Ո՞վ կստանա մրցանակը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ո՞վ կստանա մրցանակը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎյաչեսլավ Կոտյոնոչկին
ՍցենարիստՎլադիմիր Սուտեև
ՀնչյունավորումԿլարա Ռումյանովա, Յուրի Պուզիրյով և Գալինա Իվանովա
Բեմադրող նկարիչԱլեքսանդր Վինոկուրով
ԵրաժշտությունՅուրի Սաուլսկի
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե
Թվական1979

«Ո՞վ կստանա մրցանակը» (ռուս.՝ «Кто получит приз?»), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված Վյաչեսլավ Կոտյոնոչկինի կողմից «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում 1979 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը պատմում է կենդանիների մարզական մրցումների մասին, որոնց մասնակցում է արջուկ Միշան, որը հաղթում է ու դառնում Մոսկվայի Օլիմպիական խաղերի խորհրդանիշ։

Միշան մրցման վայր հասնում է ուշացումով, որովհետև մանկապարտեզ էր տարել իր կրտսեր եղբորը՝ Արջուկին։ Մեկնարկին Միշան Աղվեսի առաջ է անցնում՝ մրցակիցներին թողնելով բավական հետ։ Հետո Աղվեսը, տեսնելով դեպի վերջնագիծը տանող ավելի կարճ ճանապարհ, շրջվում է ու վազում դրանով՝ նույնն առաջարկելով Միշային։ Սակայն վերջինս չի կարող իրեն թույլ տալ նման արարք, քանի որ ինքը ազնիվ է։ Միշան ոչ միայն մնում է պաշտոնական վազքուղում, այլև օգնում է ուրիշներին. նա բույն է վերադարձնում այնտեղից ընկած թռչունի ձագին, ապա աջակցում է իր մրցակիցներին՝ Ոզնուն օգնելով անցնել գետը, Գորշուկին հանելով փոսից, իսկ Նապաստակին, որը վնասել էր ոտքը, Միշան օգնում է հասնել վերջնագծին։ Աղվեսը, որն առաջինն էր հասել վերջնագծին, արդեն տոնում էր հաղթանակը։ Սակայն ուշադիր կաչաղակը ամեն ինչի մասին պատմում է մրցումների դատավոր Արծվին, և վերջինս հայտարարում է, որ հաղթել է Միշան։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ Վլադիմիր Սուտեև
Ռոժիսոր Վյաչեսլավ Կոտյոնոչկին
Բեմադրող նկարիչներ Ալեքսանդր Վինոկուրով, Նիկոլայ Երիկալով
Օպերատոր Սվետլանա Կաշչեևա
Կոմպոզիտոր Յուրի Սաուլսկի
Հնչյունային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
Երգի տեքստի հեղինակ Միխայիլ Տանիչ
Ռեժիսորի օգնական Գալինա Անդրեևա
Մոնտաժող Մարգարիտա Միխեևա
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Վիկտոր Արսենտև, Օլեգ Կոմարով, Վլադիմիր Կրումին, Ֆեոդոր Ելդինով
Նկարիչներ Պյոտր Կորոբաև, Սերգեյ Մարակասով
Դերերը հնչյունավորել են Կլարա Ռումյանովա — Միշա,
Յուրի Պուզիրյով — Արծիվ,
Գալինա Իվանովա
Խմբագիր Արկադի Սեսարյով
Ֆիլմի տնօրեն Նինել Լիպնիցկայա

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական խնդիրներն արտացոլելու ցանկությունը ստուդիայի աշխատակիցների մոտ առաջացել է Օլիմպիական Միշայի տիպաժի հետ ծանոթանալուց հետո, որն ստեղծել է Չիժիկովը...
Առաջինը սկսվել և նկարահանվել է Վ․ Կոտյոնոչկինը «Ո՞վ կստանա մրցանակը» ժապավենը. մեկնարկը տրվել է 1978 թվականի սեպտեմբերին, պլանային հանձնումը նախատեսվել է 1979-ի մարտին (վարձույթի հավաստագիր ֆիլմն ստացել է ապրիլի 16-ին)։ Վ․ Սուտեևի սցենարում պատմվում էր Օլիմպիական Միշայի «նախապատմությունը», բացատրվում, թե ինչպես և ինչու է նա դարձել օլիմպիական խորհրդանիշ։ Սյուժեում հատուկ ընդգծվել է, որ բարձր պատվի Միշան արժանացել է ոչ այնքան իր մարզական ձեռքբերումների, որքան բարոյական որակների՝ ազնվության, փոխօգնության, զոհողության, շրջապատողներին կարեկցելու համար։ Միշան պաշտոնապես պարտվել է անտառային մրցումներում, բայց այնուամենայիվ ընտրվել է դրանց հաղթող իսկական մարզական արիության ցուցաբերման համար։ Բեմադրող նկարիչ Ն․ Երիկալովը մուլտիպլիկատորներից առաջինն է Չիժիկովի էսքիզը մուլտիպլիկացիոն տիպաժի վերածելու գործը, ֆիլմի դեկորացիոն մասը կատարվել է նրա գործընկերը՝ ստուդիայի լավագույն գեղանկարիչներից մեկը՝ Ա․ Վինոկուրովի կողմից։

— Գեորգի Բորոդին[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]