Jump to content

Ֆոնտանկա (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆոնտանկա (այլ կիրառումներ)
Ֆոնտանկա
Ֆոնտանկա գետ և Չերնիշև կամուրջ, հորիզոնում՝
Սուրբ Երրորդություն եկեղեցին
Բնութագիր
Երկարություն7,6
ԱվազանՆևայի ջրավազան,
Ֆիննական ծոց,
Բալթիկ ծով,
Ատլանտյան օվկիանոս
Ջրահոսք
ԱկունքՆևա գետ
ԳետաբերանՆևայի գետաբերան
Գետաբերանի տեղակայումՖիննական ծոց
Բարձրություն0 մ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԳրիբոեդովի ջրանցք
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասՍանկտ Պետերբուրգ,
Լենինգրադի մարզ

Ֆոնտանկա (ռուս.՝ Фонтанка), գետ Սանկտ Պետերբուրգում, ճյուղավորում Նևա գետի դելտայում։ Հոսում է քաղաքի կենտրոնական հատվածով։

Գետի երկարությունը - 7,6 կմ է[1], լայնությունը՝ մոտ 70 մ, առավելագույն խորությունը՝ մինչև 3,5 մ։ Հոսում է Նևա գետի ձախ կողմից, որտեղ գտնվում է Ամառային այգին, և թափվում Մեծ Նևա[1]՝ Գուտուևսկի կղզուց հյուսիս։ Հին ժամանակներում կղզին, որը կազմավորվում էր Մոյկա և Ֆոնտանկա գետերով, կոչվում էր ֆիններեն՝ Peryka-saari[2]:

Անվանումը կապված է Ամառային այգու շատրվանների հետ, Ֆոնտանկայի վրայով անցնում էին Լիգայի ջրանցքի ավազանի խողովակները։

Ֆոնտանկան Անիչկովի կամուրջի մոտ. 1918 թվականից ոչ ուշ արված լուսանկար

Մինչև 1712-1714 թվականները կոչվում էր Երիկ կամ Անանուն Երիկ և իրենից ներկայացնում էր ճահճային գետակ, որն իր հոսքի ընթացքում ձևավորում էր մանր ու միջին կղզյակներ։

1737 թվականից գետը կոչվում է Ֆոնտանկա։

Անանուն Երիկի վրա առաջին կամրջի շինարարության ժամանակ ջրային պատնեշի լայնությունը մոտ 200 մետր էր, սակայն ժամանակի ընթացքում այն զգալիորեն փոքրանում է[3]։

1743-1752 թվականներին գետը մաքրվում է և ամրացվում փայտե պատնեշով։

Ժամանակակից տեսքը Ֆոնտանկան ստացել է 1780-1789 թվականներից հետո, երբ այն վերջնականապես մաքրվում է և խորացվում, իսկ ափերը պատվում են գրանիտե պատնեշով[4]։

Ֆոնտանկա գետի ափին՝ Նևա գետի հարավում, կար ոչ մեծ մի գյուղ, որը հայտնի էր 17-րդ դարում։ Անվանումը աղբյուրների մի մասում նշվում է որպես Կալյուլա, մնացածներում՝ Կալլինա։ Սանկտ Պետերբուրգի շինարարության առաջին տարիներին գյուղը վերակառուցվում է որպես ռուսական բնակավայր–համայնք, և այն կոչում Կալինկինա։ Այս անվանումը մնացել է Հին Կալինկինա կամուրջ անվամբ։

Մոյկա գետի ակունքը՝ Ֆոնտանկայից

1780-1789 թվականներին ճարտարապետ Անդրեյ Կվասովի նախագծով կանգնեցվում է գրանիտե պատնեշը, մուտքեր և աստիճաններ՝ գետի մոտ։ 18-րդ դարի վերջին գետի հունը ուղղվում է։

Գետի վրա այժմ կառուցված է 15 կամուրջ։ Դրանցից ամենահին կամուրջներն են վերոնշյալ Հին Կալինկինան և Լոմոնոսովի կամուրջը։

1994 թվականի նոյեմբերի 19–ին, Ֆոնտանկա գետի ափին՝ Միխայիլի դղյակի մոտ՝ № 12/1 տան մոտ՝ Առաջին ինժեներական կամուրջի հարևանությամբ, կանգնեցվել է Չիժիկ-Պիժիկի արձանը։

Նշանակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1730–ական թվականներից[5] մինչև դարի կեսը Ֆոնտանկան ծառայում էր որպես քաղաքի հարավային սահման։ Ափերին կառուցվել էին փոքր ու միջին այգիներ, որոնցից առաջինը Ամառային այգին էր՝ Պետրոս I-ի ամառային պալատի մոտ։ Չնայած նրան, 1760-ական թվականներին[5] քաղաքի սահմանը դառնում է Օբվոդնի ջրանցքը, Ֆոնտանկան մնում է որպես Պետերբուրգի պալատական շենքերի սահմանային գետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Фонтанка». Государственный водный реестр. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 21–ին-ին.
  2. «На берегу пустынных волн…», или, когда был основан Петербург?
  3. Книга:Мосты и набережные Ленинграда|страницы=10
  4. Р.А. Нежиховский,Река Нева и Невская губа, Ленинград,1981
  5. 5,0 5,1 Путеводитель по Санкт-Петербургу - Ленинграду Արխիվացված 2007-09-28 Wayback Machine на сайте Гуманитарного Университета Профсоюзов Արխիվացված 2007-09-28 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոնտանկա (գետ)» հոդվածին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Горбачевич К. С., Хабло Е. П.։ Почему так названы?, 1985

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]