Ձյունե ճանապարհներ (ռուս.՝ Снежные дорожки), խորհրդային նկարվածմուլտիպլիկացիոն ֆիլմ, Բորիս Դյոժկինի՝ սպորտային թեմային նվիրված ֆիլմերից մեկը։ Նրա՝ ձմեռային սպորտաձևին նվիրված առաջին ֆիլմն է[1], որը դարձել է «Մետեոր» և «Վիմպել» թիմերի մրցույթների շարքի հիմքը։
Սպորտային դպրոցի մարզիչը և պատանի դահուկորդները գնում են ձմեռային անտառում մարզվելու, որտեղ շատ բան կարող էր տեղի ունենալ։ Նրանք հանդիպում են սիրողական դահուկորդներին, որոնք ամեն կերպ կռվելու առիթ են փնտրում և փորձում են մրցույթ կազմակերպել։ Բայց սպորտում և այլ ցանկացած գործում հաջողության հասնելու համար պետք է շատ ջանք գործադրել, պետք է սովորել և մարզվել։ Այդ պատճառով էլ արդյունքը օրնաչափ էր․ սպորտսմենները հաղթում են, իսկ սիրողական դահուկորդները ֆիլմի վերջում գնում են գրանցվելու սպորտային դպրոցում, որպեսզի սկսեն իրենց սպորտային կարիերան։
Մուլտֆիլմը VHS և DVD սկավառակներով բազմիցս վերաթողարկվել է մուլտֆիլմերի՝ Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր, Studio PRO Video (1990-ական թվականներ), «Զիմուշկա-Զիմա», «Սոյուզմուլտֆիլմ» հավաքածուներում՝