Արտասովոր ցուցահանդես
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | պրիտչա |
Թվական | 1968 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Էլդար Շենգելայա |
Սցենարի հեղինակ | Ռեզո Գաբրիաձե |
Դերակատարներ | Գուրամ Լորթքիփանիձե, Վալենտինա Տելիչկինա, Վասիլի Չխեիջե և Դավիթ Աբաշիձե |
Երաժշտություն | Գիա Կանչելի |
Կինոընկերություն | Վրացֆիլմ |
Տևողություն | 94 ± 1 րոպե |
IMDb | ID 0174470 |
«Արտասովոր ցուցահանդես» (վրաց.՝ არაჩვეულებრივი გამოფენა), 1968 թվականին ռեժիսոր Էլդար Շենգելայայի նկարահանած վրացական ֆիլմ։
2012 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառական քանդակագործ Ագուլի Էրիսթավին երազում է ուսուցչի նվիրած մարմարի կտորից մի արտասովոր բան կերտել։ Ռազմաճակատից վերադառնալուց հետո, սակայն, Ագուլին միայն մասնավոր պատվերներ է ընդունում իր մեծ ընտանիքը պահելու համար։ Նա մասնագիտանում է տապանաքարերի և հանգուցյալների կիսանդրիների ստեղծման գործում։ Մի օր, ընկերների հետ կերուխում անելուց հետո, Ագուլին ու նրա կինն անցնում են գերեզմանոցով՝ Ագուլիի «անհատական ցուցահանդեսով», և Ագուլին հեգնանքով խոստովանում է, որ ընդամենը վատնել է տաղանդը։ Ի վերջո, Ագուլին որոշում է իր երազանքների մարմարի բեկորը նվիրել միակ աշակերտին։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գուրամ Լորթքիփանիձե
- Վալենտինա Տելիչկինա
- Վասիլ Չխաիձե
- Դավիթ Աբաշիձե
- Սալոմե Կանչելի
- Ջուլիետա Վաշակմաձե
- Վիկտոր Դեյսաձե
- Ակակի Դոբորջղինիձե
- Ալեքսանդր Քելբակյան
- Նիկոլոզ Միկաշավիձե
- Ջաբա Ցուլաձե
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Արտասովոր ցուցահանդես» ֆիլմը «Ոսկե Ծիրան»ի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|