Պենզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Պենզա
Դրոշ Զինանշան
Flag of Penza.png Coat of Arms of Penza (Penza oblast) (2001).png

Penza 2013.png
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ներքին բաժանումQ19910489?, Q16651573?, Q4333166? և Q4349423?
Հիմնադրված է1663 թ.
Առաջին հիշատակում1663
Մակերես290,377 կմ²
ԲԾՄ150 մետր
Բնակչություն523 553 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ8412
Փոստային ինդեքսներ440000
Պաշտոնական կայքpenza-gorod.ru
##Պենզա (Ռուսաստան)
Red pog.png

Պենզա (ռուս.՝ Пенза), քաղաք (1663 թվական), որը գտնվում է Մերձվոլգյան բարձրության կենտրոնում՝ Ռուսաստանի եվրոպական մասում, Պենզայի մարզի վարչական, տնտեսական և մշակութային կենտրոնը (1939 թվականից)։ Քաղաքն ունի մարզային նշանակություն, ձևավորում է Պենզա քաղաքի տեղական ինքնավար շրջանը[2]։

Քաղաքի բնակչությունը կազմում է 524 632 մարդ (2016)։

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի անվանումը կապված է Պենզա գետի անվան հետ, որի ջրափին կառուցվել է բերդ։ Գետը այս անունը կրել է դեռ այստեղ բնակեցումից շատ ժամանակներ առաջ։ Կան մի քանի վարկածներ Պենզա ջրանվան ծագման մասին։ Համաձայն մեկի՝ անվանումը մորդովական մի բառից է, որը նշանակում է «եզր, վերջ, սահման, ճանապարհի ավարտ» կամ «ճահճային, ճահճոտ»։ Պ. Վ. Զիմինայի կարծիքով անվանումը ունի կոմի լեզվից կամ նենեցական ծագում, որը նշանակում է «ընդհատվող» և նախամարի լեզվի «առու» բառերից է[3]։ Ինչպես նաև անունը կարող է սերված լինել տղամարդու Պիյանզա, Պյանզա հին մորդովական անձնանուններից[4]։ Կա նաև տարբերակ, որ սերվել է նախաուրալական լեզվից, օրինակ «Pensas»՝ կարելերեն նշանակում է «թուփ», Կարելիայում կա համապատասխանող ջրանուն՝ Պենսանիոկի գետը։

Ֆիզիկա-աշխարհագրական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պենզան գտնվում է Ռուսաստանի եվրոպական մասի Մերձվոլգյան բարձրության կենտրոնում, Մոսկվայից 629 կմ (Մոսկվա-Չելյաբինսկ М-5 ավտոճանապարհով) հարավ-արևելք։ Քաղաքը գտնվում է Սուրա գետի երկու ափերին։ Քաղաքը զբաղեցնում է 305,1 կմ² տարածք։

Ծովի մակարդակից միջին բարձրությունը 174 մ է։ Ամենաբարձր կետը (ծովի մակարդակից 280 մ) գտնվում է Բոևայա լեռան վրա։ Ամենացածր կետը 134 մետրն է։

Պենզայի երկարությունը հյուսիսից դեպի հարավ 19 կմ է, արևմուտքից արևելք՝ 25 կմ։

Ջրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Սուրի գետի երկու ափին։ Բացի Սուրի գետից (քաղաքի ջրային հիմնական ճանապարհը)՝ քաղաքի միջով անցնում են Պենզա, Պենզյատկա, Արդիմ, Ծեր Սուրա, Մոյկա, Բարկովկա, Պրոկոպի հոսքեր և Բեզիմյաննի գետերը[5]։ Նրանցից մի քանիսը գետնուղիներով շրջանցում են քաղաքը։

Պենզայի հիմնական գետային գոտին գտնվում է Հին Սուրի գետի մոտ։ Հին Սուրիի շրջանում գտնվում են երեք մեծ ենթատարածաշրջանային քաղաքներ՝ «Մայակ» գործարանի թաղամասը, Անգարսկի փողոցը և ԳՊԶ-24 թաղամասը։ Այն գտնվում է քաղաքի հարավ արևելյան մասում և հանդիսանում է քաղաքի սարքավորված ամենամեծ լողանալու գոտին, որն ունի չորս լողափ («Մայակ» գործարանի լողափ և երեք քաղաքային լողափեր՝ Մանկական (Անգարսկի առաջին նրբանցքում), Միջինը և Խոշորը (ԳՊԶ-24 շրջանի, Անտոնովա փողոցում))։ Գետն սկիզբ է առնում ստորին Պենզայից, Սուրիի ջրամբարից հոսելով՝ թափվում է Ախունի և դառնում փոքր գետ. ԳՊԶ-24 միկրոշրջանի հարևանությամբ Անգարական և Բերեչագանի փողոցներում վերածվում է ջրամբարի, իսկ հետո «Մայակ» գործարանի շրջանում, հոսելով ջրամբարի պատնեշից, նորից թափվում է Սուրի գետը։

Ժամային գոտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրորեն Պենզան գտնվում է երրորդ ժամային գոտու հենց կենտրոնում՝ (45°00′00″) և ընդգրկված է այն ժամային գոտում, որը միջազգային ստանդարտներով նախատեսված է որպես Moscow Time Zone (MSK)։ Հարաբերական տեղաշարժը միջազգային UTC կոորդինատային ժամանակից կազմում է +3։00։

Ֆլորա և բուսականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականի Պենզայի գլխավոր պլանի համաձայն հաստատվել է, որ ամբողջ տարածքի կանաչ գոտին կազմում է քաղաքի մակերեսի ավելի քան 25%-ը և այս ցուցանիշով 1980-ական թվականներին ճանաչվել է Պովոլժիե շրջանի արվարձանների ամենականաչապատված տարածքը։

Անտառային բնական տունկերը քաղաքի տարածքում ներկայացված են Սուրիի ձախ ափին, հիմնականում լայնասաղարթ անտառներ են (կաղնու անտառների հետ մեկտեղ լորենի, թխկի, կաղամախի և կեչի), Սուրիի աջ ափին՝ սոճու լայնասաղարթախիտ անտառներ։ Ամբողջ տարածքը կազմում է ավելի քան 9,5 հազար հա։

Պենզայի տարածքի բուսաբանական այգին կոչվում է Ի. Ի Սպրիգինի անվամբ (ստեղծվել է 1917 թվականին), բաժանված է երեք մասի՝ ծառաբանական (մոտ 230 տեսակի բույսեր), համակարգված (ավելի քան 200 բույսերի տեսակ) և ծաղկա-դեկորատիվ (մոտ 100 տեսակի բույսեր), որտեղ ներկայացված են բույսեր Հյուսիսային Ամերիկայից, Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից, Սիբիրից, Հեռավոր Արևելքից, Չինաստանից և այլ տարածաշրջաններից։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պենզայի կլիման չափավոր ցամաքային է։ Ձմեռը Պենզայում չափավոր սառն է և երկար, սկսվում է նոյեմբերի սկզբից և ավարտվում մարտի սկզբին, ամենասառը ամիսը փետրվարն է, միջին ջերմաստիճանը՝ -9,1 °C։ Ամառը շոգ է, տևում է մայիսից մինչև սեպտեմբեր, հուլիսի միջին ջերմաստիճանը 20,4 °C է։ Տարեկան միջին ջերմաստիճանը 5,5 °C է։ Պենզայի կլիման նման է Մոսկվայի կլիմային, բայց ցամաքայնությունը բարձր է, իսկ ներքևում տեղումները ավելի քիչ են։

Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Պենզայի առավելագույն ցուցանիշներ գրանցման ամբողջ պատմության ընթացքում (1981—2010 թվականներ)
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 7,0 8,5 17,3 31,1 35,6 37,7 39,3 40,4 33,6 25,6 16,1 11,0 40,4
միջին առավելագույնը (°C) −5,5 −5,1 1,0 12,4 20,8 24,8 26,6 24,7 18,2 9,9 0,6 −4,4 10,3
միջին ջերմաստիճանը (°C) −8,7 −9,1 −3,4 6,8 14,3 18,5 20,4 18,3 12,5 5,6 −2,1 −7,4 5,5
միջին նվազագույնը (°C) −11,9 −12,5 −7,2 1,9 8,1 12,7 14,7 12,8 7,7 2,2 −4,6 −10,3 1,1
բացարձակ նվազագույնը (°C) −39,9 −40,0 −31,1 −20,0 −5,6 −1,1 4,7 0,0 −6,4 −17,2 −31,1 −40,5 −40,5
տեղումների քանակը (մմ) 38 31 35 33 42 65 59 51 52 47 48 41 542
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա

Օրվա տևողությունը դեկտեմբերի 21-ին 7 ժամ 32 րոպե է, հունիսի 21-ին՝ 16 ժամ 57 րոպե։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է 1663 թվականին որպես Ռուսական թագավորության հարավարևելյան ծայրամասի ամրոց[6], կառուցվել է կայսր Ալեքսեյ Միխայլովիչի հրամանով[7]։ 1719 թվականից քաղաքը դարձավ Պենզայի մարզի Կազան գավառի կենտրոնը։

1780 թվականին քաղաքը դարձել է Պենզա նահանգի կառավարչական (1796 թվականին՝ Պենզայի մարզի) և համանուն շրջանի կենտրոն։

  • 1786 թվականին հիմնվել է Պենզայի հանրային դպրոցը՝ մեկը Ռուսաստանի հնագույն կրթօջախներից։
  • 1792 թվականին Պենզայում անցկացվել է առաջին թատերական ներկայացումը, իսկ դրամատիկական թատրոնի առաջին թատերաշրջանը բացվել է հաջորդ տարի։
  • 1796 թվականին Պենզան հայտարարվել է գավառական քաղաք։
  • 1801 թվականին Պենզայի նահանգը վերացվել է և Պենզան դարձել է Սարատովի մարզի գլխավոր քաղաք։
  • 1801 թվականին քաղաքը ևս մեկ անգամ դարձել է Պենզա գավառի կենտրոն և պահպանել այդ կարգավիճակը մինչև 1928 թվականը։
  • 1837 թվականին բացվել է առաջին հանրային գրադարանը, 1838 թվականից սկսել է տպվել առաջին տեղական թերթը՝ «Պենզա նահանգի լուրը»։
  • 1848 թվականին հիմնադրվել է Ռուսաստանի ամենահին ձիարշավարաններից մեկը։
  • 1850 թվականին բացել է Սերգեևի անվան գրենական պիտույքների գործարանը։
  • 1858 թվականին տեղի է ունեցել հրդեհ, որն այրել է գրեթե ամբողջ քաղաքը։ Նույն թվականին սկսել է աշխատել Սոկոլովի անվան երկաթաձուլարանը։
  • 1873 թվականին բացվել է Ռուսաստանի առաջին կրկեսը։
  • 1874 թվականին բացվել է երկաթուղային երթևեկության Մորշանսկ-Սիզրան ճյուղը։
  • 1907 թվականին մարզպետ է նշանակվել Իվան Ֆրանցևիչ Կոշկոն։ Այս պաշտոնում նա մնացել է մինչև 1910 թվականի հոկտեմբերի 19-ը։

1918 թվականի ամռանը կարճ ժամանակով վերցվել է Չեխոսլովակյան կորպուսից։

1928 թվականին նահանգների և գավառների լուծարումից հետո Պենզան դարձել է Պենզայի շրջանի և միաժամանակ Միջվոլգյան տարածաշրջանի Պենզայի օկրուգի կենտրոն, 1930 թվականին դարձել է Մերձվոլգյան տարածաշրջանի (Կույբիշևսկ մարզի), իսկ 1937 թվականին՝ Տամբովի մարզի կենտրոն։

1939 թվականի փետրվարի 4-ին Պենզան դարձել է նորաստեղծ Պենզա տարածաշրջանի կենտրոն։ Նույն թվականին բացվել է ուսուցչական ինստիտուտ, ավելի ուշ վերածվել է մանկավարժական համալսարանի։

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին շատ ձեռնարկություններ քաղաքից տարհանվել են դեպի երկրի արևմուտք, որը նշանավորել է արդյունաբերական աճի սկիզբը. 1943 թվականին բացվել է արդյունաբերական ինստիտուտը (այժմ՝ Պենզայի պետական համալսարան)։

1985 թվականին քաղաքը պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշանով։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պենզան բաժանվում է չորս քաղաքային շրջանների[2][8][9][10]

  • Երկաթուղային՝ 115 589 մարդ,
  • Լենինյան՝ 92 568 մարդ,
  • Հոկտեմբերյան՝ 181 530 մարդ,
  • Մայիսմեկյան՝ 134 945 մարդ։

Պենզան հաշվվում են 10 հրապարակ, 532 փողոց, 38 նրբանցք, 391 նրբափողոց, 2 պողոտա, 3 առափնյա փողոց։ Ամբողջ ճանապարհա-փողոցային ցանցի երկարությունը կազմում է 630,3 կմ[11]։

Տեղական ինքնակառավարման մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պենզա քաղաքի կանոնադրության համաձայն՝ քաղաքի բարձրագույն տեղական ինքնակառավարման մարմինը Պենզայի քաղաքային դուման է, որտեղ ընտրվում են 35 մարդ 5 տարի ժամկետով։ Դուման իր կազմից ընտրում է քաղաքապետին, որը միաժամանակ հանդիսանում է դումայի նախագահ[12]։ Քաղաքապետարանի վարչությունը տեղական ինքնակառավարման մարմինն է համարվում։ Մինչև 2005 թվականը վարչության ղեկավարն ընտրվում էր համաժողովրդական քվեարկությամբ, և քաղաքապետի պաշտոն գոյություն չուներ։

1992-1993 և 1996-2004 թվականներին քաղաքի ղեկավարը եղել է Ալեքսանդր Սերաֆիմովիչ Կալաշնիկովը, 1996 և 2000 թվականներին երկու անգամ հաստատել է իր մանդատը ընդհանուր ընտրություններում։ 2005 թվականի մայիսի 6-ին դուման որոշում է ընդունել քաղաքապետի պաշտոնում նշանակել Ալեքսանդր Վլադիմիրովիչ Պաշկովին, 2005 թվականի դեկտեմբերի 27-ին՝ Ռոման Բորիսովիչ Չերնովին, իսկ 2014 թվականի հունիսի 20-ին՝ Լարիսա Յուրևնա Ռյաբիխինային։ 2012 թվականի հոկտեմբերի 26-ից 2014 թվականի սեպտեմբերի 24-ը քաղաքի գլխավորը եղել է Յուրի Պետրովիչ Ալպատովը[13][14]։ 2014 թվականի հուլիսի 18-ին արտահերթ նիստերից հետո քաղաքի դուման գլխավոր քաղաքապետ ընտրել է Յուրի Իվանովիչ Կրիվովին։ 2015 թվականի նոյեմբերի 18-ից այժմ գլխավորը Սերգեյ Վլադիմիրովիչ Վոլկովն է։

2014 թվականի սեպտեմբերի 24-ին Պենզա քաղաքի դումայի պատգամավորները VI համագումարի առաջին նիստի ժամանակ ընտրել են Վիկտոր Նիկոլաևիչ Կուվայցևին։

Պաշտոնական խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պենզա քաղաքի զինանշանը ստեղծվել է պատմական սովորույթների ժառանգորդության հիման վրա, պատրաստված է զինանշանագիտական կանոններով պատմական խորհրդանշական-զինանշագիտական համակարգի ոճով։ Զինանշանում կանաչ վահանի վրա պատկերված են երեք ոսկե խրձեր՝ ցորենի, գարու և կորեկի, որոնք կանգնած են ոսկե հողի վրա։ Գերագույն խորհրդի կողմից հաստատվել է 1781 մայիսի 28-ին (հին ոճով) և համարվում է Ռուսաստանի քաղաքների ամենահին զինանշաններից մեկը։

Զինանշանում պատկերված կանաչ դաշտում ոսկե գետնին կանգնած երեք ոսկե խրձերը նշանակում են տեղական հողերի հողագործության հարստությունը և ազնվությունը, այն փոխառված է պենզական գնդի զինանշանից, նկարը, որը պատկերված է վերին ձախ անկյունում, զորագնդի դրոշի մոտ դրոշաձողն է։ Կանաչը խորհրդանշում է հույս, ուրախություն, լիություն։ Ոսկին խորհրդանշում է հարստություն, արդարադատություն։ Բանակի գնդի խորհրդանիշը կազմել է իտալացի կոմս Ֆրանցիսկ Սանտին, Սենատը զինանշանը գրանցել, հաստատել է 1730 թվականի մարտի 8-ին[15]։

Պենզա քաղաքի դրոշն իրենից ներկայացնում է ուղղանկյուն կտոր՝ լայնության և երկարության 2։3 հարաբերակցությամբ, կանաչ գույնի վրա պատկերվել են երեք ոսկեգույն խրձեր (զինանշանի զարդապատկեր) և ոսկեգույն ուղղահայաց շերտեր (կտոր 1։5 երկարության վրա), պաստառի հակառակ երեսի պատկերը հայելային կերպով ընդօրինակվում է մյուս երեսին[15]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 1-ին Պենզան Ռուսաստանի Դաշնության 1112 առավել խիտ բնակեցված քաղաքների ցուցակում 35-րդ տեղն էր և 86-րդը՝ եվրոպական քաղաքների մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 годаFederal State Statistics Service.
  2. 2,0 2,1 «Устав города Пензы»։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-24-ին։ Վերցված է 2017-05-15 
  3. В Пензе, которой нет, текла река Пенза
  4. М. С. Полубояров. Мир древних топонимов // Древности Пензенского края в зеркале топонимики. М., 2003. С. 148—150.
  5. В государственном водном реестре реки Старая Сура, Барковка и Мойка, а также ручей Прокоп не значаться
  6. Большая Советская Энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 19. Отоми — Пластырь. 1975. 648 стр., илл.; 29 л. илл. и карт.
  7. «Пензенская энциклопедия». НИ «Большая Российская энциклопедия», Москва, 2001. Стр. 444.
  8. Закон «Об административно-территориальном устройстве Пензенской области»
  9. Устав Пензенской области
  10. «Численность населения Пензенской области на 1.01.2013 г.»։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-26-ին։ Վերցված է 2017-05-18 
  11. «Весь Пензенский край»
  12. Устав города Пензы. Пенза 7 | Портал Пензенской области
  13. «Временно исполнять обязанности сити-менеджера Пензы будет Лариса Рябихина»։ Информационное агентство «PenzaNews»։ 2014-06-19։ Վերցված է 2014-06-19 
  14. «Депутаты удовлетворили прошение мэра Чернова об отставке»։ ИА «ПензаИнформ»։ 2014-06-19։ Վերցված է 2014-06-19 
  15. 15,0 15,1 «Символика города Пензы»։ Пензенская городская дума։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-13-ին։ Վերցված է 2017-05-18