Վասիլ Դոլենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Վասիլ Դոլենկո
վրաց.՝ ვასილ დოლენკო
Ծնվել էհունվարի 13, 1902(1902-01-13)
ԾննդավայրԵրևան, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 8, 1998(1998-02-08) (96 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունվրացի
Մասնագիտացումմոնտաժի ռեժիսոր
ԱմուսինՆելլի Խերխեուլիձե
Լարիսա Դիգմելովա
Պարգևներ«Պատվո նշան» շքանշան և Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ
IMDbID ID 0230943

Վասիլ Դոլենկո (վրաց.՝ ვასილ დოლენკო, հունվարի 13, 1902(1902-01-13), Երևան, Ռուսական կայսրություն - փետրվարի 8, 1998(1998-02-08), Մոսկվա, Ռուսաստան), վրացի ռեժիսոր (մոնտաժի), Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1969), Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլ Դոլենկոն ծնվել է 1902 թվականի հունվարի 13-ին Երևանում։ Ավարտել է Թիֆլիսի վեցերորդ արական գիմնազիան։

Կինոյի բնագավառում սկսել է աշխատել 1923 թվականին։ Իր առաջին ֆիլմի վրա աշխատել է ռեժիսոր, սցենարիստ Իվան Պերեստիանիի հետ։

1926 թվականին Վասիլ Դոլենկոն նշանակվել է մոնտաժի արտադրամասի ղեկավար, մոնտաժի ռեժիսոր։ «Վրացֆիլմ» կինոստուդիայում աշխատել է 70 տարի։ Մոնտաժել է ավելի քան 200 ֆիլմ, այդ թվում՝ «Էլիսո» (1928), «Արսեն» (1937), «Գեորգի Սաակաձե» (1942-43), «Երդում» (1946), «Քեթո և Կոտե» (1948), «Ճպուռ» (1954), «Մագդանայի Լուրջան» (1955), «Ուրիշի երեխաները» (1958), «Զինվորի հայրը» (1964), «Տնկիներ» (1972), «Առաջին ծիծեռնակ» (1975), «Քո որդին, Երկիր» (1981), «Դոն Կիխոտի ու Սանչոյի կյանքը» (1988) և այլն։

1969 թվականին Վասիլ Դոլենկոն արժանացել է Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման։

Աշխատել է մինչև 90 տարեկան հասակը։ 1994 թվականին տեղափոխվել է Մոսկվա՝ երեխաների մոտ։

Վասիլ Դոլենկոն մահացել է մահացել է 1998 թվականի փետրվարի 8-ին Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայր - Վասիլ Դոլենկո
  • Մայր - Յուլիա Դոլենկո
  • Առաջին կինը - Նելլի Խերխեուլիձե
  • Երկրորդ կինը - Լարիսա Դիգմելովա
  • Երեխաներ - Անատոլի, Մարինա

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]