Կերչ-Թեոդոսիայի դեսանտային գործողություն (1941-1942)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կերչենսկի դեսանտներ
Հայրենական մեծ պատերազմ

Թվական դեկտեմբերի 26 1941 - մայիսի 15 1942
Վայր Կերչի թերակղզի
Արդյունք Կարմիր բանակ հաղթանակով
Հակառակորդներ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Գերմանիա
Ռումինիա Ռումինիա
Հրամանատարներ
Դմիտրի Տիմոֆեվիչ Կոզլովը,
Ֆեոդր Իվանովիչ Տոլբուխին
Լև Զախարովիչ Մեխլիս,
Ալեքսեյ Նիկոլաևիչ Պերվուշին,
Վլադիմիր Նիկոլաևիչ Լվով (գեներալ)
Կոլգանով Ստեփանովիչ Կոլգանով

Ֆիլիպ Սերգևիչ Օկտյաբիրսկի
Սերգեյ Գևորգի Գորշկով

Էրիխ ֆոն Մանշտեյն,

ֆոն Շպոնեկ,
Գիմեր,
ֆոն Ռիխտգոֆեն

Ղրիմյան ճակատ
Ռազմական կորուստներ
ավելի քան 300. 000 զինզմթերք, 170. 000 գերի[1]
1100 զենք, 250 տանկ
մոտավորապես 10. 000 մարդ[2]

Կերչ-Թեոդոսիայի դեսանտային գործողություն (1941-1942), Անդրկովկասյան ռազմաճակատի (հրամանատար՝ գեներալ-լեյտենանտ Դ. Կոզլով) 51-րդ և 44-րդ բանակների զորքերի, Սևծովյան նավատորմի (հրամանատար՝ դեր-ծովակալ Ֆ. Օկտյաբրսկի) և Ազովյան ռազմական նավատորմիկի (հրամանատար՝ դեր-ծովակալ Ս. Գորշկով) ռազմանավերի ափհանումը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ 1941 թվականի դեկտեմբերի 26-ից 1942 թվականի հունվարի 2-ը։ Ձեռնարկվել է Կերչի թերակղզին գրավելու, հակառակորդի ուժերը պաշարված Սևաստոպոլից հեռացնելու և Ղրիմի հետագա ազատագրման համար պայմաններ ստեղծելու նպատակով։

Գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ափհանումը նախատեսվում էր 250 կմ ճակատով՝ Կերչի թերակղզու հյուսիսարևելյան և հարավային ծովափի մի շարք կետերում և Թեոդոսիայում։ Դեկտեմբերի 26-29-ին Ազովի նավատորմիկի և Կերչի ռազմածովային բազայի ռազմանավերը ուժեղ մրրիկի ժամանակ թերակղզու հյուսիսային և արևելյան ծովափ իջեցրին 51-րդ բանակի (հրամանատար՝ գեներալ-լեյտենանտ Վ. Լվով) շուրջ 20 հազար զինվոր։ Հակառակորդի 2 դիվիզիաների կատաղի դիմադրության հետևանքով՝ դեսանտային առանձին խմբերի չհաջողվեց միավորվել։ Դեկտեմբերի 29-ին Սև ծովյան նավատորմի ռազմանավերը 44-րդ բանակի (հրամանատար՝ գեներալ-մայոր Ա. Պերվուշին) դեսանտային զորքերով մոտեցան Թեոդոսիային։ Ափ դուրս եկած գրոհայինները գրավեցին ծովապատնեշն ու փարոսը։ Նախ «Շահումյան», ապա «Նեզամոժնիկ» և «Ժելեզնյակով» էսկադրային ականակիրներն ու «Կրասնի Կավկազ» հածանավը մտան նավահանգիստ և թշնամու օդային ուժերի գրոհների ու հրանոթային-ականանետային կրակի տակ 4, 5 հազարանոց դեսանտ իջեցրին։ Դեկտեմբերի 26-31-ին Կերչի թերակղզի և Թեոդոսիայի ափ հանվեց ավելի քան 40 հազար մարդ, 236 հրանոթ և ականանետ, 43 տանկ։ Դեկտեմբերի 30-ի առավոտյան խորհրդային զորքերը գրավեցին Թեոդոսիան և հարձակման անցան հյուսիսային, հյուսիսարևելյան և հյուսիս արևմտյան ուղղություններով։ Թշնամու զորքերը հարկադրված դեկտեմբերի 30-ի գիշերը թողեցին Կերչը և Սևաստոպոլի շրջանից վերցված 2 դիվիզիաների օգնությամբ Կիետ-Նովայա Պոկրովկա-Կոկտեբել գծի վրա պաշտպանական նոր դիրքեր գրավեցին։ Դրանով օպերացիան ավարտվեց։ Խորհրդային զորքերը Կերչի թերակղզու արևելյան ափից դեպի արևմտյան ընդհանուր առմամբ առաջ գնացին 100-110 կմ և ազատագրեցին Կերչն ու Թեոդոսիան։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վավերագրական ֆիլմ «Կերչ դեսանտը»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бешанов В. В. Год 1942 — «учебный» — Мн.։ Харвест, 2003
  • Владислав Гончаров. Керченско-Феодосийская десантная операция, c. 61-168
  • Мирослав Морозов, Андрей Платонов, Владислав Гончаров. Десанты Великой Отечественной войны. Серия։ Военно-исторический сборник. Издательство։ Эксмо, 2008 г., 512 стр. ISBN 978-5-699-26702-6
  • Э. фон Манштейн «Утерянные победы»
  • Абрамов В. В. «Керченская катастрофа 1942» М., 2006.
  • И. Статюк Керченско-Феодосийская десантная операция 1941-1942. Издательство։ Цейхгауз Год։ 2007
  • А.В.Неменко История одного десанта http://www.litsovet.ru/index.php/material.read?material_id=422400

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Г. Ф. Кривошеев, В. М. Андроников, П. Д. Буриков Гриф секретности снят: Потери Вооруженных Сил СССР в войнах, боевых действиях и военных конфликтах: Стат. исслед. — М.: Воениздат, 1993
  2. согласно Э. фон Манштейну «Утерянные победы»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 393