Կկվով ժամացույց (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Կկվով ժամացույց
Կկվով ժամացույց (մուլտֆիլմ).jpg
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԻվան Ուֆիմցև
ՍցենարիստՍոֆյա Պրոկոֆևա
Բեմադրող նկարիչՏամարա Պոլետիկա և Վլադիմիր Դեգտյարյով
ԵրաժշտությունՎիկտոր Կուպրևիչ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1973

«Կկվով ժամացույց» (ռուս.՝ Часы с кукушкой), Իվան Ուֆիմցևի տիկնիկային անիմացիոն ֆիլմը` Սոֆյա Պրոկոֆևայի հեքիաթի հիման վրա[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ Կկուն լքեց ժամացույցը և ժամանակավորապես գործերով թռավ անտառ։ Նրա հարևանները՝ տարբեր գազաններ, որոշեցին օգնել և փոխարինել նրան։ Բայց ոչ մի լավ բան դրանից դուրս չեկավ։ Գորտուկը առաջին կամավորն էր, որը ցանկացավ փոխարինել կկվին նրա բացակայության ժամանակ։ Բայց արևի տակ նրա համար շոգ էր, նա միացրեց ջրի շիթը, որպեսզի զովանա, բայց արդյունքում ջրեց ժամացույցը և բոլոր հարևաններին։ Երկրորդը Կատուն ցանկացավ լինել կկու։ Բայց ջրից ժամացույցը կանգ էր առել։ Կատուն և բոլոր հարևանները լռության մեջ քնեցին։ Նրանց արթնացրեց այրված կարկանդակի հոտը։ Կատուները շտապեցին հանել այն վառարանից, բայց ուշ էր։ Հաջորդը Շունը ցանկացավ լինել կկու։ Ժամացույցը պահելու փորձերը անհաջողության մատնվեցին։ Առյուծը ցանկացավ բարձրանալ ժամացույցի վրա, բայց քամուց աստիճանը ճոճվեց և վայր ընկավ։ Բարեբախտաբար կկուն եկավ իր օգնականների հետ, և ժամացույցի սլաքները նորից շարժվեցին։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Իվան Ուֆիմցև
Սցենարիստ Սոֆյա Պրոկոֆևա
Բեմադրող-նկարիչ Տամարա Պոլետիկա, Վլադիմիր Դեգտյարև
Նկարիչ-մուլտիկպլիկատոր Յուրի Նորշտյեն , Բորիս Սավին, Անատոլի Պետրով
Օպերատոր Ալեքսանդր Ժուկովսկի
Կոմպոզիտոր Վիկտոր Կուպրևիչ
Ձայնային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Բանաստեղծությունների հեղինակ Հենրիխ Սապգիր
Խմբագիր Նատալյա Աբրամովա
Մոնտաժ Ն. Տրեշչևա
Տիկնիկներ և դեկորացիա Օ. Մասաինով, Վ. Գրիշին, Մ. Կոլտունով, Ս. Զնամենցկայա, Մ. Չեսնոկովա, Պ. Լեսին, Ս. Էտլիսշ, ղեկավար՝ Ռոման Գուրովա
Տնօրեն Ն. Բիտման
Դերերը հնչունավորել են Անատոլի Պապանով՝ Առյուծ
Կլարա Ռումյանովա՝ Գորտիկ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Прокофьева Софья Самый большой друг и другие сказки. — М.: АСТ, 2006. — 48 с. — (Сказки-мультфильмы). — 10 000 экз. — ISBN 5-17-042706-9 . Сказка «Часы с кукушкой» — с.40.
  • Прокофьева Софья Часы с кукушкой. — М.: Облака, 2015. — 24 с. — ISBN 978-5-9905976-5-5.[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков. Иван Уфимцев // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. Прокофьева Софья «Часы с кукушкой»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]