Մրցություն (մուլտֆիլմ)
Մրցություն ռուս.՝ Состязание | |
|---|---|
![]() | |
| Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
| Ժանր | պրիտչա |
| Թեմա | կոնֆլիկտ, reconciliation? և Կոնսենսուս |
| Շարքի մասն է | Ուրախ կարուսել և Happy Merry-Go-Round No.17? |
| Ռեժիսոր | Լյուդմիլա Կոշկինա |
| Սցենարիստ | Ռոզա Խուսնուտդինովա |
| Երաժշտություն | Վլադիմիր Դավիդենկո |
| Երկիր | |
| Լեզու | ռուսերեն |
| Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
| Տևողություն | 4 րոպե |
| Շարք | Ուրախ կարուսել և Happy Merry-Go-Round No.17? |
| Թվական | 1986 |
Մրցություն (ռուս.՝ Состязание), խորհրդային կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1986 թվականին[1]։ Պատմում է սև ու սպիտակ ներկերով զինված երկու տղաների ճակատամարտի մասին։ «Ուրախ կարուսել» № 17 մուլտիպլիկացիոն ալմանախի երկու սյուժեներից երկրորդն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու տղաներ մրցույթ են կազմակերպում։ Նրանցից մեկը զինված էր սպիտակ ներկերով, իսկ մյուսը` սև։ Սկսելով նկարել պատի վրա` նրանք նորանոր կերպարներ են ստեղծում, որոնք մտնում են պայքարի մեջ։ Նախ հայտնվում են ճուտիկն ու ագռավը, հետո` հնդկահավն ու խոզը։ Խոզը դառնում է վիշապ, իսկ հնդկահավը` ձի։ Բայց հետո ձին դառնում է սպիտակ փիղ։ Սև ներկերով զինված տղան փղին տեղավորում է սև վանդակի մեջ։ Եվ այստեղ վիճաբանությունը նկարված կերպարներից փոխանցվում է նկարիչներին։ Կռվի ժամանակ տղաները փոխում են իրենց վրձինները, և կրկին մարտի մեջ են մտնում պատին նկարված հերոսներն ու առարկաները։ Թվում է, թե հակամարտությունը վերջ չունի, երբ անսպասելիորեն հաջողվում է ստեղծել այն, ինչը ներդաշնակորեն համատեղում է սև և սպիտակ ներկերը. դա գիշերային երկինքն է աստղերով։ Երկնքի վարագույրը բացվում է, և պարզ է դառնում, որ հակասությունները կարող են խաղաղ գոյատևել, ինչպես, օրինակ, շերտավոր զեբրը, նավաստին` շերտավոր շապիկով, սև-սպիտակ կատուն, պինգվինն ու կաչաղակը, իսկ վերջում` դաշնամուրի` ճանապարհի նմանվող ստեղները։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր` Լյուդմիլա Կոշկինա
- Բեմադրող նկարիչ` Լյուդմիլա Կոշկինա
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Էլվիրա Մասլովա, Նատալյա Բոգոմոլովա, Դմիտրի Կուլիկով
- Սցենարի հեղինակ` Ռոզա Խուսնուտդինովա
- Կոմպոզիտոր` Վլադիմիր Դավիդենկո
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մրցություն»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ուրախ կարուսել» № 17, «Մրցություն» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
|
