Կախի Կավսաձե
Կախի Կավսաձե վրաց.՝ კახი დავითის ძე კავსაძე | |
---|---|
Ծնվել է | հունիսի 5, 1935 |
Ծննդավայր | Տղիբուլ, Իմերեթի մարզ, Վրաստան |
Մահացել է | ապրիլի 27, 2021 (85 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրաստան |
Գերեզման | Saburtalo Cemetery[1] |
Կրթություն | Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կախի Դավիթի Կավսաձե (վրաց.՝ კახი დავითის ძე კავსაძე, 5 հունիսի, 1935, Տղիբուլ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - 27 ապրիլի, 2021, Թբիլիսի, Վրաստան), կինոյի և թատրոնի վրացի խորհրդային դերասան, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի աստղ։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1981)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կախի Կավսաձեն ծնվել է 1935 թվականի հունիսի 5-ին Թբիլիսիում, Վրաստանի երգի ու պարի ժողովրդական անսամբլի ղեկավարի ընտանիքում։
Հայրը՝ Դավիթ Կավսաձեն, ծնվել է երաժիշտ-բանահյուսագետ Սանդրո Կավսաձեի (1873-1939[2]) ընտանիքում, ով Իոսիֆ Ստալինի մոտ ընկերն է եղել Թիֆլիսի սեմինարիայում սովորելու տարիներին։ Սանդրո Կավսաձեն հիմնադրել է Վրաստանի երգի ու պարի ժողովրդական անսամբլը։ Հոր մահից հետո անսամբլի ղեկավար է դարձել Դավիթ Կավսաձեն։
1941 թվականին Դավիթ Կավսաձեն մեկնել է ռազմաճակատ։ Նա մասնակցել է Կերչ-Թեոդոսիայի դեսանտային գործողությանը[2]։ 1943 թվականին գերի է ընկել և ուղարկվել համակենտրոնացման ճամբար Գերմանիայում։ 1944 թվականին Ֆրանսիայում ապրող վրացի գաղթականների ջանքերով ազատվել է և մեկնել Փարիզ, որտեղ կազմակերպել է երգչախումբ[3]։ Վերադարձել է Խորհրդային Միություն, բռնադատման է ենթարկվել, ուղարկվել Սիբիր՝ Ուրալ, որտեղ էլ մահացել է 1952 թվականին։ Կախիին ու նրա եղբորը՝ որպես ժողովրդի թշնամու որդիների, հեռացրել են տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական դպրոցից։ Մայրը եղել է բժիշկ՝ մանկաբույժ, ապա՝ թոքախտաբույժ։ Աշխատել է թոքախտավորների դիսպանսերում[4]։
1959 թվականին Կախի Կավսաձեն ավարտել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտը։ Համամիութենական ճանաչում է ձեռք բերել «Անապատի սպիտակ արևը» (1969) ֆիլմում Աբդուլայի դերը կատարելուց հետո։ 1974-1980 թվականներին նկարահանվել է նկարահանվել է Ռեզո Գաբրիաձեի կարճամետրաժ ֆիլմերի շարքում՝ կատարելով ուժեղ, բայց պարզասիրտ Կախիի դերը։ 1981 թվականին արժանացել է Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման։ 1988 թվականին նկարահանված «Դոն Կիխոտի ու Սանչոյի կյանքը» ֆիլմում կատարել է Դոն Կիխոտի դերը։
2001 թվականին Մոսկվայի էստրադայի պետական թատրոնում խաղացել է «Թռչուններ» բեմադրության մեջ՝ ըստ դրամատուրգ Ժենյա Ունգարդի համանուն պիեսի։ Բեմականացմանը մասնակցում էին նաև ռուս դերասաններ Գենադի Խազանովն ու Վյաչեսլավ Վոյնարովսկին։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինը՝ Բելա Միրիանաշվիլի, դերասանուհի (մահացել է 1992 թվականին),
- Եղբայրը՝ Իմերի Կավսաձե, օպերային երգիչ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1957 – Էթերիի երգը – Մուրման
- 1957 – Անձամբ ճանաչում եմ – Կարաչոխելի
- 1958 – Մամլուք – Ռեզո
- 1960 – Դարի տարեկիցը – Լադո
- 1961 – Սատանի դյուժին – վրացի
- 1965 – Մրցանակ (նովել «Անցյալի էջեր» կինոալմանախում) – Միխո
- 1965 – Հիմա ժամանակներն ուրիշ են – կոմս
- 1965 – Լեբեդևն ընդդեմ Լեբեդևի – Վալկա Սմիրնովի գործընկերը Թբիլիսիից
- 1966 – Մացի Խվատիա – Ջամլետ Դադիանի
- 1968 – Պիտանի է ոչ շարայինի – Վախթանգ Սխիրթլաձե
- 1969 – Անապատի սպիտակ արևը – Սև Աբդուլա
- 1970 – Աղջիկն ու զինվորը – դասախոս (նովել «Գնդակը, ձեռնոցն ու կապիտանը» կինոալմանախում)
- 1971 – Վզնոց իմ սիրելիի համար – Զաուր
- 1973 – Վերա թաղամասի մեղեդիները – իտալացի բալետմեյստեր
- 1973 – Տնկիներ – Դավիթ
- 1974 – Գրազ – Կախի
- 1975 – Սանդուղք
- 1975 – Իրարանցում – Սաշիկո
- 1975 – Շաբաթ երեկո – Կախի
- 1975 – Սեր առաջին հայացքից – Սելիմ
- 1976 – Երեք ռուբլի – Կախի
- 1976 – Ջերմաչափ – Կախի
- 1976 – Իվանիկան և Սիմոնիկան
- 1976 – Անարա քաղաքը
- 1976 – Կառլոս Էսպինոլայի օրագիրը – Անտոնիո Էսպինոլա
- 1977 – Կիտրոնով տորթ – Կախի
- 1977 – Թիթեռ – Կախի
- 1977 – Լեռների տիրակալները – Կախի
- 1977 – Երազանքների ծառը – Իորամի
- 1978 – Երեք փեսացու – Կախի
- 1978 – Կենտավրոսներ – բարմեն Ուգոր
- 1978 – Թագավորներն ու կաղամբը – Սաբաս
- 1978 – Ընդմիջում
- 1979 – Դյուման Կովկասում – Աթաժուկ Վախվարի
- 1979 – Աշխատասեր խոճկորը
- 1980 – Հաջողություն – Կախի
- 1980 – Սերը պետք է բոլորին – Կոլա
- 1981 – Թիֆլիս-Փարիզ և հետ – Մանուչար
- 1982 – Դիմիտրի II – կաթողիկոս
- 1982 – Սուրբ դարբնոցի զանգը – Զակաբեյ Զվանդո
- 1982 – Ընդունեք մարտահրավերը, սենյորներ – կավալեր Ռիպոֆրատա
- 1983 – Երդմնագիր
- 1983 – Ես պատրաստ եմ ընդունել մարտահրավերը – ատաման Գայդուկով
- 1984 – Խփում են՝ փախիր – գործարանի տնօրեն
- 1984 – Զղջում – Մեխեիլ Կորիշելի
- 1984 – Փորձառու օդաչուի պատմածը
- 1985 – Անմահության սպիտակ վարդ – ջրոգի
- 1985 – Մինչ անցնի աշնանային անձրևը
- 1985 – Մի փոքր քաղաքում – Ջանիկո Կվարիանի
- 1985 – Պարոնայք խարդախներ – Բուչա Գվիներիա
- 1988 – Հանցագործությունը կատարվեց – Անդրո
- 1988 – Դոն Կիխոտի ու Սանչոյի կյանքը – Դոն Կիխոտ
- 1989 – Բեսամե – Մաեստրո
- 1989 – Միայնակ որսորդ – Վախթանգ
- 1991 – Փախուստ դեպի աշխարհի ծայրը – շրջիկ կրկեսի տեր
- 1991 – Ես Պելեի կնքահայրն եմ – Լադո (գլխավոր դեր)
- 1991 – Ցար Իվան Ահեղ – Իվան Ահեղ
- 1992 – Ոսկե սարդ
- 1993 – Ծաղրածուի վրեժը
- 1993 – Շեյլոկ – Շեյլոկ
- 1994 – Օրորոցային – Քեթո
- 1994 – Պարզասիրտը – դատավոր
- 1996 – Օրֆեյի մահը – նկարիչ
- 1996 – Սիրահարված խոհարարի հազար ու մի բաղադրատոմսեր – Վրաստանի նախագահ
- 1997 – Դրախտային թռչուններ
- 1999 – Շղթայված ասպետներ- Դոն Կիխոտ
- 2000 – Տապան
- 2001 – Ժառանգորդուհիներ – Դավիթ Խետովանի, հրատարակիչ
- 2004 – Կոմս Կրեստովսկի – Տիտո Շարիա
- 2005 – Եվ գնում էր գնացքը – Լեստանբեր
- 2005 – Ժառանգորդուհիներ 2 – Դավիթ Խետովանի, հրատարակիչ
- 2006 – Ոսկե հորթ – Գիգիենիշվիլի
- 2013 – Կույր ժամադրություններ – գլխավոր հերոսի հայրը
- 2014 – Ч/Б – ծեր Մուհամեդ.
- 2014 – Տելին ու Տոլին – Կախի Կիպիանի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://1tv.ge/en/news/actor-kakhi-kavsadze-buried-at-saburtalo-cemetery/
- ↑ 2,0 2,1 Коллектив авторов Глава V. Родные лица // Сталин. Большая книга о нём. — М.: АСТ, 2014. — ISBN 978-5-17-085544-5
- ↑ (ռուս.) // журнал «Смена». — М.: Пресса. — № 1566-1568.
- ↑ Татьяна Зайцева. «Актер, исполнивший роль Абдуллы в фильме «Белое солнце пустыни», рассказал о работе в кино, личной жизни и письме, которое его дед получил от Сталина». tele.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կախի Կավսաձեն Internet Movie Database կայքում
- Կախի Կավսաձե Արխիվացված 2021-10-29 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կախի Կավսաձե» հոդվածին։ |
|
- Հունիսի 5 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Վրաստանում ծնվածներ
- Ապրիլի 27 մահեր
- 2021 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Թբիլիսի քաղաքում թաղվածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Վրացի դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Վրաստանի ժողովրդական արտիստներ
- 21-րդ դարի դերասաններ
- Թբիլիսիի պատվավոր քաղաքացիներ
- ԽՄԿԿ անդամներ