Մացի Խվատիա
Արտաքին տեսք
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | արկածային |
Թվական | 1966 |
Լեզու | վրացերեն |
Ռեժիսոր | Գեորգի Շենգելայա |
Սցենարի հեղինակ | Գեորգի Շենգելայա Գուրամ Ասատիանի |
Դերակատարներ | Ալեկ Գաբեչավա Մանանա Աբազաձե Գեորգի Կավտարաձե Դավիթ Աբաշիձե |
Օպերատոր | Գեորգի Կալատոզիշվիլի Իգոր Ամասիյսկի |
Երաժշտություն | Սերգո Ժվանիա |
Կինոընկերություն | Վրացֆիլմ |
Տևողություն | 92 րոպե |
Մացի Խվատիա (վրաց.՝ მაცი ხვიტია), 1966 թվականին «Վրացֆիլմ» կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ[1]։ Նկարահանվել է ռեժիսոր Գեորգի Շենգելայայի կողմից Անտոն Փուրցելաձեի համանուն վեպի ու ժողովրդական ավանդությունների հիման վրա։
Ֆիլմը ռուսերեն կրկնօրինակվել է «Նա սպանել չէր ուզում» վերնագրով[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է 19-րդ դարում ապրած վրացի վրիժառուի՝ ազնվաբարո ավազակ Մացի Խվատիայի մասին, որն արիաբար պայքարում էր իշխանների կամայականությունների ու ճորտատիրության դեմ։
Դադիանի իշխանուհին Մացիին հրավիրում է ծառայելու իր մոտ, սակայն Մացին մերժում է։ Իշխանուհու հրամանով հրդեհում են Մացիի տունը, սպանում հորը, փոխցնում քույրերին։ Մացին իր ընկերոջ՝ Կոչոյայի հետ գնում է հայտնի ավազակ Օմար Մարգանիայի մոտ, ով ավերում է իշխանուհու տերությունը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեկ Գաբեչավա
- Մանանա Աբազաձե
- Գեորգի Կավտարաձե
- Դավիթ Աբաշիձե
- Ռեզո Խոբուա
- Զուրաբ Կիպշիաձե
- Բաադուր Ցուլաձե
- Գեորգի Գելովանի
- ԿԱխի Կավսաձե
- Լիանա Ասատիանի
- Դաթո Կուպարաձե - վանական
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրկովկասի երկրների ու Ուկրաինայի կինոփառոտոնի մրցանակ (Թբիլիսի, 1967 թվական)- հերոսական-ռոմանտիկ լավագույն ֆիլմի համար, որ ստեղծվել է պատմական նյութերի հիման վրա (Գեորգի Շենգելայա)
- «Золотая газель» մրցանակ և հուշ-դիպլոմ միջերկրածովյան երկրների՝ Տանժերում կայացած կինոփառատոնին մասնակցելու համար (1968 թվական) (Գեորգի Շենգելայա)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մացի Խվատիա» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Մացի Խվատիա» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մացի Խվատիա» ֆիլմը Internet Movie Database կայքում
|