Ի՞նչ պատահեց կոկորդիլոսի հետ
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Շարքի մասն է | Ուրախ կարուսել |
Ռեժիսոր | Ալեքսանդր Գորլենկո |
Սցենարիստ | Մարինա Մոսկվինա |
Օպերատոր | Բորիս Կոտով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Շարք | Ուրախ կարուսել |
Թվական | 1982[1] |
Ի՞նչ պատահեց կոկորդիլոսի հետ (ռուս.՝ Что случилось с крокодилом?), կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ստեղծվել է ռեժիսոր Ալեքսանդր Գորլենկոյի կողմից 1982 թվականին, ըստ Մարինա Մոսկվինայի նույնանուն հեքիաթի։
«Ուրախ կարուսել» № 12 մուլտիպլիկացիոն ալմանախի երեք սյուժեներից երկրորդն է։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզու բոլոր կոկորդիլոսների մոտ ծնվում են կոկորդիլոսի ձագեր, և միայն մի կոկորդիլոսի մոտ է, որ անհայտ պատճառներով ծնվում է ճուտիկ, որը միանգամից նրան «հայրիկ» է անվանում։ Կոկորդիլոսը սկզբում ցանկանում է ազատվել նրանից, բայց հետո հաղթում են ծնողական զգացմունքները, և կոկորդիլոսը սկսում է ճուտիկին պաշտպանել ագրեսիվ հարևաններից։ Արդյունքում պարզվում է, որ չնայած նրանց տարբերությանը, նրանք իրարից սովորելու շատ բան ունեն։
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սցենարի հեղինակ` Մ. Մոսկվինա
- Կինոռեժիսոր` Ա. Գորլենկո
- Բեմադրող-նկարիչ` Օ. Բոգոլյուբովա
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Ն. Բոգոմոլովա, Ա. Մազաև, Ա. Գորլենկո
- Կինոօպերատոր` Բ. Կոտով
- Հնչյունային օպերատոր` Բ. Ֆիլչիկով
- Խմբագիր` Ա. Գրիգորյան
- Երաժշտություն և կատարում` «Последний шанс» խումբ
- Տեքստն ընթերցում է` Օ. Կլյուշնիկովա
Մուլտֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ուրախ կարուսել»-ի երկրորդ` «Ի՞նչ պատահեց կոկորդիլոսի հետ» վերնագրով սյուժեից հետո սկսում են խոսել երիտասարդ ռեժիսորի մասին։ Պատկերավորման լուծման նրբագեղ պարզությունը համադրվում էր բավականին բարդ հնչյունային լուծման հետ. ֆիլմի հերոսները խոսում են աբրակադաբրա լեզվով, որը թարգմանում էր կադրի ետևում լսվող կանացի թախծոտ ձայնը։ Պարզ մանկական պատմությունն այն մասին է, որ կոկորդիլոսի ընտանիքում ծնվում է ճուտիկ, որը ձեռք է բերում ծաղրական չափեր, «երկրորդ պլան», որը հիացմունք էր պատճառում հասուն հանդիսատեսին[2]։
Փառատոնի մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1983` Վառնայի համաշխարհային անիմացիոն փառատոնի Գրան-պրի,
- 1983` Վառնա-83 փառատոնի «Չապլինյան փոքրիկ» մրցանակ, երեխաների և դեռահասների համար լավագույն ֆիլմ անվանակարգում[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Big Cartoon DataBase — 1998.
- ↑ Издательская программа «Интеррос» об Александре Горленко.
- ↑ Горленко А. М. Биография и призы.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ի՞նչ պատահեց կոկորդիլոսի հետ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ուրախ կարուսել» № 12. «Ի՞նչ պատահեց կոկորդիլոսի հետ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Ի՞նչ պատահեց կոկորդիլոսի հետ» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
|