Jump to content

Լև Պոզդնեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լև Պոզդնեև
Ծննդյան թիվ՝հունվարի 8, 1909(1909-01-08)
Վախճանի թիվ՝1970
Մասնագիտություն՝բանաստեղծ, մուլտիպլիկատոր և կինոռեժիսոր
IMDb։ID 3509870

Լև Վլադիմիրովիչ Պոզդնեև (ռուս.՝ Лев Владимирович Позднеев, հունվարի 8, 1909(1909-01-08) - 1970), խորհրդային նկարիչ-մուլտիպլիկատոր, ռեժիսոր և սցենարիստ, բանաստեղծ, մի շարք մուլտիպլիկացիոն ֆիլմերում օգտագրծված բանաստեղծությունների հեղինակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լև Պոզդնեևը ծնվել է 1909 թվականի հունվարի 8-ին Մոսկվայում (Ռուսական կայսրություն)[1]։ Ստեղծագործական գործունեությունն սկսել է 1931 թվականին որպես նկարիչ-մուլտիպլիկատոր։

Լև Պոզդնեևի լավագույն աշխատանքներից մեկը, որտեղ նա հանդես է եկել որպես սցենարի հեղինակ և բեմադրող նկարիչ, «Հրաշագործուհին» (ռուս.՝ «Чудесница», 1957) մուլտֆիլմն է։ 1962 թվականին «Советская Россия» հրատարակչությունում լույս է տեսել մուլտֆիլմի մոտիվներով ստեղծված «Чудесница» գիրքը, որի հեղինակներն են Լև Պոզդնեևն ու Վլադիմիր Կորկինը[2]։

«Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի նկարիչ-մուլտիպլիկատոր Յուրի Պրիտկովն ասել է.

Հետաքրքիր մարդ էր Լև Պոզդնեևը։ Նրա լեզվից երբեմն դուրս էին թռչում շատ սուր բառախաղեր։ Լյովան գրել է մի քանի չափածո սցենարներ։ Նրա սցենարով է նկարահանվել «Հրաշագործուհին» մուլտֆիլմը, որտեղ խոսքը վերաբերում է եգիպտացորենին՝ Ն․ Խրուշչովի սիրելի գյուղատնտեսական մշակաբույսին։ Հատկապես հաջողվել է մոլախոտերի մասնակցությամբ չարաճճի տեսարանը, որը փայլուն իրականացրել է մուլտիպլիկատոր Բ․ Դյոժկինը։

— Մ․ Ցիբուլսկի, «Վլադիմիր Վիսոցկին մուլտիպլիկացիայում»[3]

Ընտրյալ ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1954 – Անտառի բացատում (ռուս.՝ В лесной чаще)
  • 1954 – Ստորագրությունն անընթեռնելի է (ռուս.՝ Подпись неразборчива)
  • 1954 – Առողջ կենսակերպ (ռուս.՝ Здоровый образ жизни)
  • 1956Անտառային պատմություն (ռուս.՝ Лесная история)
  • 1960 – ՄուԿ (Մուլտիպլիկացիոն Կրոկոդիլ № 1 (ռուս.՝ Мук (Мультипликационный Крокодил) № 1)
  • 1957 – Հրաշագործուհին (ռուս.՝ Чудесница)
  • 1958Երեք արջեր (ռուս.՝ Три медведя)
  • 1960 – ՄուԿ (Մուլտիպլիկացիոն Կրոկոդիլ № 1 (ռուս.՝ Мук (Мультипликационный Крокодил) № 1)

Բեմադրող նկարիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ-մուլտիպլիկատոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծության հեղինակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգերի տեքստի հեղինակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Антропов В. Н. Сценаристы советского художественного кино: 1917-1967. — М.: Искусство, 1972. — С. 281. — 439 с.
  2. Коркин Владимир Федорович Детский писатель, карточка 23 из 66 в Генеральном алфавитном каталоге книг на русском языке (1725 - 1998), проект Российская национальная библиотека
  3. М. Цибульский. Владимир Высоцкий в мультипликации

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]