառի փնտրտուքների շուրջ[1]։

Ձյունածածկ անտառում մի խրճիթ կար։ Այնտեղ ապրում էր Հրեշ-Ձնեմարդը` անտառի պահապանը։ Նա չէր սիրում, երբ իր խրճիթի մոտ աղմուկ էր, և կարգը խախտողների վրա սառը քամի էր փչում։

Անտառի հետևում դպրոց կար, իսկ նրանից հետո` գյուղ։ Դպրոցում երեխաները պատրաստվում էին Նոր տարին դիմավորելուն, եղևնու համար պատրաստում էին խաղալիքներ։ Գրիշկան հայտարարում է, թե ինքն ամաենաուժեղն է և հենց ինքն էլ կգնա անտառ` եղևնի բերելու։ Այնտեղ նա թխկթխկացնում է կացնով և կոպտում է Լեշիին։ Վիրավորված Լեշին Գրիշային փչում է հետ դեպի դպրոց և ձյունով ծածկում։ Մյուս տղան հայտարարում է, թե ինքն ամենահամարձակն է և ճանապարհվում է անտառ։ Եվ նրա հետ տեղի է ունենում նույնը։ Այդ ժամանակ տոնածառի հետևից գնում է մի աղջիկ։ Նա երգ է երգում տոնածառի մասին և քաղաքավարի խնդրում է Լեշիից եղևնին, իսկ հետո հրավիրում է նրան Ամանորի տոնին։ Լեշին հյուր է գալիս երեխաներին և մնում ապրելու դպրոցական պահակատանը։ Ձմռանը նա երեխաների համար բլուրներ ու սահադաշտ է պատրաստում, իսկ ամռանը պատմում է անտառի մասին և գրքեր կարդում։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակներ Լյուդմիլա Վասիլևա, Վլադիմիր Դեգտյարյով
Ռեժիսոր Վ. Դեգտյարյով
Բեմադրող-նկարիչներ Անատոլի Կուրիցին, Կոնստանտին Կարպով
Օպերատոր Միխայիլ Կամենեցկի
Կոմպոզիտոր Օսկար Ֆելցման
Երգի բառերի հեղինակ Իգոր Շաֆերան
Հնչյունային օպերատոր Գեորգի Մարտինյուկ
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Յուրի Նորշտեյն, Բորիս Սավին
Տիկնիկները և դեկորացիաները պատրաստել են Օլեգ Մասաինով, Պվել Գուսեվ, Մարինա Չեսնոկովա, Գալինա Ֆիլիպովա, Սվետլանա Զնամենսկայա, Լիլիանա Լյուտինսկայա
Դերերը հնչյունավորել են Եֆիմ Կացիրով - Սառցե-Հրեշ
Զոյա Խարաբաձե - վոկալ
Օլգա Գրամովա - աղջիկ
Բրոնիսլովա Զախարովա - Գրիշկա, ամենաուժեղ տղան
Նադեժդա Պոդյապոլսկայա— ամենահամարձակ տղան
Խմբագիր Նատալյա Աբրամովա
Մուլտֆիլմի տնօրեն Նաթան Բիտման

Մուլտֆիլմի երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սառցե-Հրեշ մուլտֆիլմի սկզբում հնչում է երաժշտություն մեկ այլ` «Թե ինչպես էր ավանակը երջանկություն փնտրում» մուլտֆիլմից, որը նկարահանվել էր Վլադիմիր Դեգտյարյովի կողմից մեկ տարի առաջ։
  • Հեքիաթում հնչում է «Եղևնի» երգը. երաժշտության հեղինակը Օսկար Ֆելցմանն է, բառերի հեղինակը` Իգոր Շաֆերանը.

Տոնածառ-տոնածառ, անտառի համ ու հոտ,
Պետք է նրան գեղեցիկ հագուստ։
Թող այս տոնածառն Ամանորին
Իր ամեն ճյուղով մեզ բերի բարին։

Այս երգը «Мелодия» ընկերության կողմից թողարկվել է ձայներիզներով։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը VHS և DVD ձևաչափերով բազմիցս վերաթողարկվել է մուլտֆիլմերի հավաքածուներում.

  • «Խորհրդային լավագույն մուլտֆիլմեր», Studio PRO Video, VHS 1990-ականներ
  • «Սոյուզմուլտֆիլմ, հավաքածու», VHS, 1990-ականների կեսեր
  • «Երբ վառվում են տոնածառի լույսերը», «Սոյուզմուլտֆիլմ»

1990-ական թվականներին «Твик Лирек» ընկերությունն ըստ մուլտֆիլմի թողարկել է աուդիոհեքիաթ` Ալեքսանդր Պոժարովի տեքստով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Георгий Бородин Новогодняя анимация. Октябрь 2007 года

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]