Ամառային այգի (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամառային այգի

Պետերբուրգի հինավուրց այգի
Вход в Летний сад.jpg
Ամառային այգու ցանկապատը՝ Սանկտ Պետերբուրգի խորհրդանիշերից մեկը
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Նախագծի հեղինակՆիկոլայ Բիդլոո, Իվան Մատվեև, Յան Ռոոզեն, Ժան Բատիստ Լեբլոն
Շինարարության սկիզբ1704
Շինարարության վերջ1719
Կոորդինատներ: 59°56′41″ հս․ լ. 30°20′8″ ավ. ե. / 59.94472° հս․. լ. 30.33556° ավ. ե. / 59.94472; 30.33556

Ամառային այգի, զբոսայգի, Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող 18-րդ դարի[1] առաջին կեսի պուրակային արվեստի հուշարձան։ Այգին ստեղծվել է 1704 թվականին Պետրոս I-ի հրամանով։ Ռուսական նոր մայրաքաղաքի պատմության մեջ մինչ այդ պուրակ-այգի չէր հիմնվել։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառային այգին սկզբնապես ստեղծվել էր որպես արքայական բնակատեղի, որի կառուցման համար առանձնացվեց Ուսադիցա կղզու մի մասը։ Ամառային բնակատեղու կառուցման համար Պետրոս I-ն այդ վայրում ընտրեց «բնակեցված և շահավետ տեղակայված կալվածք», որտեղ գտնվում էր շվեդ մայոր Էրիխ Բերնդտ ֆոն Կոնոուի կալվածքը։ Այդ ժամանակ կղզու այդ հատվածը տրանսպորտային հանգույց էր[2]:

Ստեղծման և զարգացման ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետերբուրգի հատակագծի վերանախագծումը, 1705 թ

Ամառային այգու ձևավորման և զարգացման պատմության մեջ առանձնացվում է 7 փուլ[3]՝

Առաջին փուլ (1704-1710)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցումն սկսվեց 1704 թվականին, այգու առաջին շինարարը դարձավ Իվան Ուգրյումովը (Իվան Մատվեև)[4]։ Պետրոս I-ի ղեկավարությամբ[5] ստեղծվեց այգու սահմանները, կատարվեց առաջնային ծրագրումը, տարածքների չորացումը, ամուր հողի ստեղծումը, որի համար փորվեց դրենաժային ջրանցք[6], որը դարձավ այգու հիմնական տարրերից մեկը։ Ծառեր տնկվեցին, առաջին շատրվանները կառուցվեցին, ստեղծվեց Գավանեցը։

Նովգորոդի ճանապարհի և ծովակալության միջև ցամաքային հաղորդակցում հաստատելու նպատակով՝ արքան հրամայեց փոխել գետակի հունը։ Ֆոնտանկայի պատնեշը կառուցվեց 1705 թվականին Իվան Ուգրյումովի կողմից։

Մեծ նշանակություն ունեին հողաբարելավման աշխատանքները․ ընտրված տարածքը պիտանի չէր նույնիսկ ծառատնկի համար, պահանջվում էր ստեղծել պինդ մակերևույթ։ Այդ նպատակով կառուցվում էին[5] ջրամբարներ (ջրանցքներ և լճակներ), աշխատանքներ էին տարվում հողն ամրացնելու ուղղությամբ՝ ամբողջ տարվա ընթացքում ծառատունկ էր կատարվում։ Տարածքն ակտիվորեն լցվում էր հողով՝ մի քանի տարվա ընթացքում մեծ քանակությամբ հող բերվեց այգի։

1707 թվականին Շլիսելբուրգում մահացավ Իվան Ուգրյումովը և շինարարության հետևումը Պետրոս I-ի բացակայության ժամանակ հանձնարարվեց Ալեքսանդր Կիկինին[5]: Ակտիվ շինարարություն է սկսվում 1709 թվականից։ Կառուցվեց փայտե ամառային պալատը։ Կառուցվեցին առաջին շատրվանները, տնկվեցին ծառեր ու ծաղիկներ։ Այդ ժամանակ այգին արդեն դարձավ ժողովների, բալերի ու հրավառությունների վայր։ Հասարակության համար փակ էր, այնտեղ հնարավոր էր գնալ միայն Պետրոս I-ի հրավերով։

Երկրորդ փուլ (1710-1716)[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորվեց Լեբյաժի և Պոպերեչնի ջրանցքները։ Տարածքը բաժանվում է Առաջին և Երկրորդ ամառային այգիների։ Կառուցվում է քարե Ամառային պալատ՝ նավամատույցով և հանգստյան գոտիով (ճարտարապետ Դոմենիկո Տրեզինի, 1712), Գրոտ տաղավարը (ճարտարապետ Անդրեաս Շլյուտեր, 1713-1725), Մեծ ջերմոց, Կանաչ սենյակներ, Լյուստհաուսներ, ծառուղիներ, 3 պատկերասրահ՝ Նևայի ափին։ Այգին զարդարելու համար հիմնականում Վենետիկից պատվիրվում են մարմարե քանդակներ։ Երկրորդ Ամառային այգում կառուցվեց Կարպիևի լճակը և 2 էտուալ։ Մեծ ջերմոցի հետնամասում՝ Կարմիր այգում, Ֆոնտանկայի մոտ, տեղակայված են ջերմատներ և բանջարանոցներ։ 1712 թվականից այգեգործական աշխատանքները կատարում էր Յան Ռոոզենը, ով Ամառային այգում աշխատեց ավելի քան 13 տարի (1712-1726)։ Այգու կառուցումը կատարված է հոլանդական մշտապես գործող այգիների օրինակով։

Երրորդ փուլ (1716-1725)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառային այգի, Ալեքսեյ Զուբով, 1716

1716 թվականին Պետերբուրգ է ժամանում ֆրանսիացի ճարտարապետ Ժան Բատիստ Լեբլոնը՝ Անդրե Լենոտրի աշակերտը, ով Եվրոպայում հայտնի էր Վերսալի մշտական գործող այգիների և լաբիրինթոսների մասին իր աշխատություններով։ 1715 թվականին Պետրոսին բերեցին նրա գրքերից մեկը՝ «Պարոն Լեբլոնի պրակտիկան բանջարանոցների վերաբերյալ»։ Ժան Բատիստ Լեբլոնը կազմում է Ամառային այգու նախագիծը՝ հիմնվելով ֆրանսիական մշտական գործող այգիների սկզբունքների վրա, որի հատկանշական տարրերից մեկը լանդշաֆտի խորությունն էր և այգեգործական սարքավորումներով հարուստ լինելը։ Նորովի լուծում է ստանում գլխավոր ծառուղու 4 կենտրոնական բոսկետների միջև ընկած տարածությունը։ Նրանց միջև Լեբլոնն առաջարկեց դնել տարբեր այգեգործական տարրեր, իսկ Լեբյաժի ջրանցքի մոտ, որը կառուցվել էր 1716 թվականին, ծաղկե վիթխարի պարտեր դնել՝ մեջտեղում շատրվանով։

Աշխատանքները ղեկավարում էր ճարտարապետ Միխայիլ Զեմցովը։ Լեբլոնի հիմնական գաղափարը, այն է՝ ներկայացվածությունը, կոմպոզիցիայի հիմնական տարրերի մեծացումը, բովանդակալից ու մեծ զարդարանքով հարստացնելը, իրականացվեց։ Մասնավորապես մի քիչ ձևափոխված ձևով իրենց լուծումը գտան կենտրոնական ծառուղու 4 բոսկետները։ Պոպերեչնի ջրանցքի հետնամասում կառուցվում է այգեգործական լաբիրինթոս՝ զարդարված Եզոպոսի առակների սյուժեները պատկերող շատրվաններով․ դա մեծածավալ կոմպոզիցիա էր, որը մեծ դեր զբաղեցրեց երկրորդ Ամառային այգու նախագծման մեջ։

Սկզբնապես շատրվանների պոմպային մեխանիզմը ձիաքարշով էր աշխատում։ 1718 թվականին Ռուսաստանում այն առաջին անգամ փոխարինվեց ֆրանսիացի ինժեներ Թեոֆիլ Դեզագյուլիեի (1683-1743) ջրկիր մեխանիզմով։ Ջուրը վերցվում էր Բեզիմյանի Երիկից, որն այդ ժամանակաշրջանից սկսեցին կոչել Ֆոնտանկա։

1719 թվականին հիմնական աշխատանքներն ավարտվեցին։ Նույն տարում փորվեց Պոպերեչնի ջրանցքը։ Սկիզբ առնելով Լեբյաժյայից՝ այն հոսում էր դեպի Ֆոնտանկա, սակայն չէր հասնում գետ և այգին բաժանում էր 2 հավասար մասի։ Այդ ժամանակ էլ միացվեցին Մոյկա և Ֆոնտանկա գետերը, և այգու հիմնական տարածքը հայտնվեց կղզում։ Լճակներն ու ջրանցքները նախատեսված էին այգու տարածքի չորացման համար, սակայն միևնույն ժամանակ դեկորատիվ ձևավորման մի մասն էին կազմում։ Բացառություն էր Գավանեցը, որը ձևավորվեց հրվանդանի մոտ Նևայի և Ֆոնտանկայի օգնությամբ, որի միջոցով փոքր նավակները մոտենում էին Ամառային այգուն։

1718-1725 թվականներին փորվեց Լիգովսկի ջրանցքը Լիգի գետակից, որը սկիզբ էր առնում Դուդերգոֆի լճից։ Ջուրը ջրանցքով հոսում էր հատուկ ավազաններ, որոնք գտնվում էին Բասեյնայա փողոցի վրա (այժմ՝ Նեկրասովի փողոց)։ Այնտեղից խողովակներով հասնում էր ջրկիր աշտարակներին, որոնք էլ ջուր էին մատակարարում Ամառային այգու շատրվաններին։

Այգին բաց էր միայն կիրակի օրերին, այն էլ ոչ յուրաքանչյուր կիրակի։ 1721 թվականին այգի այցելած Բերխգոլցի վրա մեծ տպավորություն թողեց «մեծ թռչնարանը, որտեղ շատ թռչուններ ազատ անցուդարձ են անում, մի մասն էլ փակված են մեծ վանդակներում։ Այստեղ պահվում էին նաև որոշ չորսոտանի կենդանիներ, ինչպիսիք են օրինակ շատ մեծ ոզնին, որն ուներ մինչև 11 դյույմի հասնող սևուսպիտակ ասեղներ։ Դրանցից մեկին վերցրեցի ինձ։ Արևելյան մասում գտնվող բարձր տնակից կարելի էր տեսնել հիանալի և հազվագյուտ աղավնիներ»[7]:

Ֆրիդրիխ Բերխգոլցի՝ Ամառային այգու նկարագրությունը

IV փուլ (1725-1750)[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ փուլում ճարտարապետական աշխատանքները կատարել է Ֆրանչեսկո Ռաստրելլին։ Նա Աննա Յոհանովնայի համար փայտե դղյակ է կառուցում (1732) Նևայի ափին։ Զարգացնելով Լեբլոնի գաղափարները՝ Ռաստրելլին ստեղծեց տոնական և շքեղ պարտերային կոմպոզիցիա՝ եզրագծելով այն յուրահատուկ «Ամֆիթատրոնով» (1734-1738), որը զարդարված է շատրվաններով, քանդակով և ժայռապատկերով։ Պարտերի կենտրոնում է գտնվում Ամառային այգու ամենաշքեղ շատրվաններից մեկը՝ «Արքայականը»։

V փուլ (1750-1787)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Старейший сад города
  2. Русский музей։ «Летний дворец Петра I»։ www.rusmuseum.ru։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 16 мая 2008 
  3. Иванов Н. П. , Тетерина И. В. , Штиглиц Е. О. "Летний сад. Возрождение памятника. «Наше наследие» № 75-76 2005
  4. Семенникова Н. В. «Летний сад». Л. Искусство. 1978.- С.16 −142 с.
  5. 5,0 5,1 5,2 «Летний сад»։ Архи всё։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 16 мая 2008 
  6. Бунин, Михаил Самойлович Мосты Ленинграда. Очерки истории и архитектуры мостов Петербурга — Петрограда — Ленинграда.. — Կաղապար:Л: Стройиздат, Ленингр. отд-ние, 1986. — С. 20-21. — 280 с.
  7. Дневник камер-юнкера Бергхольца. М., 1858. Стр. 91.