Անտառային պատմություն (մուլտֆիլմ)
| Տեսակ | Նկարված մուլտիպլիկացիա |
|---|---|
| Ժանր | հեքիաթ |
| Ռեժիսոր | Ալեքսանդր Իվանով և Լև Պոզդնեև |
| Հնչյունավորում | Վ. Վոլոդին Գ. Վիցին Ռ. Պլյատ Լ. Բուխարցևա Գ. Միլլյար Մ. Վինոգրադովա Յ. Խրժանովսկի Ա. Պանովա Գ. Նովոժիլովա |
| Երաժշտություն | Մ. Վայնբերգ |
| Օպերատոր | Ելենա Պետրովա |
| Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
| Երկիր | |
| Լեզու | ռուսերեն |
| Ընկերություն | «Союзмультфильм» |
| Տևողություն | 9 րոպե 25 վրկ |
| Թվական | 1956 |
«Անտառային պատմություն» , Ալեքսանդր Իվանովի 1956 թվականին նկարված սովետական մուլտֆիլմ ատամները մաքրելու անհրաժեշտության մասին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Արջը գողանում է մեղուներով լի փեթակը և այնքան է ուտում մեղրը, միչև իր ատամները սկսում են ցավել։ Նա աղմկում է ու գոռգոռում, ինչի հետևանքով անտառի բոլոր բնակիչներն արթնանում են։ Բոլորը ինչով կարողանում են փորձում են օգնել նրան, սակայն ոչինչ չի ստացվում, բայց նրանք չեն ցանկանում բժիշկ կանչել։ Ի վերջո նապաստակը չի դիմանում և կանչում է ատամնաբույժ Կռունկին։ Նա մեծ ջանքերով հանում է արջի ատամը և փոխարենը դնում ոսկե ատամ և տալիս է նրան իր ատամի մածուկն ու խոզանակը։ Արջը բոլորին շնորհակալություն է հայտնում օգնության համար։
Ստեղծողները
[խմբագրել | խմբագրել կոդը]| Պաշտոն | Անձ(ինք) |
|---|---|
| Սցենարիստ | Սերգեյ Սկվորցով, Ալեքսանդր Իվանով |
| Բանաստեղծական տեքստը | Լև Պոզդնեև |
| Բեմադրող ռեժիսոր | Ալեքսանդր Իվանով |
| Ռեժիսոր | Լև Պոզդնեև |
| Բեմադրող նկարիչ | Վալենտին Լալայանց, Միխայիլ Սկոբելև |
| Կոմպոզիտոր | Մոիսեյ Վայնբերգ |
| Օպերատոր | Ելենա Պետրովա |
| Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
| Ռեժիսորի օգնական | Ն. Պալատկինա, Վալենտինա Իվանովա |
| Նկարիչ-մուլտիպլիկատոր | Ֆաինա Եպիֆանովա, Տ. Ֆյոդորովա, Ե. Կոմովա, Դ. Բելով, Լիդիա Ռեզցովա, Վլադիմիր Պեկար, Տ. Տարանովիչ, Բ. Կորնեև |
| Նկարիչ-դեկորատոր | Դմիտրի Անպիլով, Իրինա Պրոկոֆևա, Գելի Արկադեև, Ելենա Տաննենբերգ |
Հնչյունավորել են.
- Վլադիմիր Վոլոդին - արջ
- Գեորգի Վիցին - կռունկ
- Ռոստիսլավ Պլյատ - գայլ
- Լարիսա Բուխարցևա - աղվես
- Գեորգի Միլլյար - գորշուկ
- Մարիա Վինոգրադովա - նապաստակ
- Յուրի Խրժանովսկի - խլուրդ
- Ալեքսանդրա Պանովա - ագռավ
- Գալինա Նովոժիլովա- սկյուռ
Տեսագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը բազմիցս կրկնօրինակվել է «Անտառային պատմություն» մուլտֆիլմերի հավաքածուների հետ DVD տարբերակով[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կորնիլով Բորիս Պետրովիչ, Ինչպես մեղրից սկսեց ցավել արջի ատամները, Մ., «Խոսք» (Խոսքը երեխաների մասին է), էջ 16, ISBN 978-5-9268-1312-5։[1]
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անտառային պատմություն» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում