Կարմիր գլխարկը (մուլտֆիլմ, 1937)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիր գլխարկը
Տեսակմուլտֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ
ՌեժիսորՎալենտինա Բրումբերգ և Զինաիդա Բրումբերգ
ՍցենարիստՎալենտինա Բրումբերգ և Զինաիդա Բրումբերգ
ԵրաժշտությունԱնատոլի Ալեքսանդրով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1937

Կարմիր գլխարկը (ռուս.՝ Красная шапочка), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1937 թվականին, Վալենտինա և Զինաիդա Բրումբերգների կողմից[1]։ Մուլտֆիլմն ստեղծվել է ըստ Շառլ Պերոյի հեքիաթի մոտիվների, սակայն շատ է տարբերվում դրանից։ Մուլտֆիլմը նկարահանվել է դասական «դիսնեյյան» ոճով, որը խորհրդային մուլտիպլիկացիայում առկա էր մինչև 1939 թվականը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը պատմում է դյուրահավատ աղջկա` Կարմիր գլխարկի մասին, որին քիչ էր մնում` ուտեր գայլը։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

սցենարի հեղինակներ Վալենտինա և Զինադիա Բրումբերգ, Տատյանա Բասմանովա, Ա.Կարպովա
երգերի տեքստի հեղինակ Գեորգի Բերյոզկո
ռեժիսորներ Վալենտինա Բրումբերգ, Զինաիդա Բրումբերգ
օգնական Տատյանա Բասմանովա
կոմպոզիտոր Ա. Ալեքսանդրով
նկարիչ-մուլտիպլիկատորներ Լամիս Բրեդիս, Լև Պոզդնեև
հնչյունային օպերատոր Ս. Ռենսկի
օպերատոր Դ. Կարետնի

Տարբերություններ հեքիաթից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլտֆիլմում գայլը չի կարողանում ուտել ո՛չ Կարմիր Գլխարկին, ո՛չ էլ տատիկին։ Համապատասխանաբար, նրա փորը ոչ ոք չի կտրում, ինչպես դա լինում է հեքիաթում։
  • Մուլտֆիլմում գայլի վերջը գալիս է այլ կերպ, քան հեքիաթում. այստեղ գայլն ընկնում է պոմիդորներով տակառի մեջ, որը կատուն կողպում է, իսկ հետո գլորում է այն ճանապարհով, որից հետո տակառը սուզվում է գետի մեջ։
  • Հանդիպման ժամանակ գայլը հագնում է այծի կաշի, ինչի պատճառով էլ Կարմիր Գլխարկը նրան հավատում է։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այծի կաշի հագած գայլը երգում է «Տատիկը մի մոխրագույն այծ ուներ» երգը։

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը SECAM համակարգով 1980-ականներին թողարկվել է տարբեր մուլտֆիլմերի հավաքածուներում, իսկ 1990-ականներին PAL ի համակարգով ընդգրկվել է «Սոյուզ» ստուդիայի մուլտֆիլմերի հավաքածուներում (1994 թվականից)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков. Валентина и Зинаида Брумберг // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր գլխարկը (մուլտֆիլմ, 1937)» հոդվածին։