Տայգայական հեքիաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տայգայական հեքիաթ
ռուս.՝ Таёжная сказка
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրֆիլմ-հեքիաթ և հեքիաթ
ՌեժիսորԵվգենի Ռայկովսկի և Օլգա Խոդատաևա
ՍցենարիստՕլեգ Լեոնիդով
Բեմադրող նկարիչՊյոտր Նոսով
ԵրաժշտությունՎիկտոր Օրանսկի
ՕպերատորԵլենա Պետրովա
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1951

Տայգայական հեքիաթ (ռուս.՝ Таёжная сказка), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել 1951 թվականին՝ ըստ էվենկյան ժողովրդական հեքիաթների մոտիվների։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու տայգայական կուղխ որոշում են տեղափոխվել նոր վայրեր։ Խորամանկ աղվեսը ձևացնում է, թե նրանց ընկերն է, որպեսզի գողանա տան իրերով բեռնված նավակը, ինչը նրան սկզբից հաջողվում է։ Սակայն խելացի փայտփորիկը փրկում է դժբախտության մեջ հայտնված կուղխերին և պատժում աղվեսին։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ Օլեգ Լեոնիդով
Բեմադրող ռեժիսոր Օլգա Խոդատաևա
Ռեժիսոր Եվգենի Ռայկովսկի
Բեմադրող նկարիչ Պյոտր Նոսով
Նկարիչ մուլտիպլիկատորներ Լիդիա Ռեզցովա, Իգոր Պոդգորսկի, Ելիզավետա Կոմովա, Ֆաինա Եպիֆանովա, Վլադիմիր Արբեկով, Յուրի Պրիտկով, Ռենատա Միրենկովա
Նկարիչ դեկորատորներ Օլգա Գեմմերլինգ, Կոնստանտին Մալիշև, Գալինա Նևզորովա, Ելենա Տաննենբերգ, Դմիտրի Անպիլով
Կոմպոզիտոր Վիկտոր Օրանսկի
Օպերատոր Ելենա Պետրովա
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Ռեժիսորի օգնական Բորիս Պետին
Նկարչի օգնական Եվգենի Ալիտովսկի
Տեխնիկական օգնական Ե․ Շիլովա
Մոնտաժողի օգնական Վ․ Եգորովա
Երգերի տեքստերի հեղինակներ Լև Պոզդնեև,
Նատալյա Կոնչալովսկայա
դերերը հնչյունավորել են Տատյանա Բարիշևա` Կուղխի կինը,
Վալենտինա Սպերանտովա` Փայտփորիկ

Վերահնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թվականի վերահնչյունավորմանը մասնակցել են հետևյալ դերասանները` Յուլիեն Բալմուսով, Իրինա Մալիկովա, Ժաննա Բալաշովա, Ալեքսանդր Կոտով, Սերգեյ Բալաբանով։
  • 2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել է և կրկին վերահնչյունավորվել է «Ստուդիա ԱՍ» և «Մանկական սեանս 1» ստուդիաների կողմից։ Նոր տարբերակում ամբողջապես փոխվել է ֆոնոգրաման, վերահնչյունավորմանը մասնակցել են ժամանակակից դերասաններ, լուսագրերում փոխվել են հնչյունային ռեժիսորի և հնչյունավորող դերասանների մասին տվյալները։ Վերահնչյունավորումը ծայրահեղ բացասաբար է ընդունվել ինչպես հեռուստադիտողների[1][2] մեծ մասի, այնպես էլ` պրոֆեսիոնալ համայնքի կողմից[3][4]։ Պատկերի վերականգնման որակը նույնպես երբեմն քննադատվում է։

Թողարկում տեսաերիզով[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականներին ԽՍՀՄ-ում «ԽՍՀՄ Պետկինոյի Վիդիոծրագիրն» սկսում է SECAM համակարգով մուլտֆիմեր թողարկել։

1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը VHS ձևաչափով Studio PRO Video ստուդիայի կողմից թողարկվել է խորհրդային լավագույն մուլտֆիլմերի ժողովածուներում, ինչպես նաև` Սոյուզմուլտֆիլմ կինոստուդիայի մուլտֆիլմերի ժողովածուում։ Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD ձևաչափով «Անտառային հեքիաթներ» մաս 2 («Սոյուզմուլտֆիլմ», ներկայացուցիչ` «Սոյուզ»[5]), «Հեքիաթներ ամբողջ աշխարհից» (ներկայացուցիչ` «Տվիկ-Լիրեկ»[6]) մուլտֆիլմերի ժողովածուներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Переозвучка наших старых мультфильмов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  2. «Мы против переозвучки советских мультиков!!!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  3. Директор «Союзмультфильма» Акоп Гургенович Киракосян отвечает на вопросы читателей «Ленты. Ру»
  4. НЕТ — фальсификации анимационного наследия!
  5. DVD «Лесные сказки» Часть 2
  6. DVD «Сказки со всего света»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]