Jump to content

Սերը պետք է բոլորին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերը պետք է բոլորին
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1980
Լեզուվրացերեն
ՌեժիսորՄիխեիլ Ճիաուրելի
Գեորգի Շենգելայա
Սցենարի հեղինակԼեյլա Բերոշվիլի
Միխեիլ Ճիաուրելի
ԴերակատարներԴարեջան Խաչիձե
Գիվի Բերիքաշվիլի
Վախթանգ Պանչուլիձե
ՕպերատորՋիմշեր Քրիստեսաշվիլի
Նիկոլոս Սուխիշվիլի
ԵրաժշտությունԻոսիֆ Բարդանաշվիլի
ՆկարիչներԳեորգի Միքելաձե
ԿինոընկերությունՎրացֆիլմ
Տևողություն87 րոպե

Սերը պետք է բոլորին (վրաց.՝ სიყვარული ყველას უნდა), 1980 թվականին «Վրացֆիլմ» կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ, քնարական երաժշտական կատակերգություն։ Ռեժիսորներ Միխեիլ Ճիաուրելիի ու Գեորգի Շենգելայայի համատեղ աշխատանքն է։ Ֆիլմի սցենարը գրել է Միխեիլ Ճիաուրելին Լեյլա Բերոշվիլիի հետ համատեղ։ Ֆիլմի երաժշտությունը գրել է Իոսիֆ Բարդանաշվիլին[1]։

Այս քնարական կատակերգությունը պատմում է Վրաստանի գյուղերից մեկում տեղի ունեցած մի դեպք և ցույց տալիս երկրի հասարակ ու բարեհոգի մարդկանց կյանքը։

Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Մաղվալան, ավարտել է կարի տեխնիկումը։ Նա վերադառնում է հայրենի գյուղ, որպեսզի հնարավորինս փոխի նրա առօրյան։ Մաղվալան կարծում է, որ նույնիսկ հեռավոր գյուղի բնակիչները պիտի հագնվեն ժամանակակից նորաձևությանը համապատասխան։ Իր խանդավառ բնավորության շնորհիվ Մաղվալային հաջողվում է հասնել նրան, որ բարձրալեռնային գյուղում կառուցում են նորաձևության սրահ ու հագուստի արհեստանոց։ Այս իրադարձությունն աշխուժացնում է գյուղի՝ մինչ այդ միօրինակ կյանքը։ Վարորդ Դավիթ Բուրնուտը սիրահարվում է Մաղվալային, սակայն իր մեջ համարձակություն չգտնելով խոստովանելու աղջկան իր զգացմունքների մասին, դառնում է ինքնամփոփ ու մելամաղձոտ։ Դավթի ընկերները փորձում են փախցնել աղջկան, սակայն դա նրանց չի հաջողվում։ Դրանից հետո Դավիթը որոշում է որպես հովիվ մեկնել սարը, սակայն Մաղվալան կարողանում է հետ կանգնեցնել նրան այդ մտքից և խոստովանում է, որ սիրում է նրան։

  • Դարեջան Խաչիձե – Մաղվալա
  • Գիվի Բերիքաշվիլի – կոլխոզի նախագահ'
  • Վախթանգ Պանչուլիձե – Դավիթ Բուրնուտ
  • Կախի ԿավսաձեԿոլա
  • Բերտա Խապավա – Անիկո
  • Լաուրա Ռեխվիաշվիլի – Բաբուլա
  • Ամիրան Կադեյշվիլի – Խիրխալա
  • Ցիալա Գուրգենիձե – Քեթո
  • Յուրի Վասաձե – Միխակո
  • Ամիրան Ամիրանաշվիլի – Բացրո
  • Խաթունա Սոնգուլաշվիլի – Մամլուցա
  • Իրինա Իրեմաշվիլի – Կուդչրելա
  • Գոգի Պիրիաշվիլի – Սիկա
  • Ջիմի Լոմիձե – գյուղացի

Նկարահանող անձնակազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]