Կաղամախի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաղամախի
Կաղամախ
Կաղամախ (Populus tremula)
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծաղկավորներ
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Մարգագետածաղկավորներ
Ընտանիք Ուռազգիներ
Ցեղ Կաղամախ
Լատիներեն անվանում
Populus tremula
L., 1753
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Կաղամախի, դողդոջուն բարդի (լատ.՝ Pópulus trémula), ուռազգիների ընտանիքի բարդի ցեղի տերևաթափ երկտուն ծառ։

Կենսաբանկան նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրությունը՝ մինչև 35 մ, տրամագիծը՝ 1 մ։ Տերևները պարզ են, հերթադիր, կլոր կամ լայն կոնաձև, խոշոր անհավասար ատամներով։ Տերևակոթունը երկու կողմից սեղմված է, տափակացած, որի պատճառով տերևներն անընդհատ շարժվում են (այստեղից՝ «դողդոշուն բարդի» անվանումը)։ Ծաղկում է մարտ-ապրիլին, մինչե տերևների բացվելը։ Ծաղիկները կատվիկներ են։ Պտուղը տուփիկ է։ Բազմանում է սերմերով, կտրոններով, արմատային մացառներով։ Աճում է արագ, ապրում 80-100 տարի։

Կաղամախի արտաքին տեսքը

Տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրասիայում և Ասիայում, հատկապես ասեղնատերև և լայնատերև տեսակների խառն անտառներում։ Հայաստանում հանդիպում Է Մարմարիկի հովտում, Ապարանում, Գառնիի արգելանոցում, Վայք, Ախուրյանում, կաղնու, բոխու և մասամբ հաճարենու անտառներում։

Օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում է պաշտպանական անտառաբուծության, կանաչապատման մեջ։ Բնափայտը դեղնասպիտակավուն է, թեթև, փափուկ, կիրառվում է լուցկու, թաղանթանյութի, թղթի արդյունաբերության, շինարարության մեջ։ Բարդին ունի բուժիչ հատկություն. կեղևը պարունակում է աղաղանյութեր, տերևը՝ վիտամիններ, բողբոջը՝ եթերայուղեր։ Աճեցվում է որպես գեղազարդիչ բույս, կիրառվում է փլվածքների, ձորակների, ավազուտների ամրացման և դաշտապաշտպան անտառաշերտեր ստեղծելու նպատակով։ Բնափայտը բնամիջուկ չունի, թեթև է, ամուր, կիրառվում է որպես շինանյութ և վառելանյութ, լուցկու արտադրության մեջ և այլն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гроздова Н. Б., Некрасов В. И., Глоба-Михайленко Д. А. Деревья, кустарники и лианы: Справочное пособие. — М.: Лесн. пром-сть, 1986. — С. 287—288.
  • Иванова Т. Н., Путинцева Л. Ф. Лесная кладовая. — Тула: Приок. кн. изд-во, 1993. — С. 55—56.
  • Скворцов В. Э. Учебный атлас. Флора Средней России. — М.: ЧеРо, 2004. — С. 95.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 194 CC-BY-SA-icon-80x15.png