Կրասնայա զվեզդա

«Կրասնայա զվեզդա» (ռուս.՝ Красная звезда - «Կարմիր աստղ»), խորհրդային շրջանի ռուսական զինվորական և համաքաղաքական օրաթերթ։ Հանիսացել է ԽՍՀՄ պաշտպանության մինիստրության կենտրոնական օրգանը։ Առաջին անգամ լույս է տեսել 1924 թվականի հունվարի 1-ին[1], Մոսկվայում։
Լուսաբանել է ԽՍՀՄ-ում և արտասահմանում տեղի ունեցող իրադարձությունները, պրոպագանդել խորհրդային ռազմագիտությունը, ԽՄԿԿ քաղաքականությունը ռազմական գործի ասպարեզում։ Պետական քարոզչության դիրքերից փորձել է արտացոլել ԽՍՀՄ զինված ուժերի կյանքն ու գործունեությունը, նյութեր տպագրել խորհրդային բանակի մարտիկների մասին։
Պարգևատրվել է Լենինի (1965 թ.), Կարմիր դրոշի (1945 թ.) և Կարմիր աստղի (1933 թ.) շքանշաններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «О газете»։ Արխիվացված է օրիգինալից 2020-05-31-ին։ Վերցված է 2021-04-26
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 676)։ ![]() |