Խոմայի արկածները (մուլտֆիլմ)
![]() | |
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | կինոկատակերգություն և ֆիլմ-հեքիաթ |
Ռեժիսոր | Գարրի Բարդին |
Սցենարիստ | Ալբերտ Իվանով |
Հնչյունավորում | Ալեքսեյ Բորզունով[1] և Վալերի Նոսիկ |
Բեմադրող նկարիչ | Լեոնիդ Շվարցման |
Երաժշտություն | Միխայիլ Մեերովիչ |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ![]() |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 547 s |
Թվական | 1978 |
Խոմայի արկածները (ռուս.՝ Приключения Хомы), ռեժիսոր Գարրի Բարդինի խորհրդային նկարված մուլտիպլիկացիոնի ֆիլմ, որն ստեղծվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում[2]։ Նկարահանվել է ըստ Ալբերտ Իվանովի հեքիաթի այն մասին, թե ինչպես է ալարկոտ գերմանամուկ Խոման ստիպում Գետնասկյուռիկին նրա փոխարեն կատարել առօրյա գործերը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենքն իր բնում իրար հարևանությամբ ապրում էին երկու ընկեր` գերմանամուկ Խոման և Գետնասկյուռիկը։ Առավոտյան բարևում էին իրար։ Գետնասկյուռիկն ասում էր. «Բարև՛, Խոմա»։ Խոման պատասխանում էր. «Բարև Գետնասկյուռիկ... «Գետնասկյուռիկ, դու իմ ընկե՞րն ես», «Իհարկե», պատասխանում է Գետնասկյուռիկը։ «Իմ փոխարեն մարմնամարզություն արա և վազիր։ Ինձ օգտակար է։ Շնորհակալությո՛ւն, ընկե՛ր։ Եվ ի՞նչ մարմնամարզություն առանց լողալու։ Գնա և լողացիր։ Դու ինձ պետք է լսես։ Ես քեզանից կես տարով մեծ եմ, այսինքն քեզանից խելացի եմ», ասում է Խոման։ Դրանից հետո Խոման ցանկանում է Գետնասկուռին ուղարկել սիսեռի հետևից, սակայն արդյունքում ինքն է գնում։ Խոման սիսեռի մի քանի պատիճ է հավաքում, մի մասը լցնում է իր բերանը և երկու պատիճը տանում է։ Ճանապարհին գորտերը նրան այնպես են ծիծաղեցնում, որ սիսեռի հատիկներե դուրս են թռնում բերանից։
Ծիծաղելով, Խոման տուն է հասնում և երկու պատիճն էլ տալիս Գետնասկյուռին։ Մինչև Խոմա ծիծաղից ուշքի է գալիս, Գետնասկյուռն ուտում է պատիճները։ «Պատիճներն ո՞ւր են», հարցնում է Խոման։ «Ես երկուսիս տեղն էլ կերա։ Դու մի մտածիր, ես քեզ չեմ խաբել։ Փոքրը իմ տեղն եմ կերել, իսկ մեծը` քո, իրոք համեղ էր, չէ», հարցնում է Գետնասկյուռը։ «Ամեն ինչ ճիշտ է։ Ամեն ինչ համընկնում է։ Միայն մի բան չեմ հասկանում, ինչո՞ւ եմ ես սոված», հարցնում է Խոման։ Եվ ընկերները գնում են ամեն մեկը իր բնում քնելու։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]սցենարի հեղինակ | Ալբերտ Իվանով |
ռեժիսոր | Գարի Բարդին |
բեմադրող նկարիչ | Լեոնիդ Շվարցման |
կոմպոզիտոր | Միխայիլ Մեերովիչ |
օպերատոր | Միխայիլ Դրույան |
հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
մոնտաժող | Մարգարիտա Միխեևա |
նկարիչ-մուլտիպլիկատորներ | Օլգա Օռլովա, Գալինա Զեբրովա, Մարինա Ռոգովա, Վլադիմիր Կրումին, Օլեգ Կոմարով, Վիկտոր Արսենտև |
նկարիչներ | Դմիտրի Անպիլով, Սերգեյ Մարակասով |
օգնականներ | Տատյանա Միտիտելո, Ե. Գոլոլոբովա, Ն. Սարատովա |
խմբագիր | Ելենա Միխայլովա |
ֆիլմի տնօրեն | Լյուբով Բուտիրինա |
Դերերը հնչյունավորել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսեյ Բորզունով` Խոմա
- Վալերի Նոսիկ` Գետնասկյուռ
Վերաթողարկում DVD ձևաչափով
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD ձևաչափով մուլտֆիլմերի տարբեր ժողովածուներում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Иванов Альберт Приключения Хомы. — Астрель, 2012. — (СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет: впервые — легендарные мультфильмы в книгах!). — ISBN 978-5-271-40060-5
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Наталья Василькова. Гарри Бардин // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Խոմայի ճանապարհորդությունը» Գարի Բարդինի պաշտոնական կայքում
|