Գետաձին (մուլտֆիլմ)
Գետաձին ռուս.՝ Бегемотик | |
|---|---|
| Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
| Ժանր | հեքիաթ և մանկական ֆիլմ |
| Շարքի մասն է | Ուրախ կարուսել և Happy Merry-Go-Round No.7? |
| Ռեժիսոր | Էդուարդ Նազարով |
| Սցենարիստ | Էդուարդ Նազարով |
| Հնչյունավորում | Լև Լյուբեցկի |
| Երաժշտություն | Oleg Yanchenko? |
| Օպերատոր | Միխայիլ Դրույան |
| Երկիր | |
| Լեզու | ռուսերեն |
| Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
| Տևողություն | 346 s |
| Շարք | Ուրախ կարուսել և Happy Merry-Go-Round No.7? |
| Թվական | 1975 |
«Գետաձին», 1975 թվականին նկարահանված կարճամետրաժ մուլտֆիլմ, ռեժիսորը Էդուարդ Նազարովն է։ Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Էմմա Մոշկովսկայայի հեքիաթի։
«Ուրախ կարուսել» № 7 մուլտիպլիկացիոն ալմանախի երկու պատմություններից երկրորդն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Միայնակ գետաձին ձանձրանում է մենակությունից և փորձում է ընկեր գտնել։ Նա հանդիպում է մրջուններին, մեղուներին, նապաստակներին, ճուտիկներին, սակայն նրան չի հաջողվում ընկերանալ նրանց հետ։ Վերջնական արդյունքում նա հանդիպում է մեկ այլ միայնակ գետաձիու, և նրանք միասին սկսում են վազել և խաղալ։
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Սցենարի հեղինակ, ռեժիսոր և նկարիչ | Էդուարդ Նազարով |
| Բեմադրող նկարիչ | Վլադիմիր Պալչիկով |
| Կոմպոզիտոր | Օլեգ Յանչենկո |
| Հեղինակի կողմից | Լև Լյուբեցկի |
Գրաքննություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անմեղ մուլտֆիլմը ենթարկվել է խիստ գրաքննության։ Խմբագիրները գետաձիու` ընկեր փնտրելու մեջ նկատում են նրա` կոլեկտիվիզմից հրաժարվելու ցանկությունը, քանի որ նա արհամարհում էր մրջյուններին, մեղուներին, նապաստակներին և ճուտիկներին։ Տեքստը պետք է կարդար Իգոր Կվաշան, սակայն նրա ձայնը խմբագիրներին շատ էրոտիկ է թվում, և նրան փոխարինում է Լև Լյուբեցկին։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդուարդ Նազարովի միակ մուլտֆիլմն է, որը թողարկվել է փոխադրման տեխնիկայով[1]։
- «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում գետաձիուն անվանել են «կատաղած կարտոֆիլ»[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Техника перекладки». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ ТЕКСТЫ: Эдуард Назаров Արխիվացված 2012-08-30 Wayback Machine Энциклопедия отечественного кино
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Бегемотик»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Бегемотик» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
|