Կուղխ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կուղխ (այլ կիրառումներ)
| Կուղխ | |
Կուղխ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Կաթնասուն (Mammalia) |
| Կարգ | Գիշատիչներ (Carnivora) |
| Ընտանիք | Կզաքիսներ (Mustelidae) |
| Ցեղ | Gulo |
| Տեսակ | Կուղխ (G. gulo) |
| Միջազգային անվանում | |
| Gulo gulo | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |
Կուղխ (լատ.` Gulo gulo), գիշատիչ կաթնասուն, կենդանիների Gulo (հայ.` շատակեր) դասի միակ ներկայացուցիչը, ունի 2 ենթատեսակ՝ Gulo gulo gulo (Եվրասիա) և Gulo gulo luscus (Հյուսիսային Ամերիկա)[1]։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհ պատմաբան Մատվեյ Մեխովսկին այսպես է նկարագրել կուղխին՝
| Այդ կենդանին հանդիպում է միայն Ռուսաստանում և Լիտվայում, դա նման է շանը, ունի կատվի դունչ պոչով և մարմնով նման է աղվեսի, ունի սև գույն, ուտում է միայն լեշ . . . |
Լինում են 9-30 կգ, էգերն, ընդհանուր առմամբ, մոտավորապես 10%-ով փոքր են և 30%-ով թեթև են որձերից։ Մարմնի երկարությունը՝ (քթից մինչև պոչը) 70-86 սմ է, պոչի երկարությունը՝ 18-23 սմ։ Մարդիկ կուղխին նմանեցնում են արջի կամ գորշուկի, բայց իրականում այս կենդանին ամենից շատ նման է շանը, նաև ոռնում է շան նման։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուղխերը հիմնականում հանդիպում են տայգայում (Եվրասիա, Հյուսիսային Ամերիկա), Կուղխ Եվրոպայում հանդիպում է ընդամենը 2 տեղ՝ Սկանդինավյան թերակղզում և Ֆինլանդիայում, Ռուսաստանում հանդիպում է միայն Պերմի երկրամասում։ ԱՄՆ-ի նահանգներից մեկը կոչվում է «Կուղխերի նահանգ» (անգլ.` The Wolverine State):
Ընտելացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդիկ հաճախակի վերցնում են կուղխերի ձագերին և ընտելացնում մարդկային կյանքին, դարձնում են համարյա ձեռնասուն կենդանի։
Կուղխերը ոչ ազատ պայմաններում ապրում են միջինը 17 տարի, իսկ բնության մեջ` ընդամենը 8-10 տարի։
Կուղխը մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհահռչակ Marvel Comics-ը կուղխի անունով է կոչել կոմիքսների հերոս համանուն հերոսին (անգլ.` Wolverine)։
Պայմանականորեն Կուղխի բնավորությունը համապատասխանում է կենդանու բնույթին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «DikieZveri.com - Росомаха - Хищные звери леса». www.dikiezveri.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Позвоночные животные России: РосомахаԱրխիվացված 2012-06-09 Wayback Machine
- Росомаха — Gulo gulo, www.ecosystema.ru
- Росомаха — видовое описание Արխիվացված 2008-10-13 Wayback Machine
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուղխ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուղխ» հոդվածին։ |
| ||||||||||