Կարլսկրունա
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Կարլսկրունա | ||
| շվեդ.՝ Karlskrona | ||
| 56°11′31.956″N 15°37′51.031″E / 56.19221000°N 15.63084194°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Կառլսկրունա | |
| Հիմնադրված է | 1680[1] թ. | |
| Մակերես | 2203±0,5 հեկտար | |
| ԲԾՄ | 16±1 մետր | |
| Բնակչություն | ▼36 423 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[2] | |
| Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | |
| Հեռախոսային կոդ | 0455 | |
| Փոստային դասիչ | 371 xx | |
| Պաշտոնական կայք | karlskrona.se | |
|
| ||
Կարլսկրունա (շվեդ.՝ Karlskrona)-վարչական կենտրոն շվեդական Բլեկինգե նահանգում[3]։ Հիմնադրվել է Կարլ XIի կողմից որպես շվեդական նավատորմի գլխավոր (իսկ այժմ միակ) հանգրվան, որը գտնվել է 33 կղզիների վրա, Բալթիկ ծովի ափին։ Անվանումը թարգմանաբար նշանակում է «Կարլի թագ»։ Բնակչությունը 62 804 բնակիչ է 2009 թվականի տվյալներով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը հիմնադրվել է 1680 թվականին Շվեդիայի թագավոր Կարլ XI-ի կողմից[4][5]։ Նախագծվել է XVII դարում ժամանակի լավագույն ճարտարապետների կողմից։ Մինչ օրերս մնում է ուշ Վերածննդի քաղաքաշինության վառ օրինակ և ընդգրկվել է Համաշխարհային ժառանգությանցանկում։ Տեսարժան վայրերից են երկրի ամենամեծ փայտե եկեղեցին՝ թվագրված 1685 թվականին, և բարոկկո ոճի երկու տաճար` XVIII դարի՝ Սուրբ Երրորդություն եկեղեցին (Գերմանական եկեղեցի, 1709 թվական) և Ֆրեդերիկի եկեղեցին (1744 թվական)։ Երկու եկեղեցին էլ նախագծել է Տեսսին կրտսերը։
Հյուսիսային պատերազմի տարիներին Կարլսկրունան եղել է Շվեդիայի ամենաշատ բնակեցված քաղաքներից մեկը, իսկ տեղական նավաշինարանը` Սկանդինավիայի ամենամեծ գործատուն։
1790 թվականին քաղաքը գրեթե ամբողջությումբ ոչնչացել է հրդեհից[5]։
Կարլսկրունան այժմ գավառական քաղաք է։ «Նիլսի հրաշալի ճամփորդությունը վայրի սագերի հետ» հեքիաթում նկարագրված են կենդանացած հուշարձանները (բրոնզե և փայտե), որոնք տեղադրված են Կարլսկրունայում։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրդերիկի եկեղեցի
- Գերմանական եկեղեցի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Karlskronas historie
- ↑ Statistiska tätorter 2023, befolkning, landareal, befolkningstäthet per tätort — Statistics Sweden, 2024.
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 152.
- ↑ ВТ-ВЭС|Карлскрона
- 1 2 «Карлскрона». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլսկրունա» հոդվածին։ |
| ||||||||||
