Դանիել Դզնունի
Դանիել Մարտինի Դզնունի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1895 |
Ծննդավայր | Բելոգորսկ |
Մահացել է | հոկտեմբերի 30, 1967 (72 տարեկանում) |
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ներսիսեան դպրոց և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | արվեստաբան |
Պարգևներ և մրցանակներ | Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ |
Դանիել Մարտինի Դզնունի (իսկական ազգանունը՝ Ուզունբաջաղյան, 1895, հոկտեմբերի 2, Կարասուբազար (այժմ՝ քաղաք Բելոգորսկ, Ղրիմ) - 1967, հոկտեմբերի 30, Երևան), հայ արվեստաբան։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965)։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1917 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1953 թվականին՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը։/
Հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից է։ 1923-1937 թվականներին (ընդմիջումներով) եղել է «Հայկինոյի» տնօրեն։ 1924 թվականին նախաձեռնել է հայկական առաջին խաղարկային ֆիլմի ստեղծումը, որի համար հրավիրել է Համո Բեկնազարյանին, ով մինչ այդ գտնվում էր Թիֆլիսում ու հասցրել էր իրագործել վրացական կինոյի հիմնադրումը` այնտեղ բեմադրելով երեք կինոնկար:[1] Ըստ Դզնունու՝ նրանք սկսել են ընդամենը 60 ռուբլուց[2] նկարահանել կինո մի երկրում, որն ընդամենը մի քանի տարի առաջ էր տեսել ջարդ, գաղթ ու պատերազմներ։ Հենց այս ֆիլմի համար[3] 1938 թվականին նա բռնադատվել է 1938–1943 թթ.՝ 5 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում: Արդարացվել է 1954 թվականին:
Գրել է թատերախոսություններ, «Հայկինոյի զարգացման ուղիները» (1927), «Հայկինոն 10 տարում» (1933), «Ժողովրդական արտիստուհի Նինա Մանուչարյան» (1960), «Ուրվագիծ հայկական կինեմատոգրաֆիայի պատմության» (1961), «Ժողովրդական արտիստ Գրիգոր Ավետյան» (1963), «Վաստակավոր արտիստ Համբարձում Խաչանյան» (1967) աշխատությունները։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշանով։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ուրվագիծ Հայաստանի կինեմատոգրաֆիայի պատմության», Դզնունի, Դանիել Մարտինի, Երևան։ Հայպետհրատ, 1961 . 269 էջ։
- «Գրիգոր Ավետյան», Դզնունի, Դանիել Մարտինի, Երևան։ ՀԹԸ, 1963 . 166 էջ..
- «Համբարձում Խաչանյան» Դզնունի, Դանիել Մարտինի, Երևան։ Հայաստան, 1967. 97 էջ։
- «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ. Կինոյի հայ աշխարհակալը»։ Kinoashkharh (hy-AM)։ 2012-05-02։ Վերցված է 2019-08-03
- ↑ Դզնունի Դանիել (1961)։ Ուրվագիծ Հայաստանի կինոմատոգրաֆիայի պատմության
- ↑ Գալստյան Վիգեն (2006)։ Հայկական կինոազդագիր. մոռացված արվեստ։ Երևան: ԱրտՖիլմ ՍՊԸ։ ISBN 99941-2-043-3
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |