Անապատի սպիտակ արևը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Անապատի սպիտակ արևը
Белое солнце пустыни
Памятник Сухову 1.jpg
Երկիր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ժանր արկածային
Թվական 1970
Պրեմիերա մարտի 30, 1970
Լեզու ռուսերեն
Ռեժիսոր Վլադիմիր Մոտիլ[1]
Պրոդյուսեր Մոսֆիլմ
Սցենարի հեղինակ Վալենտին Եժով, Ռուստամ Իբրահիմբեկով և Mark Zakharov
Դերակատարներ Սպարտակ Միշուլին[2], Պավել Լուսպեկաև[2], Անատոլի Բորիսովիչ Կուզնեցով, Նիկոլայ Գոդովիկով, Ռաիսա Կուրկինա, Կախի Կավսաձե[2], Մուսա Դուդաև և Նիկոլայ Բադև
Օպերատոր Էդուարդ Ռոզովսկի
Երաժշտություն Իսահակ Շվարց
Մոնտաժ Վալենտինա Նեստերովա
Կինոընկերություն «Լենֆիլմ», «Մոսֆիլմ»
Տևողություն 83
Բյուջե 650,000 ռուբլի
IMDb ID 0066565

«Անապատի սպիտակ արևը» (ռուս.՝ Бе́лое со́лнце пусты́ни), 1970 թվականին նկարահանված խորհրդային ֆիլմ։
Ֆիլմը թերևս կարելի է համարել խորհրդային ամենահայտնի ֆիլմերից մեկը, հերոսների կերպարները, նրանց արդեն գրեթե թևավոր դարձած խոսքերը, արկածային սյուժեն անսպասելի լուծումներով, և մանավանդ ֆիլմում հնչող Բուլատ Օկուջավայի բառերով գրված հայտնի «Ваше благородие, госпожа удача» երգը, որը կատարում է Պավել Լուսպեկաևը այս ֆիլմը շատ սիրված են դարձրել կինոդիտողների շրջանում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 1920 ական թթ. Կասպից ծովի արևելյան ափին տեղակայված անապատային փոքրիկ քաղաքում։
Գլխավոր հերոս կարմիրբանակային Ֆյոդոր Սուխովը վերադառնում է տուն։ Ճանապարհին նա տեսնում է անապատի ավազների մեջ մարմինը ամբողջապես ավազի մեջ թաղված (միայն գլուխը ավազներից դուրս) մի տեղացու՝ Սաիդի։ Սաիդը պատմում է որ իր նպատակը տեղի ավազակներից մեկին՝ Ջավդետին գտնելն ու սպանելն ՝. վերջինս սպանել էր իր հորը, իսկ իրեն թաղել ավազների մեջ՝ տանջամահ անելու նպատակով։

Ճանապարհին Սուխովը հանդիպում է կարմիր բանակային հրամանատար Ռախիմովին, ով հետապնդում էր հայտնի ավազակ Աբդուլային ու նրա ավազակախմբին՝ նրանց ձերբակալելու նպատակով։ Աբդուլան փախել էր տեղի բանտերից մեկից այնտեղ թողնելով իր 9 կանանց։ Տեղյակ լինելով նրանց սովորություններին Ռախիմովը գիտեր, որ եթե Աբդուլան չի կարողացել իր հետ տանել իր կանանց, ապա նա պետք է սպաներ բոլորին։ Դրա հետ կապված Ռախիմովը համոզում է Սուխովին պահպանել կանանց Աբդուլայից ու, չստանալով Սուխովի համաձայնությունը, պարզապես հեռանում է՝ որոնելու Աբդուլային՝ հանձնելով կանանց Սուխովի հսկողությանը և որպես օգնական թողնելով երիտասարդ Պետրուխային։

Իմանալով Աբդուլայի մտադրությունների մասին՝ Սուխովը օգնության համար դիմում է տեղի ցարական մաքսատան պետ՝ նախկին զինվորական Պավել Վերեշչագինին՝ զինամթերք ստանալու նպատակով, բայց մերժում է ստանում։ Օգնական ունենալով միայն Սաիդին՝ նա գտնում է մի հին գնդացիր և որոշում դիմակայել Աբդուլային ...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Անատոլի Կուզնեցով Ֆյոդոր Սուխով Ֆյոդոր Սուխով
Սպարտակ Միշուլին Սաիդ Սաիդ
Կախի Կավսաձե Աբդուլա Աբդուլա
Նիկոլայ Գոդովիկով Պետրուխա Պետրուխա
Պավել Լուսպեկաև Պավել Վերեշչագին Պավել Վերեշչագին
Ռաիսա Կուրկինա Նաստասյա Նաստասյա Վերեշչագինի կինը
Գալինա Լուչայ Կատերիան Մատվեևա Կատերիան Մատվեևա Սուխովի կինը
Նիկոլայ Գոդովիկով Պետրուխա Պետրուխա
Մուսա Դուդաև Ռախիմով Ռախիմով
Նիկոլայ Բադև Լեբեդև Լեբեդև
Վլադիմիր Կադոչնիկով սպա Սեմյոն սպա Սեմյոն
Տատյանա Ֆեդոտովա Գյուլչիթայ Գյուլչիթայ Աբդուլայի ամենափոքր կինը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]