Jump to content

Միխեիլ Ճիաուրելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Միխայիլ Ճիաուրելիից)
Միխեիլ Ճիաուրելի
վրաց.՝ მიხეილ ჭიაურელი
Ծնվել էհունվարի 25 (փետրվարի 6)1894
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսաստան Ռուսաստան
Մահացել էհոկտեմբերի 31 1974 (80 տարեկանում)
Մահվան վայրԹբիլիսի, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն և Մթածմինդա
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1912)
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ազգությունվրացի
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, քաղաքական գործիչ, թատերական ռեժիսոր, նկարիչ, մուլտիպլիկատոր, բեմանկարիչ, մանկավարժ, քանդակագործ և կինեմատոգրաֆ
ԱշխատավայրՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Ամուսին(ներ)Վերա Անջափարիձե
Երեխա(ներ)Սոֆիկո Ճիաուրելի և Օթար Ճիաուրելի
Պարգևներ և մրցանակներ

Միխեիլ Եդիշերի Ճիաուրելի (վրաց.՝ მიხეილ ჭიაურელი, հունվարի 25 (փետրվարի 6), 1894[5][3] կամ փետրվարի 6, 1894(1894-02-06)[4], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2] - հոկտեմբերի 31, 1974(1974-10-31)[2][3][4], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), վրացական սովետական կինոյի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, և ուսուցիչ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1948

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխեիլ Ճիաուրելի ծնվել է 1894 թվականի հունվարի 25-ին (փետրվարի 6) Թիֆլիսում։

1912 թվականին ավարտել է Թիֆլիսի գեղանկարչության ու քանդակագործության դպրոցը, որտեղ սովորել է Յակով Նիկոլաձեի մոտ։ 1915 թվականից որպես դերասան, ռեժիսոր ու նկարիչ աշխատել է Թիֆլիսի, Քութայիսի ու Բաթումի թատրոններում։

1917 թվականին գիտնական Էվքթիմե Թաղիաշվիլու, ֆուտուրիստ բանաստեղծ Իլյա Զդանևիչի, նկարիչներ Լադո Գուդիաշվիլու և Դիմիտրի Շևարդնաձեի հետ եղել է Վրաստանի հարավային շրջաններն ուսումնասիրող արշավախմբի կազմում։ Հնէաբանական հետազոտություններ են անցկացրել Իշխան, Օշկի և Խախուլի եկեղեցիներում։ 1921 թվականին մասնակցել է Հեղափոխական սատիրայի թատրոնի կազմակերպմանը։

1922-1924 թվականներին ապրել է Գերմանիայում, որտեղ սովորել է քանդակագործական արվեստանոցներում, իսկ 1924-1926 թվականներին որպես քանդակագործ աշխատել է Թիֆլիսում։

1926-1928 թվականներին եղել է «Բանվորական թատրոնի», «Կարմիր թատրոնի» դերասան։1926-1941 թվականներին եղել է իր կազմակերպած Վրաստանի երաժշտական կոմեդիայի թատրոնի ռեժիսորն ու գեղարվեստական ղեկավարը։

Խաղացած դերերը կինոյում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխեիլ Ճիաուրելի» հոդվածին։